Մարտ 2021

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
Փետրվարի 27-ին Վատիկանում կատարվեց Տիեզերական վարդապետ Ս. Գրիգոր Նարեկացու տոնի առաջին հիշատակությունը:  
 
Մայր Աթոռ Ս. Էջմիածին էին եկել «ԵՊՀ-ն զոհվածների ընտանիքների կողքին է» ծրագրի ուսանողները՝ Հայոց հայրապետի օրհնությունը ստանալու իրենց ձեռնարկի համար:  
 
Փետրվարի 23-ից 26-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ ընդլայնված կազմով: Նստաշրջանի օրակարգում գերակշռում էին Արցախի և հետպատերազմյան իրավիճակի ցավոտ խնդիրները:
 
Մարտի 1-ին Երևան-Սևան մայրուղու Չարենցավանի տարածքում ողբերգական ավտովթարից անժամանակ վախճանվել է Ջրվեժ համայնքի հոգևոր հովիվ Տ. Կյուրեղ քահանա Տալյանը։  
 
Մեծ Պահքի 13-րդ օրն է. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցում հավատացյալներին հրավիրել է խորհրդածելու Անառակ որդու վերադարձի մասին ավետարանական առակի շուրջ:  
 
ՀՀ ԶՈԻ հոգևոր առաջնորդ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում օրհնեց զինվորականների համազգեստներին ամրացվող «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանները:  
 
Մեծ պահոց շրջանի կանոնները Հայ եկեղեցում:  
 
 
 
Էջմիածին քաղաքի և Արմավիրի մարզի հանանրակրթական դպրոցների Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների հետ սեմինար-դասախոսության ձևաչափով հանդիպեցին Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը և Դավիթ Սարկավագ Սահակյանը:  
 
Մայր Աթոռ Ս. Էջմիածինը պատրաստել է «Աղոթագիրք հիշատակի» գրքույկը՝ Արցախյան պատերազմում զոհվածներ ունեցող ընտանիքների համար:  
 
Երևանի մատենադարանի նոր ցուցադրությունում 2020թ. պատերազմի ժամանակ Գանձասարից տեղափոխված նմուշներն են: Հավաքածուն ներկայացնում է Արցախի ձեռագրական ժառանգությունը:
 
Ամենայն հայոց կաթողիկոսը մասնակցեց «Հայկական լեռնաշխարհի և հարակից տարածքների ժողովուրդների քրիստոնեական պատմամշակութային ժառանգությունը» առցանց համաժողովին: Վեհափառ հայրապետը բացման խոսքում նշեց, որ այժմ Ադրբեջանի բռնազավթած տարածքներում Արցախի հայկական հուշարձանները մեծ վտանգի առջև են` ֆիզիկական...
 
Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցում կատարվեց մարտի 1-ին ավտովթարի հետևանքով վախճանված Տ. Կյուրեղ քահանա Տալյանի վերջին օծման արարողությունը:  
 
Մայրաքաղաքից, մարզերից ու Արցախից Ս. Էջմիածին էին եկել Հայոց եկեղեցու պատմություն առարկայի 2019-2020 ուսումնական տարվա օլիմպիադայում հաղթած աշակերտները:  
 
Նոտր Դամի նորոգության ընթացքում նոր խնդիրներ են ի հայտ եկել: Անգլիական եկեղեցիներից մեկում հայտնաբերվել է Տիցիանի կորսված նկարներից մեկը: Արգենտինայում տեղադրվել է ուղղափառ ամենամեծ խաչը Հարավային Ամերիկայում: Պաղեստինի խորհրդարանում կավելանա քրիստոնյա պատգամավորների թիվը:
 
Մարտի 3-ին Հայաստանի պատմության թանգարանի հրատարակած միանգամից երեք գրքի շնորհանդես-վաճառք տեղի ունեցավ՝ Ռուբեն Վարդանյանի «Սիլլոգե. հայկական դրամների Հայաստան» շարքի 5-րդ հատորը, Արսեն Բոբոխյանի «Ատրպետի «Գիտական արկածները» և վիշապ քարակոթողների հայտնագործումը» ուսումնասիրությունը և Լիլիա...
 
Մեծ Պահքի չորրորդ կիրակին հայտնի է Հիսուս Քրիստոսի պատմած անիրավ տնտեսի առակով, որը ներկայացվում է Ղուկասի ավետարանի 16-րդ գլխում:  
 
Ամենայն հայոց հայրապետի և ամերիկյան «Հույս» բարեգործական կազմակերպության հովանու ներքո շուրջ 10 տարի է գործում է «Նագաշյան մանուկների տուն երեխաների աջակցման կենտրոնը»՝ 8-ից 18 տարեկան աղջիկների համար:  
 
 
 
8
9
10
11
12
13
14
«Աղոթում ենք, որ Տերը Սուրբ Հոգու սփոփանքը պարգեւի պատերազմի ծանր կորուստների միջով անցած մեր մայրերին ու քույրերին»։ Ամենայն հայոց հայրապետի ուղերձը Կանանց տոնի առթիվ։
 
Մեծ պահքի երրորդ շաբաթ օրը Հայ առաքելական եկեղեցին տոնում է նշանավոր աստվածաբաններ Ս. Հովհան Օձնեցի, Սուրբ Հովհան Երուսաղեմացի հայրապետների, ինչպես նաև Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օրը:  
 
Ավարտվեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի կազմակերպած «Սոցիալ հոգեբանական աջակցություն և խորհրդատվություն» եռօրյա դասընթացը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում վերապատրաստման դասընթացին մասնակցում էին Արարատյան հայրապետական, Արմավիրի,...
 
Յոթ և ավելի բարձր տարիքի երեխաների համար Մաշտոցի անցվան մատենադարանում գործում է «Ծաղկելու արվեստը» ստուդիան: Չորս տարվա ընթացքում մանրանկարչության դասերի է հաճախել 60-ից ավելի երեխա:  
 
 
 
 
Արամ Մուրադյանի ժամկետային զինծառայության երկրորդ ամիսն էր, երբ սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը: Հայրենիքի համար նահատակված իրենց ընկերոջ ծննդյան տարեդարձի առթիվ Արամի համադասարանցիները հավաքվել էին կրթօջախի իրենց դասասենյակում:  
 
Մայր Աթոռի հրատարակչատունը լույս է ընծայել Մայր տաճարի ճարտարապետության պատմությանը նվիրված Թովմա վարդապետ Խաչատրյանի ուսումնասիրությունը` «Սուրբ Էջմիածին, քրիստոնեական առաջին գմբեթավոր տաճարը» վերնագրով:  
 
Պատարագի ընթացքում ընթերցվում է Ղուկաս ավետարանչի՝ անիրավ դատավորի և այրի կնոջ մասին առակը: Ըստ եկեղեցու հայրերի, առակի հիմնական ուղերձը հարատև աղոթքի հրավերն է:  
 
ՀՀ ՊՆ վարչական համալիրում Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանի նախագահությամբ անցկացվել է գնդերեցների եռամսյա հաշվետու ժողովը։ Առաջիկա եռամսյակի առաջադրանքներն են` զորամասերում միասնականության և մարտական ոգու բարձրացումը, աշխատանքը զինծառայողների հետ` հետպատերազմյան...
 
«Նյու Մեգ» հրատարակչությունը և «Գաֆեսճեան» կենտրոնը Մայր Աթոռի մատենադարանին նվիրել են իրենց նոր հրատարակություններից մի քանիսը:  
 
 
 
15
16
17
18
19
20
21
Երուսաղեմում նշվել է Վարդանանց նահատակների հիշատակը և ազդարարվել Մեծ Պահքի սկիզբը: Վիրահայոց թեմում, կարանտինային սահմափակումների մեղմացման շնորհիվ, Բաթումի համայնքը կազմակերպել է ամենամյա գաթայի փառատոնը: Լիբանանահայ 60 ընտանիքի սննդամթերք և բժշկական պարագաներ են բաշխվել «Սուրբ Էջմիածնի կրոնասեր...
 
Երևանի Ս. Աննա եկեղեցում կիրակնօրյա պատարագը մարդաշատ էր: Պատարագիչը գնդերեց Վարազդատ քահանա Նաջարյանն էր: Մեծ Պահքի 5-րդ՝ Դատավորի կիրակին է: Օրվա խորհրդի հիմքում Անիրավ դատավորի և այրի կնոջ մասին առակն է:  
 
«Ժպիտների քաղաք» հիմնադրամը 2014 թվականին ստեղծել են մի խումբ ուռուցքաբաններ և արյունաբաններ` քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող երեխաներին ու երիտասարդներին աջակցելու համար։ Հիմնադրամն անկախ կառույց է, որը ֆինասնավորվում է նվիրատուների և արտասահմանյան նմանատիպ կառույցների կողմից: Մարտի 4-ին...
 
Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նոր նշանակումներ: Արցախի թեմում կսպասավորի և առժամանակ Դադիվանքի վանահայրը կլինի Մխիթար աբեղա Գրիգորյանը: Դադիվանքի հոգևոր սպասավոր է նշանակվել Ներսես աբեղա Հարությունյանը` ազատվելով Եգիպտոսի հայոց թեմում ստանձնած պարտականություններից...
 
«Արև-երեխաներ» Դաունի համախտանիշ ունեցող երեխաների առողջության և զարգացման միակ մասնագիտացված կենտրոնը բացվել է շուրջ 2 տարի առաջ: Կենտրոնն առաջարկում է առողջապահական, սոցիալ-հոգեբանական, կրթական, իրավաբանական ծառայություններ: Սա Ամենայն հայոց հայրապետի նվերն է Արև-երեխաներին:  
 
 
ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանը Քանաքեռի Ս. Աստվածածին եկեղեցում հոգեհանգստյան կարգ կատարեց Արցախյան պատերազմում ընկած զինվորների համար: Արարողությանը ներկա էին ՀՀ ԶՈՒ Խաղաղապահ ուժերի բրիգադը, խաղաղապահների հարազատները, ընկերները:  
 
 
Վատիկանի` հավատքի հարցերով կոնգրեգացիան հայտարարել է, որ եկեղեցին լիազորված չէ օրհնել միասեռական ամուսնությունները: Նման կապի օրհության արգելքը անարդարացիության կամ խտրականության նշան չէ:  
 
ՀՀ ԿԳՄՍ դրամաշնորհային աջակցությամբ Տավուշի թեմի Նոյեմբերյան համայնքում կբացվի սոցիալ-կրթական կենտրոն: Հուշագրի ստորագրմանը ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:  
 
«Աջակցություն Արցախի Հանրապետության քաղաքացիներին» ծրագիրն իրականացնում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամը`« Ակտ ալյանս» կազմակերպության հովանավորությամբ: Հայաստանի մարզերում ապաստան գտած արցախցի տեղահանվածներին աջակցություն է բաշխվում դեկտեմբեր ամսից:  
 
ԱՄՆ Քրիստոնեական Եկեղեցիների Ազգային Խորհուրդը կոչ է արել ԱՄՆ ինշխանություններին մարդասիրական օգնություն ցուցաբերել Հայաստանին և զբաղվել հայ գերիների ազատման հարցով:
 
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի պայմանագրի 100-ամյակին նվիրված կլոր սեղան քննարկման մասնակիցներին՝ Հայաստանի և Ռուսաստանի գիտական շրջանակների մի շարք առաջատար մասնագետների և գիտնականների: Վեհափառ հայրապետը կարևորեց պատմական ուսումնասիրությունների և փաստերի վերհանումն ու...
 
Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար և մարդու իրավունքի շարունակական խախտումների ու հայ մշակութային հուշարձանների ավերման վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Շուշի «Կանաչ ժամ»-ի ավերման և Հադրութի շրջանի Ծակուռի...
 
Մարտի 21-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Գալստյան կիրակին, որով կավարտվի Մեծ պահքի «Ոսկե շղթան»: Հաջորդ կիրակի Ծաղկազարդ է:  
 
 
 
22
23
24
25
26
27
28
Մխիթար քահանա Հարոյանը և Խաչատուր քահանա Հայրապետյանը 2020թ․ սեպտեմբերի 13-ին Արցախի թեմում ձեռնադրված և իրենց 40-օրյա պահեցողության ու պատրաստության շրջանը պատերազմի օրերին Գանձասարի վանքում անցկացրած քահանաներ են: Մարտի 22-ին նրանք եկել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Հայոց հայրապետի...
 
Մարտի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը։  
 
Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակը տոնական պատարագով նշանավորվեց նաև Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում:  
 
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մեկնարկեց ՀՀ ԶՈՒ-ում սպասավորող հոգևորականների վերապատրաստման երկշաբաթյա դասընթացը:  
 
Տոնի առթիվ Խոր Վիրապ էր բերվել Գրիգոր Լուսավորչի մասունքակիր աջը: Տոնը հիշատակություն է Խոր Վիրապում Գրիգոր Լուսավորչի կրած ծանր չարչարանքների։  
 
Ս. Գայանե եկեղեցում Մեծ Պահքի 6-րդ՝ Գալստյան կիրակիին նվիրված պատարագ էր: Եզրափակվում է մեծ պահքի «ոսկե շղթան»:  
 
 
Հայաստանի սահմանին գտնվող՝ այցելության համար գրեթե անհասանելի, կիսավեր եկեղեցու մասին առաջին աշխատությունն է «Բագարանի Շուշանավանքը»: Տպագրվել է Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի նախաձեռնությամբ:
 
Երևանի Սմբատ Բյուրատի անվան դպրոցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնը մարտի 23-ին Հայոց եկեղեցու պատմություն առարկայի ուսուցիչների համար անցկացրեց հերթական սեմինար-դասախոսությունը:
 
Հայ եկեղեցում Մեծ Պահքի շրջան է: Արևագալի ժամերգությունը Մայր Աթոռի Ս. Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում հանդիսապետում էր Ամենայն հայոց հայրապետը: Ներկա էր Ս. Էջմիածնի միաբանությունը:
 
Գևորգյան հոգևոր ճեմարանը մեկշաբաթյա դասախոսությունների շարք է սկսել ԱՄՆ հայոց Արևելյան թեմում գործող Նյու Յորքի Սուրբ Ներսես ընծայարանի հետ: Առցանց հարթակում համատեղ դասախոսություններով հանդես են գալիս Գևորգյան հոգևոր ճեմարանի և Ս. Ներսես ընծայարանի դասախոսները: Դասախոսությունների թեման սաղմոսներն...
 
ԱՀ նախագահի հրամանագրով «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով են պարգևատրվել Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը և թեմի խորհրդի ատենապետ, բարերար Անդրե Կիսաջեկյանը: «Արցախում հիշում են և շնորհակալ են այս դժվարին օրերին Արցախի և արցախցիների կողքին կանգնելու ձեր և համայնքի վճռականության...
 
Մարտի 28-ին Հայ Առաքելական եկեղեցին կտոնախմբի Ծաղկազարդը, որը հիշատակությունն է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ Ավետարանական իրադարձության:  
 
Քարակերտի թեմական կենտրոնում արդեն կես տարի է` համակարգում և աջակցություն են տրամադրում Արցախից տեղահանվածներին: Հիմնական աջակիցը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամն է:
 
Արցախյան երկրորդ պատերազմում զոհված գնդերեց Նարեկ սարկավագ Պետրոսյանի ծննդյան օրը նրա հոգևոր եղբայրներն ու զինակից ընկերները հիշատակի արարողություններ էին կազմակերպել:  
 
Մարտի 25-ին տարածվեց բրիտանական «ԲիԲիՍի» գործակալության լրագրող Ջոնա Ֆիշերի լրագրողական կարճ հետաքննությունը` պատերազմից հետո Արցախի գրավյալ տարածքում հիմնահատակ կործանված հայկական եկեղեցու մասին: ՀՀ Գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ Մեխակավանի ս. Աստվածածին եկեղեցին հիմնահատակ ավերելու, նաև...
 
«Իզմիրլյան» ԲԿ-ը հյուրընկալեց Ֆրանսիայի համալսարանական հիվանդանոցային համակարգի 39 գործող հիվանդանոցների ցանցի ներկայացուցիչներին՝ ի դեմս հանրային օգնության միջազգային կապերի բաժնի տնօրեն, բժիշկ Ֆլորենս Վեբերի: Սա լավ հնարավորություն է հայ բժիշկների համար՝ հաղորդակցվելու բժշկության միջազգային...
 
 
Ծաղկազարդի տոնական պատարագից հետո եկեղեցիները շարունակում են մարդաշատ մնալ, հավատացյալները երեկոյան ժամերգության ընթացքում մասնակցում են մեկ այլ խորհրդավոր արարողության, որ կոչվում է Դռնբացեք:  
 
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Ծաղկազարդի տոնը հռչակվել է նաև Մանուկների օրհնության օր: Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կատարվում է երեխաների օրհնության կարգ: Մեր նկարահանող խումբը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էր:  
 
Վաղ առավոտից Երևանի Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների բակը մարդաշատ էր: Հավատացյալներն ուռենու ճյուղերը դրել էին խորանին մոտիկ, որ ծիսակատարությունից հետո օրհնված ճյուղերով տուն վերադառնան:  
 
Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցին Մասյացոտնի՝ նոր հռչակված թեմի առաջնորդանիստ եկեղեցին: Այստեղ էր նաև թեմի առաջնորդը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Մարդիկ հավաքվել էին մասնակցելու անդաստանի կարգին, Ծաղակազարդի պատարագին և մանուկների օրհնությանը:  
 
Դեռ Ծաղկազարդի նախորդ օրվանից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում և երիցատան մոտ տիկնանց միության անդամները սկսել էին տոնական պատրաստություններ տեսնել:  
 
Սուրբ Գայանե վանքի բակում սպասում են Ամենայն հայոց հայրապետին. տոնական օրը սկսվում է անդաստանի կարգով, Նորին սրբությունը նախ օրհնում է աշխարհի 4 կողմերը՝ Տիրոջից բերրիություն ու խաղաղություն հայցելով, ապա օրհնում է նաև ուռենու ճյուղերը:  
 
29
30
31
1
2
3
4
ՀԲԸՄ-ում «Սանտե Արմենի» կազմակերպության ֆրանսիահայ բժիշկները հանդիպեցին տեղի հայ բժիշկների հետ՝ ամփոփելու Արցախյան երկրորդ պատերազմի օրերին մեկնարկած` Հայաստանին և Արցախին համակարգված բուժօգնություն ցուցաբերելու նախաձեռնությունը:  
 
Հայաստանի գրեթե բոլոր մարզերից հայոց հոգևոր մայրաքաղաք էին եկել 9-11-րդ դասարանների աշակերտներ: Մայր Աթոռ Ս. էջմիածնի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում Հայոց եկեղեցու պատմություն առարկայի հանրապետական օլիմպիադան էր:  
 
Մեծ պահքի Ավագ երկուշաբթի, երեկոյան ժամերգություն, Երևանի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի: Հիշատակվում է ավետարանական`Թզենու առակը:  
 
Ավարտվում է Ճապոնիայի դեսպանի պաշտոնավարության երեք տարին մեր երկրում: Մարտի 28-ին Ջուն Յամադան Մայր Աթոռում հրաժեշտի այցով հյուրընկալվեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին:  
 
Ավագ երկուշաբթիից մինչև Հրաշափառ Հարության տոնը հիշատակում ենք Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի իրադարձությունները:  
 
Ծաղկազարդի տոնին Երևանի Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու համայնքի անդամները, հոգևոր հովիվ Հակոբ քահանա Խաչատրյանի ուղեկցությամբ, ուռենու ճյուղերով քայլեցին զինված հայորդիների շիրիմների մոտ՝ «Եռաբլուր»:  
 
Մեծ պահքի Ավագ երեքշաբթի օրը հայոց բոլոր եկեղեցիներում երեկոյան ժամերգության ընթացքում հիշատակվում է ավետարանական տասը կույսերի առակը:  
 
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ամենայն հայոց հայրապետը օրհնեց և զորակցության խոսքեր փոխանցեց հոգելույս գնդերեց Նարեկ սարկավագ Պետրոսյանի կնոջը՝ Մարիամ Բզնունուն: Օրեր առաջ ՀՀ նախագահի հրամանագրով ԶՈւ հոգևոր առաջնորդի օգնական, արցախյան երկրորդ պատերազմում զոհված Նարեկ սարկավագ Պետրոսյանը հայրենիքի...