Հունվար 2021

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
28
29
30
31
1
2
3
 
 
 
 
Հոգևոր դասն ու Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը տարվա առաջին օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում աղոթք բարձրացրեցին քաջորդիների հոգու հանգստության համար:
 
Մայրավանքն աղոթում է տարեմուտի գիշերը
 
 
 
4
5
6
7
8
9
10
Մասիսի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաները Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ մարզի հոգևոր տեսչության կողմից նվերներ ստացան:  
 
Աշտարակի հայորդյաց տան սաները ամանորյա տոնական ելույթներ էին պատրաստել Սաղմոսավան գյուղում ապաստանած արցախցիների համար:  
 
Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում հունվարի 5-ի երեկոյան` Ճրագալույցի պատարագին մարդիկ խաղաղություն և միաբանություն էին խնդրում հայ ժողովրդի համար, իրենց աղոթքներում հիշում նահատակ զինվորներին և բժշկություն խնդրում վիրավորների համար:  
 
Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրում, Գարեգին Բ հայրապետի նախագահությամբ, կատարվեց տարվա առաջին տնօրհնեքը:  
 
Հունվարի 6-ին Հայ առաքելական եկեղեցին Աստվածորդու սուրբ Ծնունդն է տոնում: Երևանի մայր տաճարում պատարագեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Ջրօրհնեքի խաչքավորը կրտսեր սերժանտ Գոռ Պետրոսյանն էր:  
 
Աշտարակի Ս. Մարիանե եկեղեցում Ս. Ծննդյան պատարագի Ջրօրհնեքի խաչքավորն էր բանակային առաջին կորպուսի հրամանատար, գեներալ Ժիրայր Պողոսյանը:  
 
Հունվարի 7-ին՝ հանգուցյալների հիշատակության օրը, վաղ առավոտյան Ամենայն հայոց կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն:  
 
Չորրորդ ամիսն է` եկեղեցու հովանավորությամբ մի քանի տասնյակ արցախցի կացարան և ապրուստ է գտել Ծաղկաձորում: Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ այստեղ այցելեցին նաև հայորդյաց տան սաները:  
 
Դեկտեմբերի 31-ից Ջավախքի տարածաշրջանում Վրաց ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտի թանգարանային համալիրի պատկերասրահում բացվել է հայ գեղանկարիչ Հայկ Մելիքյանի և վիրահայ այլ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը:  
 
2021 թվական, հունվարի 5-7. Սուրբ Ծննդյան արարողություններն՝ ամփոփ:  
 
On 06 January the feast of the Holy Nativity and Theophany of Our Lord Jesus Christ was celebrated in the dioceses of the Armenian Church throughout the world.      
 
Մայր Աթոռի «Աջակցենք Արցախին» ծրագիրը մեկնարկեց նաև Արարատի մարզում:
 
 
Հունվարի 10-ին, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ, բոլոր եկեղեցիներում կատարվեց աղոթք գերիների եւ անհայտ կորածների համար։
 
11
12
13
14
15
16
17
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագիրը աջակցություն է տրամադրել Արարտի մարզի Արտաշատ քաղաքում ու Մրգավան գյուղում ապաստանած արցախահայերին:  
 
Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը «Քայլող Ավետարան» ծրագրի շրջանակում այցելեց Վայոց Ձորի մարզի Գետափ բնակավայր:  
 
Սուրբ Ծննդյան տնօրհնեքի ժամանակ քանանան, տուն մտնելով, տալիս է Ծննդյան ավետիսը, երգում է Խորենացու՝ «Խորհուրդ մեծ և սքանչելի» շարականը: Ապա օրհնված ջրով խաչաձև ցողում է տան պատերը, խնկարկում է տունը և ընտանիքի անդամների համար Աստծուց պահպանություն ու օրհնություն խնդրում:  
 
 
 
 
Սուրբ Ծննդյան տնօրհնյաց այս շրջանում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում օրհնվեց հացը, աղը, ջուրը և ողջ հաստատությունը:  
 
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն անձամբ էր եկել Մայր Աթոռ ստանալու Արցախի մայրաքաղաքին նվիրաբերվող մեքենաները: Մայր Աթոռ Ս. Էջմիածինը ՀՀ Պաշտպանության նախարարությանը և Ստեփանակերտին նվիրեց երկուական էքսկավատոր, որոնք գնվել են Գերմանիայի հայոց թեմի ջանքերով:
 
Հունվարի 14-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը, որը սովորաբար հաջորդում է Քրիստոսի Անվանակոչության տոնին: Պատարագ մատուցվեց սրբի անունը կրող բոլոր եկեղեցիներում:  
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծրագրերի շրջանակում 20 միլիոն դրամ է հատկացվել նոր հիմնված Մասյացոտնի թեմին: Թեմակալ առաջնորդը Գևորգ եպիսկոպոս Սարոյանն է:  
 
ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդյանց մայր տաճարում հավատացյալները նրկա են գտնվել տոնական արարողության: Թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպո
 
 
 
18
19
20
21
22
23
24
Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման գրասենյակում Բելգիայի «Մեսրոպ Մաշտոց» միությունը հանդիպեց Արցախյան երկրորդ պատերազմում զոհված և վիրավորում ստացած զինվորների երեխաների հետ:  
 
Արմեն Չարչյանի հրավերով «Իզմիրլյան» բժշկական կենտրոն են ժամանել ֆրանսիացի բժիշկներ: Խմբի ղեկավարը «Ժորժ Պոմպիդու» հիվանդանոցի սրտաբան-վիրաբույժ Լևոն Խաչատրյանն է:  
 
Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին հոգեհանգստի կարգ կատարեց, բոլոր վիրավորների և հիվանդների համար կարդաց բժշկության աղոթք, այնուհետև արցախցի մանուկներին խաղաղություն և տունդարձ մաղթեց:  
 
2021-ից Հայ եկեղեցին Հայաստանում գործող 13 թեմ կունենա. ձևավորվել է նոր՝ Մասյացոտնի թեմը: Առաջնորդը Գևորգ եպիսկոպոս Սարոյանն է:  
 
Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ ոսկեհատցիներն իրենց գյուղի բարձունքում խաչ են տեղադրել:  
 
Գուգարաց թեմի նորանշանակ առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի մայր եկեղեցում մատուցեց իր առաջնորդական առաջին պատարագը:  
 
Նորաստեղծ «Հայ մշակույթի միջազգային ասոցիացիայի» նախաձեռնությամբ Նկարիչների միությունում տեղի ունեցավ «Հիսուս Քրիստոսի կերպարը 20-րդ դարի և արդի հայ արվեստում» խորագրով նկարների և քանդակների ցուցադրություն:  
 
 
 
«Հայաստանի նշանավոր վանքերը և եկեղեցիները. մաս Ա» գրքում շուրջ 60 նշանավոր վանքերի ու եկեղեցիների վերաբերյալ ամփոփ տեղեկություններ են: Ներկայացված են ոչ միայն պատմական հայտնի սրբավայրերը, այլև նորակառույց եկեղեցիները:  
 
Արմավիրի տարբեր բնակավայրերում Արցախից տեղահանված, վիրավոր, զոհված, անհետ կորած ընտանիքների երեխաները աջակցություն են ստանում Մայր Աթոռից: Մեր նկարահանող խումբը այցելել էր Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցի:  
 
Տարվա առաջին շաբաթապահքն է և նաև Հայոց դարձից հետո հաստատված առաջին պահքը: Սկսվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ և տևում է հինգ օր:  
 
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից` նշանակվելով Հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ։ Արցախի թեմի առաջնորդ է դարձել Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որը 2007թ.-ից զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի...
 
Մայր Աթոռի հրատարակչությունը լույս է ընծայել «Համաբարբառ կանոնագիրք հայոց» աշխատությունը: Այն կարևոր աղբյուր է հոգևորականների, իրավաբանության ու պատմության հարցերով զբաղվող մասնագետների համար:  
 
 
 
25
26
27
28
29
30
31
Գիրք կարող եք նվիրել ինչպես ձեր հարազատներին, այնպես էլ ծանոթ ու անծանոթ զինվորներին: Մասնակցել կարող են բոլորը՝ այցելելով «Բուկինիստի» որևէ մասնաճյուղ:  
 
Արաբկիրի հայորդյաց տան սպորտդահլիճում են պահվում Գերմանիայի Քյոլն քաղաքի հայ կանանց «Սիլվա Կապուտիկյան» հիմնադրամի կողմից ուղարկվող բժշկական պարագաները՝ անվասայլակ, հենակ, կանգնակ, դեղորայք, հագուստ, սնունդ: Արկադի Տեր-Թադևոսյանի ղեկավարությամբ գործող «Աջակցություն հայրենյաց պաշտպանին»...
 
Հունվարի 23-ին Սյունիքի թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանի հանդիսապետությամբ տնօրհնեքի կարգ կատարվեց 1-ին բանակային կորպուսում: Այստեղ է ծառայում Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում Ջրօրհնյաց տոնին խաչքավորություն ստանձնած գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյանը:  
 
Լույս է տեսել ժամանակակից աստվածաբանությանը վերաբերող հատորաշարի առաջին հատորը՝ «Ընտրանի ժամանակակից աստվածաբանական մտքի: Տեսական աստվածաբանության հարցեր» խորագրով:  
 
 
 
Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման անդամները Հայոց բանակի տոնի առիթով հանդիպեցին բարձրաստիճան զինվորականների, սփյուռքահայ բարեգործական ընկերությունների ղեկավարների հետ: Արկադի Տեր-Թադևոսյանի հետ զրույցը չշրջանցեց Արցախյան վերջին պատերազմի թեման. ցավոտ հարցերն այստեղ շատ են,...
 
Հյուրընկալվել ենք Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Արտակ Ենոքյանի ընտանիքին: «Տղաները, որոնք ֆիզիկապես մեզ հետ չեն, հոգեպես մեզ հետ են: Եվ բոլոր հաշմանդամ դարձած տղաները մի բանի են արժանի՝ ամուր հայրենիքի»,-ասում է Արտակի մայրը:  
 
Նորքի հայորդյաց տանը սովորած երիտասարդներից շատերն են մասնակցել Արցախյան պատերազմին: Վերադարձել են, ցավոք, ոչ բոլորը:  
 
Հունվարի 28-ի առավոտյան Գարեգին Բ Ամենայն hայոց հայրապետը, հոգևորականների ուղեկցությամբ, այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն, խոնարհվեց հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: ՀՀ բանակի օրվա կապակցությամբ Վեահափառ հայրապետը շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է...
 
Արմավիրի թեմի Ս. Աստվածածին եկեղեցում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ հանրապետական մաղթանք` Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի առթիվ: Ներկա էր ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը: Արցախի թեմի նոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, արարողության...
 
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի սոցիալական աջակցության բաժինը, որն արդեն գործում է 8 տարի, հումանիտար օգնություն է ցուցաբերում ոչ միայն մոսկվաբնակ մեր հայրենակիցներին, այլև մանկատներին, հիվանդանոցներին օտարազգի կարիքավորներին։  
 
Գուգարաց թեմի տարբեր բնակավայրերում ապաստանած՝ Արցախից տեղահանված, վիրավոր, զոհված, անհետ կորած զինվորների ընտանիքների երեխաները աջակցություն կստանան Մայր Աթոռից: Մեր նկարահանող խումբը թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում էր, երբ երիտասարդաց միության անդամները փաթեթավորում էին...
 
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ժամանակավոր ցուցադրության են ներկայացված Արա Հարությունյանի՝ Կոմիտասին նվիրված քանդակները: Արա Հարությունյանը Կոմիտասին ամենաշատ քանդակած արվեստաագետն է, ողջ ստեղծագործական կյանքում քանդակագործը սիրահարված մնաց Կոմիտասին. «Կոմիտասից Կոմիտաս» խորագիրը հենց այդ...
 
Սուրբ Սարգսի տոնը Հայ առաքելական եկեղեցում այս տարի նշվում է հունվարի 30-ին: Սարգիս զորավարի անունը կրող սրբատեղիներում պատարագ է մատուցվելու: Մայր Աթոռ Ս. Էջմինածնից Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի կբերվի զորավարի մասունքակիր աջը, իսկ մատենադարանից՝ պատմական Ավետարանը:  
 
Արարատյան հայրապետական թեմի և «Բուկինիստ» գրախանություների ցանցի «Իմ գաղտնի գրքասեր, իմ սրտի զինվոր» ակցիայի նվերները արդեն հասնում են ինչպես անվանական հասցեատերերին, այնպես էլ տարբեր զորմասերում ծառայող զինվորներին: Սուրբ Սարգսի տոնի օրը՝ հունվարի 30-ին, գրքերի մի խմբաքանակ հասավ «Զինվորի տան»...
 
Ժողովրդական արվեստների թանգարանում Սուրբ Սարգսի տոնը նշվում է «Վերադարձ ինքնությանը» խորագրի ներքո: Հատուկ տոնի առիթով Դիլիջանի մասնաճյուղից բերվել է Թուխ Մանուկի երազանքների աթոռը և դրվել հազարաշեն տանիքի տակ:  
 
Նոր Նորքի 5-րդ զանգվածի եկեղեցին սուրբ Սարգիս զորավարի անունն է կրում. թաղամասի բնակիչների սիրած աղոթատեղին է: Այսօրվա տոնական պատարագին սրբի անունը կրող եկեղեցում շատ են ուխտավորները և Սարգիս անունով հավատացյալները:  
 
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու «Ագապե» երիտասարդաց միության անդամները և «Նուբար» բարեգործական հիմնադրամի երիտասարդները ուխտավորաբար այցելեցին Տավուշի թեմ, Հաղարծնի վանական համալիր:  
 
Պարգև սրբազանի ձեռքին Աշոտ Երկաթի խաչն է, որով պատերազմի օրերին օրհնություն են ստացել զինվորները: Նավասարդ սրբազանը Սարգիս զորավարի մասունքակիր աջն է բռնել, իսկ Վրթանես սրբազանը՝ 17-րդ դարում Սուրբ Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը: Այս Սրբությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Մատենադարանից...