Մայիս 2021

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
26
27
28
29
30
1
2
 
 
 
 
 
 
 
3
4
5
6
7
8
9
Մայիսի 2-ին հին՝ Գրիգորյան տոմարով Երուսաղեմի հայոց պատրիարքությունը նշեց Տիրոջ սուրբ Հարության տոնը:
 
Ներթեմական ուխտագնացությունները Մասյացոտնի թեմում ավանդույթ են դարձել: Թեմի որևէ եկեղեցու ուխտի օրը ամբողջ թեմն է մասնակից արարողություններին: Այդպես էր նաև Ներքին Դվին համայնքի Սուրբ Հարություն եկեղեցու օծման 21-րդ տարեդաձին:
 
Որպես բժիշկ կամավորագրված Գրիգոր Բարսամյանին էր զորամասի գնդի հրամանատար, գնդապետ Արմեն Բարխուդարյանը վստահել Շուշիի պաշտպանության մարտերում զոհված Արսեն Գյուլզադյանի «Մարտական Ծառայություն» մեդալը հանձնելու արարողությունը: Մարտական ընկերները, Դիլիջանի հոգևոր հովիվ Տ. Շավարշ քահանա Սիմոնյանի հետ,...
 
Ս. Զատկից 28 օր հետո նշվող Սուրբ Խաչի երևման տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձատնից ավանդաբար Ապարան է բերվում խաչափայտի մասունքը: Սուրբ Խաչ եկեղեցին միշտ էլ մարդաշատ է, Խաչի երևման տոնին, հատկապես, ուխտավորների հոսքը չի դադարում:
 
 
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 407 համարի լսարանը այսուհետ կկոչվի Արցախյան վերջին պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի, Վյաչեսլավ Բադալյանի, Աշոտ Խաչատրյանի և Արցախյան առաջին պատերազմում զոհված Նորայր Մարությանի անուններով: Նրանք այս ֆակուլտետի սաներ են:  
 
 
Նորքի հայորդյաց տան «Նարեկ» պարային համույթը Արցախյան 44-օրյա պատերազմի և հետպատերազմյան իրականության մասին պատմող պարային ներկայացում է բեմադրել:
 
Թշնամու օկուպացրած տարածքներում պատմամշակութային շուրջ 2000 հայկական հուշարձան կա, որոնք ադրբեջանի բարբարոսական քաղաքականության թիրախում են: Մայր Աթոռը ահազանգում է, որ Ադրբեջանի իշխանությունները և, մասնավորաբար, նախագահ Իլհամ Ալիևը շարունակում են կեղծիքի տարածման քաղաքականություն վարել՝ անտեսելով...
 
Մայիսի 6-ին Արցախի աջակցության ծրագրի շրջանակում Մայր Աթոռ էր հարվիրվել 50 ընտանիք՝ դրամական օգնություն ստանալու:
 
Իջևան քաղաքը գործող երկու եկեղեցիների՝ Սուրբ Ներսես Շնորհալու և Սուրբ Ամենափրկչի կողքին կունենա ևս մեկը: Նոր առաջնորդարանին կից կառուցվող եկեղեցու հիմքերն օծվելեն 2021թ. ապրիլի 7-ին, շինարարությունն ընթացքի մեջ է:
 
 
Մայիսի 9-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանությունն այցելեց «Հաղթանակ» զբոսայգի։ Ս. Գայանե վանքում միաբանությունը մասնակցեց պատարագի արարողության։ Պատարագիչն էր Մեսրոպ վարդապետ Պարսամյանը։
 
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Մայիսի 9-ի կապակցությամբ։
 
10
11
12
13
14
15
16
Խոչընդոտները հաղթահարելով` հայր Աթանասն օծումից հետո կարողացել է հասնել իր ծառայության վայր: Չնայած անորոշ կարգավիճակին և ըստ էության արգելափակվածությանը` Դադիվանքում Ամնեյան հայոց կաթողիկոսի տնօրինությամբ մշտապես վեց միաբան է ծառայում` հերթափոխով:
 
Մայիսի 8-ին Հայաստանի գրեթե բոլոր մարզերից մոտ 7 տասնյակ ուխտավորներ՝ մեծամասամբ գերիների, անհայտ կորած և զոհված զինծառայողների ընտանիքներից, ոտքով հասան Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի:
 
«Շարունակական բժշկական կրթություն» ծրագրի 15-ամյակը նշելու համար բժիշկներին և առողջապահության ոլորտի կազմակերպիչներին մեկտեղել էր Հայ առաքելական եկեղեցու Միացյալ Նահանգների Արևելյան թեմի «Հայ օգնության ֆոնդը»:
 
Հինգշաբթի օրը` մայիսի 13-ին, Համբարձման տոնն է, որը մեր եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնից 40 օր հետո: Համբարձման տոնին հիշատակվում է նաև Հայրապետական Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սբ. Էջմիածին փոխադրելու պատմական իրադարձությունը: Այդ օրը նաև Արայի լեռան լանջերին գտնվող Ծաղկեվանքի ուխտի օրն է:
 
Մայիսյան հաղթանակների առիթով, չխախտելով ավանդույթը, մեծ թվով վանաձորցիներ այցելեցին Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղադրված՝ Շուշիի ազատագրմանը նվիրված խաչքարին:
 
 
 
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Սբ․ Համբարձման տոնին պատարագ մատուցեց Քվեմո Քարթլիի Կարմիր գյուղի և Շահումյան ավանի հոգևոր հովիվ Զավեն վարդապետ Յազիչյանը:
 
Ամեն տարի Հարության տոնից 40 օր անց Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Համբարձման տոնը: Այս տարի այն մայիսի 13-ին էր: Բոլոր եկեղեիցներում մատուցվեց տոնական պատարագ: Մայր Աթոռի միաբանությունը պատարագին մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ Պատարագիչն էր Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Սերովբե...
 
Հայրապետական աթոռի՝ Սուրբ Էջիածնում վերահաստատվելու իրողությունը Հայոց եկեղեցին հայտարարել է որպես ազգային տոն: Ամեն տարի Համբարձման տոնին, պատարագից հետո հայոց բոլոր եկեղեցիներում կատարվում է նաև Հայրապետական մաղթանքի արարողություն:
 
Տերունական աղոթքով, ինչպես դպրոցում ամեն օրը, սկսվում է Համբարձման տոնի միջոցառումը: Հայր Զաքարիան օրհնում է մասնակիցներին: Բոլոր էռնեկյանցիները ներգրավված են ժողովրդական ու եկեղեցական տոնի մեջ։
 
Դեպի Ծաղկեվանք տանող ճանապարհը ուխտավորի պակաս չի ունենում: Մարդաշատ է հատկապես Ծաղկեվանքի ուխտի օրը:
 
Արիստակես վարդապետ Այվազյանը 11 ամիս առաջ նշանակվել է Արարատի մարզի Սուրբ Կարապետի վանահայր: Վանքը 80 տարի հոգևորական չի ունեցել, խոնարհված է։ Թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ջանքերով բարեկարգման աշխատանքներ են տարվել։ Օրերս էլ վանքի բակում ծառատունկ էր։
 
Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում քաղաքի բնակիչները առավոտից նախ պատարագի մասնակցեցին, ապա ժամերգության ու Համբարձման տոնակատարության:
 
Նախնական կանխատեսումների համաձայն՝ 2022-ին կավարտվեն շուրջ տասը տարի ձգվող Ս․ Էջմիածնի մայր տաճարի վերականգնման աշխատանքները։ Առաջիկա հարյուր տարում Մայր Տաճարը հիմնանորոգման կարիք չի ունենա:
 
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նախ օծեց Արցախյան 44- օրյա պատերազմի ժամանակ զոհված Երևանի կայազորային հոսպիտալի 15 բժիշկների հիշատակին կանգնեցված խաչքարը: Ապա՝ նորակառույց Ս․ Գրիգոր Նարեկացի եկեղեցին։
 
Համբարձման տոնին Աշտարակ քաղաքի նեղլիկ փողոցներում «Գուլամերյան» հայորդյաց տան և «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի սաները ակտիվ իրարանցում էին առաջացրել:
 
 
 
17
18
19
20
21
22
23
Հադրութի շրջանի Հին Թաղլարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց հաջողվել է դուրս բերել տաճարի երկու զանգը, գմբեթի եւ զանգակատան խաչերը: Դրանք հանգրվանել են Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում:
 
Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը Ստեփանակերտում էր: Թեմի նվիրաբերած «Շտապ օգնության» երկու մեքենաները հասել էին Արցախ:
 
Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Տ. Բարսեղ վարդապետ Փիլավչյանն այցելեց Տավուշի, Մասյացոտնի, Գուգարաց և Սյունյաց թեմեր: Այստեղ բնակվող ծանր վիրավորում կամ հաշմանդամ զինծառայող ունեցող 40 ընտանիքների հայր սուրբը փոխանցեց համայնքի հանգանակած դրամական օգնությունը:
 
Մայր Աթոռի հրատարակչատունը լույս է ընծայել Եղիշե ավագ քահանա Սարգսյանի «Դրվագներ հայ եկեղեցու պատմության» ուսումնասիրությունը: Գիրքը նվիրված է Սսից Վաղարշապատ հայրապետական Աթոռի տեղափոխմանը:
 
Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների «Գանձեր» երիտասարդաց միության կամավորները մի քանի ամիս ամիս է՝ պարբերաբար այցելում և աջակցում են Արցախից տեղահանված ընտանիքներին։ Նախաձեռնությունն անվանել են «Գործք սիրոյ»։
 
 
 
 
Հայ առաքելական եկեղեցու Հայ օգնության ֆոնդը 28 գիտական խմբի դրամաշնորհ տրամադրեց: Նրանք գիտական հետազոտություններ են իրականացնելու կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, քիմիայի, ֆիզիկայի, աստղագիտության, գյուղատնտեսության, հնագիտության, պատմության, բժշկության և այլ ոլորտներում:
 
«Տավուշցի չլինելով` իրենով է արել, դարձել Տավուշի հոգևոր հայրը, զինվորն ու սպասավորը»։ Այսպես են բնորոշում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին։
 
Բրազիլահայերի կյանքում մեծ դեր ունի Օզասկոյի Ս․ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցին, որը հայտնի է իր հրաշագործ զորությամբ: Հաջորդ տարին հոբելյանական է եկեղեցու համար:
 
Թանգարանների միջազգային տոնին երկարացված օրով Մայր Աթոռում աշխատում էին «Ռուբեն Սևակ» թանգարանը, «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատունը:
 
Մայր Աթոռի հրատարակչական բաժինը լույս է ընծայել պատմաբան Վրեժ Վարդանյանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ և Սբ․ Սահակ Պարթև կաթողիկոսների մասին նոր ուսումնասիրությունը:
 
Մայիսի 23-ին՝ կիրակի օրը մեր եկեղեցին կնշի Հոգեգալստյան տոնը, որը առաքյալների վրա Ս. Հոգու իջման հիշատակությունն է: Հոգեգալստյան տոնը հռչակված է նաև Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու ուխտի օր: Այդ օրը վանք կտարվեն առաքյալների մասունքները:
 
 
Սուրբ հոգու ներկայությունը երկրի վրա ազդարարող տոնը՝ Հոգեգալուստը, Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն այս տարի նշվեց մայիսի 23-ին:
 
24
25
26
27
28
29
30
Հոգեգալստյան տոնի օրը նաև Սևանի սուրբ Առաքելոց վանքի ուխտի օրն է: Տոնական պատարագին Ս․ Էջմիածնից առաքյալների մասունքներ բերվեցին Առաքելոց վանք՝ հավատացյալներին զորություն բաշխելու:
 
Մայիսի առաջին կեսին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է ԱՄՆ։ Կանադահայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը մասնակցել է Եկեղեցիների կանադական խորհրդի կառավարման նիստին: Երուսաղեմի Հայկական թաղամաս են այցելել մոտ 200 հրեաներ և ներողություն խնդրել հրեա ծայրահեղ կրոնական երիտասարդների...
 
Հոգեգալստյան տոնին Գուգարաց թեմի առաջնորդ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ օծվեց և տեղադրվեց Հաղպատավանքի զանգակատան խաչը: Անվտանգության նկատառումներով վնասված հին խաչը իջեցվել էր շուրջ մեկ տարի առաջ։
 
Ս. Էջմիածնի մայր տաճարի նորոգման աշխատանքների ընթացքում որմնանկարների շուրջ 25 տոկոսը հանվել է՝ վերականգնման կարիք է ունեցել կամ բուն որմնանկարը, կամ՝ տաճարի այն հատվածը, որտեղ այն եղել է: Այժմ ընթանում են որմնանկարների վերատեղադրման աշխատանքները:
 
Շվեյցարահայ բարերար Վահե Գաբրաշը Ամենայն հայոց կաթողիկոսին նվիրել է 300-ամյա նրբակերտ մի խաչ, որը գնել է արվեստի գործերի աճուրդում: Խաչը համալրել է Մայր Աթոռի «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատան ցուցադրությունը:
 
Հայ եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդի և Արցախի առողջապահության նախարարության համագործակցությամբ Երևանից բժիշկներ են գործուղվում Արցախ:
 
 
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր մտահոգությունն է հայտնում մայիսի 27-ի առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում` ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում, ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի շրջափակման և գերեվարման առնչությամբ, ինչին հաջորդեց նաև նվաստացուցիչ պատկերների...
 
Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերին զինվորականների ու աշխարհազորայիների կողքին մարտնչում էին նաև հոգևորականներ: 1918-ի Մայիսյան հերոսամարտի հաղթական ավարտի մեջ մեծ էր օրվա կաթողիկոս Գևորգ Հինգերորդ Սուրենյանցի դերը:
 
Հայոց հայրապետը ծնրադիր աղոթում է հայոց անկախ երկրի համար։
 
Եկեղեցականները խորհում են հետպատերազմական իրավիճակում իրենց առաքելության մասին։
 
Ազգային եկեղեցական տոներով լեցուն Արարատյան շաբաթը խորհրդանշում է Հայոց մեծ դարձը։
 
Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանողներից ու շրջանավարտներից 290 հոգի է մասնակցել Արցախայան 44-օրյա պատերազմին։ Նրանցից 35-ը զոհվել են։ Մայիսի 26-ին օծվեց նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարը։
 
 
 
31
1
2
3
4
5
6
Տեխնիկական գիտությունների թեկնածու Վահրամ Վարդանյանի առաջին պատմագրական-գեղարվեստական աշխատանքն է «Ոգեղեն ճիչեր լռության մեջ» գիրքը: Շնորհանդեսը տեղի ունեցավ Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց դպրատանը:
 
Մայիսի 30-ին Սայաթնովյան Վարդատոնը մեկնարկեց Ամաղլեբա փողոցի թիվ 18 տնից: Հովհաննես Թումանյանի բնակարանից սկսված քայլերթը հասավ Սուրբ Գևորգ` Թբիլիսիի բնակիչներին հիշեցնելով այս քաղաքում ծնված ժողովուրդների բարեկամության երգիչ Սայաթ-Նովայի հիշատակը:  
 
Հայ առաքելական եկեղեցում Արարատյան շաբաթվա երկուշաբթի օրը նշվում է Հռիփսիմյանց կույսերի հիշատակությունը: Ամեն տարի այս օրը Մայր Աթոռի գանձատնից Սուրբ Հռիփսիմեի վանք է բերվում սրբուհու մասունքը՝ ամփոփված աջ-մսունքարանում:
 
1947թ.-ին Տոնապետյանների ընտանիքը Բեյրութից Հայաստան տեղափոխվելիս 18-19-րդ դարերի մի ձեռաց խաչ է բերել: Խաչատուր Տոնապետյանի պապը եկեղեցում ժամկոչ է եղել: Ընտանիքը խաչը նվիրեց Մայր Աթոռի գանձատանը:
 
ՀԲԸՄ-ը ամառային ճամբար է կազմակերպում 7-13 տարեկան այն երեխաների համար, որոնց ծնողները մասնակցել են Արցախյան 44-օրյա պատերազմին: