Փետրվար 2021

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
Վիրահայոց թեմում, չնայած համավարակային սահմանափակումներին, տոնը նշվեց Սուրբ պատարագներով, սրբի անունը կրող մատուռներ ուխտագնացություններով, երիտասարդության օրհնության կարգով:  
 
Ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ Սուրբ Սարգսի տոնին սրբի մասունքակիր աջը դուրս բերվեց Մայր Աթոռից և շրջեց Մասյացոտնի թեմի՝ սրբի անունը կրող եկեղեցիներում:  
 
Մոսկվայի հայոց եկեղեցու հովանու ներքո գործում է ՌԴ պետական կրթական չափորոշիչներով գործող աշխարհիկ կրթարան: Հայերենի ուսուցումը պարտադիր է, թե՛ հայ, թե՛ օտարազգի աշակերտներն անխտիր սովորում են նաև հայ գրականություն։
 
Այս տարի Զորավար սրբի ոգեկոչման արարողությունները հատուկ նշանակություն ունեին: Սուրբ Սարգիսը հայտնի է նաև իբրև գերիների հովանավոր սուրբ և ազատարար: Հունվարի 30-ին մարդիկ աղոթել և սրբի բարեխոսությունն են հայցել հատկապես գերիների և պատանդների ազատագրման համար:  
 
 
 
 
Տիեզերական եկեղեցու վարդապետի տոնը կնշվի ամեն տարի, այն արդեն ներառված է աշխարհով մեկ սփռված կաթոլիկ եկեղեցիների տոնացույցերում: Համապատասխանաբար, կնորացվեն պատարագամատույցները և ժամերգության տեքստերը:  
 
Աշտարակի հայորդյաց տան մանկավարժները հիշողություններ են կիսում իրենց դասարաններում սովորած Գուրգեն Ավետիսյանի և Գոռ Թումանյանի մասին, որոնք Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտապանության համար կյանքը տված հազարավոր հայորդիներից են:  
 
Երևանցիների սիրելի եկեղեցին շարունակությունն է Սուրբ Անանիա առաքյալի հնագույն վանք–անապատի: Փոքր հուշարձանի մեծ ասելիքի մասին է «Երևանի սուրբ Անանիա առաքյալի անապատը կամ Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին» վիմագրագետ Արսեն Հարությունյանի աշխատությունը:  
 
Սոցիալական ծառայության գրասենյակի հոգևորականները տնօրհնեքի կարգ են կատարում Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքներում: Մայր Աթոռ Ս. էջմիածինը շարունակում է արցախցի ընտանիքների աջակցության ծրագրերը:  
 
Ս․Սարգսի տոնի առիթով Ամենայն հայոց հայրապետի հետ հանդիպեցին տարբեր ոլորտներում իրենց գործունեությամբ աչքի ընկած երիտասարդներ: «Հաջողություններն ու հաղթանակները պատահական երևույթներ չեն. դրանք հետևողականության և պատասխանատվության արդյունք են»,- ողջունելով Մայր Աթոռ եկած երիտասարդներին՝ ասաց Ամենայն...
 
«Իմիրլյան» բժշկական կենտրոնը եւ «Իզմիրլյան» հիմնադրամը բժշկական աջակցություն են ցուցաբերում Արցախից տեղահանվածներին։
 
Երեւանի թիվ 106 «Վարդանանց ասպետներ» դպրոցում անցկացվել է Հայոց եկեղեցու պատմություն առարկայի օլիմպիադան։
 
 
 
8
9
10
11
12
13
14
Երևանի չորրորդ տարածքային ստորաբաժանումը զորակոչը դիմավորում է Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու բակում: Էրեբունի, Շենգավիթ, Նուբարաշեն վարչական շրջանների նորակոչիկներն օրհնություն են ստանում: Այսպես է սկսվում ծառայության առաջին օրը:  
 
Սուրբ Սահակ Պարթևի տոնին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մկրտության սուրբ խորհրդով Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ դարձան պատերազմի օրերից Երևանում ապաստանած 16 արցախցիներ:  
 
Փետրվարի 7-ին Ստեփանակերտի Սուրբ Հովանի մայր տաճարում Արցախի թեմի նորանշանակ առաջորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մատուցեց իր անդրանիկ պատարագը՝ թեմի առաջնորդի հանգամանքում:  
 
Արցախյան պատերազմը չսպիացող վերքեր է թողել նաև «Էօրնեկեան» դպրոցի մանկավարժների ու աշակերտների սրտում. Արամի, Վազգենի, Նարեկի ու Արթուրի կորստի ցավը չի թուլանում:  
 
Արաբկիրի հայորդյաց տուն էին արցախցի երեխաներ՝ ծանոթանալու իրենց ապագա խմբավարի ու դաշնակահարի հետ: Արցախցի երեխաներից կազմված երգչախումբ ստեղծելու նախաձեռնությունը Իտալիայի հայ համայնքինն է:  
 
Հայոց եկեղեցում երկարամյա վաստակի, նվիրյալ հովվական ծառայության համար ավագ քահանայության պատվի արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում սպասավորող Տ. Խորեն քահանա Կիրակոսյանը, Տ. Պարույր քահանա Ավետիսյանը, Տ. Վահրամ քահանա Մելիքյանը, Տ. Ադամ քահանա Մակարյանը, Ֆրանսիայի հայոց թեմից՝ Տ....
 
Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրը նշվում է որպես հոգևոր դասի տոն։
 
 
Փետրվարի 10-ին օծվեց Արմավիրի ռազմաուսումնական զորամասի Սրբոց Վարդանանց մատուռը։
 
Այս տարի փետրվարի 11-ին Հայ եկեղեցին տոնում է Վարդանանց սուրբ նահատակների հիշատակության օրը։
 
Գուգարաց թեմի Սբ. Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում Սրբոց Վարդանանց տոնի օրը կատարվեց նաև քահանայական ձեռնադրություն: Օծման և քահանայության արժանացան Գուգարաց թեմում սպասավորող Մարտուն և Գևորգ սարկավագները:  
 
Վարդանանց և Ղևոնդյանց տոների առիթով Հայաստանի նկարիչների միությունում բացված ցուցահանդեսը կազմակերպիչները նվիրեցին բոլոր ժամանակների հայ զինվորին:
 
Կիրակի՝ փետրվարի 14-ին, Տեառնընդառաջի հետ միասին նաև Բուն Բարեկենդանն է: Երկուշաբթի օրվանից սկսվում է Մեծ Պահքի շրջանը: 48 օր հետո Սբ. Զատկի նավակատիքն է, իսկ ապրիլի 4-ին եկեղեցին կնշի Հարության տոնը:  
 
Մայր Աթոռի սոցիալական ծառայության գրասենյակի և թեմերի միջոցով սննդամթերքի և լայն սպառման պարենամթերքի հերթական խմբաքանակը բաշխվեց Գուգարաց թեմում ապաստանած արցախահայերին:  
 
Գևորգյան ճեմարանում բացված ցուցահանդեսին ներկայացվեցին պատերազմին մասնակցած զինվորների ստեղծագործություններ: Զինվորներից ոմանք, ցավոք, ֆիզիկապես ներկա չէին:  
 
ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակը Մեծ Պահքին ընդառաջ հանդիպում էր կազմակերպել Սոնիա Թաշչյանի հետ: Հոգևոր ընկալման և պահքին ուղեկցող ազգային ավանդույթների ու ճաշատեսակների մասին հետաքրքիր զրույց ծավալվեց: #Եկեղեցական_կյանք  #Շողակաթ_TV  
 
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու առաջնորդանիստ տաճարում 2021թ.-ի փետրվարի 7-ի կիրաակնօրյա պատարագը մատուցեց Արցախի նոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Հաջորդ օրը մեր նկարահանող խումբը եղավ նաև Ամարասի վանքում:  
 
Մոսկվայի հայոց Ս. Պայծառակերպություն եկեղեցին Տյառնընդառաջի նախատոնակին
 
Տյառնընդառաջի նախատոնակը Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում
 
Տյառնընդառաջի նախատոնակը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում։
 
Փետրվարի 14֊ին, Տյառնընդառաջի պատարագի ավարտին Սուրբ Գայանե վանքում կատարվեց նորապսակների օրհնության կարգ։ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը տոնի առիթով օրհնություն ու նվերներ բաշխեց նորապսակ սարկավագներին և պատարագին մասնակցող նորապսակ զույգերին։
 
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ եկեղեցում Տյառնընդառաջի տոն էր։
 
«Վերադարձ ինքնությանը». Ժողարվեստի թանգարանում ներկայացվում է Բուն Բարեկենդանի եւ Տյառնընդառաջի տոնածիսական համալիրը։
 
15
16
17
18
19
20
21
Արման Ճաղարյան, Արսեն Բեգլարյան, Արեգ Ադուրյան, Պարգև Սեդրակյան. Արցախյան վերջին պատերազմին մասնակցած և հայրենիքի համար հերոսաբար զոհված տղաների շարքում են նաև Արաբկիրի հայորդյաց տան սաներից չորսը:  
 
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ռուբեն Սևակի անունը կրող թանգարանում նշվում է բանաստեղծի ծննդյան օրը:  
 
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանը այցելուներին հայոց պատմության և մշակույթի մասին ուղերձներ է հղում որմնակարների միջոցով:  
 
Գարեգին Երկրորդ Աﬔնայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մովսես վարդապետ Սարգսյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ:  
 
Խորեն ավագ քահանա Կիրակոսյան, Պարույր ավագ քահանա Ավետիսյան , Վահրամ ավագ քահանա Մելիքյան, Ադամ ավագ քահանա Մակարյան: Ըստ մեր եկեղեցական կանոնի, հոգևորականը ավագ քահանայության պատվին կարող է արժանանալ սպասավորության 20 և ավելի տարիների նվիրական աշխատանքի համար:  
 
Սկսվել է Մեծ Պահքի շրջանը. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել հայ ժողովրդին: «Մեծ Պահքի կարևոր այս ժամանակահատվածը ծառայեցնենք զղջմամբ ու ապաշխարությամբ մեր հոգու և կյանքի մաքրման համար և ընթանանք աստվածահաճո ճանապարհով։ Այս գիտակցությամբ և Աստծո օգնականությամբ մենք կարող...
 
Փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմի պայքարի միջազգային օրն է: «Զանգակ» գրատների ցանցից գիրք գնելով՝ կօգնեք հոգալ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների ու երիտասարդների բուժման ծախսերը:  
 
Մայր Աթոռ հրատարակչական բաժինն ընթերցողին առաջարկում է «Պատմության փառահեղ մի էջ» ժողովածուն: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության 20-ամյակին նվիրված գրքում մեկտեղված են այդ շրջանում Մայր Աթոռի պարբերականների անդրադարձները հայ ժողովրդի հոգևոր ու հասարակական կյանքում Նորին սրբության...
 
Փետրվարի 15-ի երեկոյան Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հեռավար հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների հայոց Արևելյան թեմի հոգևոր դասի հետ: Քննարկվել է նաև Հայաստանում հետպատերազմական իրադրությունը:  
 
Փետրվարի 17-ին Մեծ Պահքի առաջին չորեքշաբթի օրը Մայր Աթոռի միաբանությունը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, մասնակցեց Արևագալի ժամերգությանը և հայցեց, որ Քրիստոս մեր հոգիներում ծագեցնի հոգևոր լույսը, որը նույնքան կարևոր է, որքան արևի լույսը:  
 
 
Գիրք նվիրելու օրվա առիթով Մայր Աթոռի «Էօրնեկեան» դպրոցում հյուրընկալել էին ժամանակակից գրող Խաչիկ Մանուկյանին: Օրվա առթիվ էօրնեկեանցիները նվեր-գրքեր էին պատրաստել նաև պատերազմում վիրավորված զինվորների համար:
 
Գիրք նվիրելու օրը կոմիտասյան էր Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում. ներկայացվեց Մայր Աթոռի հրատարակուած «Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության․ Տ. Կոմիտաս վարդապետ Սողոմոնյան» խորագրով փաստաթղթերի ժողովածուն:
 
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչական բաժինն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Ալեքսանդր ավագերեց Մենի «Հին Կտակարանի ներածություն» աշխատությունը` հայերեն թարգմանությամբ։  
 
Ավարտվում է Մեծ Պահքի առաջին շաբաթը: Երկրորդը Արտաքսման կիրակի է կոչվում: Կիրակի օրը՝ փետրվարի 21-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի փակ պատարագ:
 
Մեծ Պահքի շրջան է։ Ս. Գայանե վանքում հանգստյան ժամերգություն էր՝ Ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ։
 
 
 
22
23
24
25
26
27
28
Ամեն երեքշաբթիից ուրբաթ՝ Երևանի Ճարտարապետության թանգարանում ցուցադրվում են Շուշիի գորգերի թանգարանի գորգերը: Ցուցադրությունը բաց է, մուտքն՝ անվճար, ցանկացողները կարող են նվիրատվություն անել գորգերի վերանորոգության համար:  
 
Վրթանես քահանան Օձուն էր եկել զինվորական ծառայութունից անմիջապես հետո: Մինչև նրա ձեռնադրումը՝ մոտ 70 տարի, գյուղը հոգևորական չէր ունեցել: Արդեն 15 տարի, Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցում Տ. Վրթանես քահանա Բաղալյանը պատարագ է մատուցում։
 
Էջմիածնի հայորդյաց տան նախկին սաներից շատերն են մասնակցել Արցախյան 2020թ.-ի պատերազմին:  
 
Մանրանկարիչ Լևոն Զաքյանը վերականգնել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծության հետևանքով վնասված և ապա՝ տարհանված «Քրիստոսի խաչելությունը» սրբապատկերը:    
 
Արցախ-Ուտիք նահանգների պատմությամբ ու մշակույթով հետաքրքված ընթերցողի համար Երևանի մատենադարանը լույս է ընծայել ավագ գիտաշխատող Թամարա Մինասյանի «Ուտիքի գրչության կենտրոնները» ուսումնասիրությունը։  
 
Ս. Էջմիածնի Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովի օրակարգում հետպատերազմական Հայաստանի ու Արցախի առջեւ ծառացած մարտահրավերների քննարկումն է։
 
Օրակարգում Ազգային եկեղեցական ժողովի նախապատրաստությունն է։
 
Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովականները քննարկեցին Մայր Աթոռի կրթական հաստատությունների գործունեությունը։
 
«Մայր Աթոռը հորդորում է ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, կառավարության անդամներին և բոլոր քաղաքական ուժերի առաջնորդներին ստեղծված ծանրագույն իրավիճակից ելքեր փնտրել բանակցային սեղանի շուրջ՝ ի սեր մեր հայրենիքի և ժողովրդի»։
 
Գարեգին վարդապետ Համբարձումյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի տնօրենն է: Ուսանել է Օքսվորդի համալսարանում, ստացել է Աստվածաբանության գիտությունների դոկտորի աստիճան: Հայր սուրբի հետ զրուցել ենք պահքի մասին:  
 
Պահքի շրջան է. այցելել ենք ենք մեր եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնի սեղանատուն ու խոհանոց:
 
Մայր Աթոռի Գերագույն հոգեւոր խորհրդի հայտարարությունը փետրվարի 25-ից Հայաստանում զարգացող քաղաքական խմորումների առիթով։
 
Սուրեն Եսայանը Արցախյան 2020թ.-ի պատերազմի ժամանակ ծառայում էր Արցախում։
 
 
Այսօր ոգեկոչում ենք 1988թ. Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը։