Հունիս 2021

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
31
1
2
3
4
5
6
 
Երեխաները, նրանց կրթական, դաստիարակչական հարցերն ու սոցիալական, առողջական խնդիրները մշտապես եղել ու շարունակում են մնալ Հայ առաքելական եկեղեցու ուշադրության կենտրոնում:
 
Երևանի ժամանակակից արվեստի թագարանում Հայաստանում հաստատված արցախցի երեխաների «Լուսէ» երգչախմբի առաջին ելույթն էր, իսկ ցուցահանդեսին ներկայացված էին «Հենրիկ Իգիթյան» կենտրոնում նկարչական դասընթացներին մասնակցած արցախցի երեխաների աշխատանքները:
 
Հունիսի 1-ին, Ս. Գայանե կույսի հիշատակության տոնին ուխտի պատարագ մատուցվեց Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում: Պատարագի ընթացքում խորանի վրա էր կույսի մասունքն ամփոփող աջը:
 
Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երևանի Ս. Զորավոր եկեղեցու բակում Դաունի համախտանիշ ունեցող երեխաները հարյուր աղավնի բաց թողեցին երկինք՝ երկրի խաղաղության, զինվորների անվտանգության և կայուն ապագայի խորհրդով:
 
 
Հունիսի 2-ին «Եռաբլուր» զինորական պանթեոնում էր Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը՝ գործընկերների, սկաուտների և Նորքի հայորդյաց տան սաների ուղեկցությամբ: Հոգեհանգստյան կարգը Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը կատարեց, ներկաները միացան աղոթքին՝ Տիրոջից հերոսների...
 
Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուռավլյովը Հայաստանին մեղադրել էր ռուսական եկեղեցու օկուպացիայի մեջ՝ վկայակողչելով Շուշիի Սբ. Հովհաննես եկեղեցին: Ի պատասխան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով հանձնաժողովը նամակ էր հղել Ժուռավլյովին: Նամակի պատասխանը...
 
Երևանի մատենադարանում գործող «Ծաղկելու արվեստ» ստուդիայի սաները սովորել են նաև թվային մանրանկարչություն և պատրաստել առաջին գիրքը:
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնը սեմինար էր կազմակերպել «Պատմական աղանդներ. Պավլիկյան և Թոնդրակյան շարժումները» թեմայով: Մասնակցում էին Էջմիածնի և տարածաշրջանի դպրոցների Հայ եկեղեցու պատմություն առարկայի ուսուցիչները: Օրվա բանախոսն էր պատմական գիտությունների թեկնածու,...
 
Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի խնդրանքով Ամենայն հայոց հայրապետը հունիսի 3-ը հաստատել է որպես Արարատի մարզի Սուրբ Հովհաննես Կարապետ վանքի ուխտի օր: Անդրանիկ ուխտի պատարագն այս տարի նշվեց բազմամարդ ուխտագնացությամբ: Ս․ Էջմիածնից բերվել էր սբ․ Հովհաննես Կարապետի մասունքը։
 
Հունիսի 3-ին սկսվեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի այցը Սյունիք և Արցախ: Առաջին կայանը Գորիսի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էր, որտեղ կատարվեց հանրապետական մաղթանք: Հայրապետական պատվիրակությունն այցելեց Գորիսի զինվորական պանթեոն: Սյունիքի նոր մարտահրավերներին և բնակիչների խդնիրներին տեղում...
 
Մայր Աթոռի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցն այս տարի 36 շրջանավարտ ունի: Բոլորն ուժերը կփորձեն հանրապետության տարբեր ԲՈՒՀ-երում: Դասղեկ Լալա Կարապետյանը չկարողանալով թաքցնել հուզմունքը՝ ասաց, որ տղաներից մի քանիսը շաբաթներ անց կմասնակցեն ամառային զորակոչին։ Փայլուն գիտելիքներ ունեն, հրաշալի ապագա է...
 
Սյունյայց թեմում այցն ավարտելով` հունիսի 4-ին Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնեց Արցախի Հանրապետություն: Վեհափառ հայրապետն Արցախ է տարել Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները՝ օրհնություն և մխիթարություն բաշխելու արցախահայությանը։ Վեհափառ հայրապետը հիշեցրեց, որ Արցախը շարունակու՛մ է մնալ մեր ժողովրդի...
 
Արարատյան շաբաթվա նախավերջին օրը Հայ առաքելական եկեղեցին նշում է Խոր Վիրապից Գրիգոր Լուսավորչի դուրս գալու տոնը:
 
Հունիսի 6-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Արարատյան շաբաթը երզրափակող Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:
 
7
8
9
10
11
12
13
Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ տաճարում Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետի հանդիսապետությամբ մատուցվեց պատարագ: Ս. Էջմիածնից բերվել էր հայոց առաջին կաթողիկոս, համաքրիստոնեական սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը` հավատքով ու լավատեսությամբ զորացնելու Արցախը: Պատարագի ավարտին կատարվեց...
 
Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մարդկանց աջակցելու համար 2014 թվականին մի խումբ ուռուցքաբաններ և արյունաբաններ ստեղծել են «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամին աջակցելու նպատակով հունիսի 4-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի պարարվեստի «...
 
Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը և թեմի ներկայացուցչական խորհրդի ատենապետ Անդրե Կիսաջեկյանը զրուցել են մայրաքաղաք Բրազիլիայի ազգային արդարադատության խորհրդի նախագահ Լուիզ Ֆուքսի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայոց ցեղասպանության ճանաչմանը, արցախյան պատերազմին և գերիների...
 
Ճեմարանականների շարքերը համալրվում են. Գևորգյան հոգևոր ճեմարանում ընդունելության քննություններ են:
 
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչատունը լույս էր ընծայել Մայր Աթոռի միաբան Թովմա վարդապետ Խաչատրյանի «Սուրբ Էջմիածին Քրիստոնեական առաջին գմբեթավոր տաճարը» մենագրությունը:  
 
Շարունակվում են Ս. Էջմիածնի մայր տաճարի որմնանկարների վերականգնման աշխատանքները: Այս պահին վերականգնող-նկարիչները զբաղված են Տաճարի զանգակատան՝ կենտրոնական մուտքի հատվածի որմնանկարներով:
 
Արմավիրի թեմի հովանու ներքո գործող «Ընտանիք և համայնք» հասարակական բարեգործական կազմակերպությունն ամփոփում է 20-ամյա գործունեությունը:
 
 
 
 
Էջմիածնի հայորդյաց տան քանոնի և ջութակի դասարանների վրա համավարակի սահմանափակումները չեն անդրադարձել, առցանց ձևաչափով սաները մասնակցել են մի շարք միջազգայն մրցույթ-փառատոների և մրցանակային տեղեր զբաղեցրել:  
 
Հունիսի 9-ին անգլիացի մեծանուն գրող Չարլզ Դիքենսի մահվան տարելիցի օրը, Նկարիչների միությունում տեղի ունեցավ գրողի «Մեր Տիրոջ կյանքը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը և գրքի նկարազարդման համար գեղանկարիչ Մայիս Մխիթարյանի աշխատանքների ցուցահանդեսը:  
 
Հայ առաքելական եկեղեցին պատրաստվում է տոնելու Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը: Այն Հայոց առաջին հայրապետին նվիրված 3 տոներից մեկն է: Նշվում է Հոգեգալստից հետո երրորդ շաբաթ օրը:
 
Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի աջակցությամբ ՀՀ ԶՈԻ-ում սպասավորող հոգևորականների համար կազմակերպված հերթական եռօրյա սեմինար- քննարկմումը «Հոգետրավման պատերազմի և բռնության համատեքստում» թեմայով էր:
 
Երևանի Տիգրան Մեծ 53 հասցեում այսուհետ կգործի «Երազի տուն-2» ներառական զարգացման կենտրոնը, որտեղ անհրաժեշտ մասնագիտական աջակցություն կցուցաբերվի զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող 1-15 տարեկան երեխաներին, ինչպես նաև հոգեբանի խորհրդատվական ծառայություն՝ այդ երեխաների ընտանիքի անդամներին:
 
 
 
14
15
16
17
18
19
20
«Խորհրդային Հայաստան-100. եկեղեցի և պետություն» նախագիծը՝ Մայր Աթոռի մատենադարանում:
 
Արան լեռան հյուսիսային լանջին գտնվող Երնջատափ գյուղի բնակիչների ջանքերով հունիսի 12-ին Արա լեռան արևելյան ուղղությամբ տեղադրվեց 12մ բարձրությամբ լուսատու Սուբ Խաչի նշանը:
 
Ազգային գրադարանի նոր հնատիպը այս տարվա խոշոր ձեռքբերումներից է: 1786 թվականի հայատառ թուրքերեն աղոթագիրք է:
 
«Լույս մանկանցը» կիրակնօրյա դպրոց է, որտեղ մանկավարժները երեցկանայք են, թեմական քահանաները և երիտասարդ աստվածաբանները: Սուրբ Էջմիածին ուխտի եկած երեխաների հետ հանդիպեց Ամենայն հայոց հայրապետը:
 
Գեւորգ Հաճյանի 50-ամյակի կապակցությամբ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հավաքվել էին նրա ընտանիքի անդամները, ընկերները, վաստակն արժևորողները: Արցախի պատերազմի լուրը լսելուն պես Գևորգ Հաճյանը կամավորագրվել ու մեկնել էր ռազմաճակատ:  
 
 
 
Մասյացոտնի թեմի Ղուկասավան համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին կիսավեր եկեղեցին վերականգնելու նպատակով մայիսի19-ից պեղումներ են սկսվել, աշխատանքներն իրականացնում են հնագետներ Արտակ Գնունին և Լևոն Մկրտչյանը:  
 
Լորդերի պալատի անդամ, Քովենթրի եպիսկոպոս Քրիստոֆերը և Ամենայն հայոց հայրապետը Մայր Աթոռում քննարկել են Արցախի և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի անվտանգությանը, Ադրբեջանում գերության մեջ գտնվողների վերադարձին առնչվող խնդիրները: Ամենայն հայոց կաթողիկոսն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի...
 
Մալաթիայի հայորդյաց տունն ամփոփում է անցնող ուսումնական տարին: Գեղանկարչության, խեցեգործության, փայտի փորագրության, մանրանկարչության, քանոնի, փողային նվագախմբի, մյուս դասարանների սաները ներկայացնում են տարվա ընթացքում սովորածը:
 
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Բեյրութում գործող «Ս. Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբում»-ին 18 հազար դոլար է փոխանցվել: Աջակցությունը հավասարապես բաշխվել է 180 կարիքավոր ընտանիքի:
 
Ազգային գրադարանի տպագիր արտադրանքի վերականգնման բաժնում ավարտվել են Անդրանիկ Օզանյանին պատկանող Աստվածաշնչի վերականգնման աշխատանքները։
 
 
Վաղարշապատ քաղաքում քվեարկությանը մասնակցեց Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը (Արտահերթ խորհրդարական ընտրություններ. 20.06.2021)։
 
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մինչև ժամը 17:00 մասնակցել է 989 հազար 972 քաղաքացի կամ ընտրողների 38,17 տոկոսը։
 
21
22
23
24
25
26
27
Արարատի մարզի Հովտաշեն համայնքում սկսվել են Բարդուղիմեոս առաքյալի անունը կրող եկեղեցու շինարարական աշխատանքները: Գուգարաց թեմում հուլիս և օգոստոս ամիսներին գործելու է Ծիծեռնակ մանկապատանեկան ճամբարը: Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում շարունակվում են խոցելի խմբերի աջակցության ծրագրերը:...
 
Հունիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Էբրահիմ Ռայիսիին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
 
Հունիսի 19-ին Գետարգելի Ս․ Նշան եկեղեցում տասնյակ ուխտավորներ մասնակցեցին Հանգստյան ժամերգության: Ուխտավորները անհայտ կորած և զոհված զինծառայողների ընտանիքներից էին:  
 
«Մանրանկարչական արվեստի կենտրոնն» ավարտական ցուցահանդեսով ամփոփում է անցնող ուսումնական տարին. ներկայացված են ավելի քան 500 գեղանկարչական և մանրանկարչական աշխատանքներ։ Կենտրոնում ուսանում է 5-15 տարեկան 70 երեխա:
 
 
 
Թեև անցնող տարին, հայտնի պատճառներով, դժվարություններ հարուցեց նաև այս կրթօջախում, բայց սաների թիվը գրեթե չպակասեց: Այս տարի ևս 600 երեխա է հաճախել Էջմիածնի հայորդյաց տուն, նրանցից 40-ը հրաժեշտ կտա հարազատ կրթօջախին:  
 
Հունիսի 24-ին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում տոնական պատարագ մատուցվեց սուրբ թարգմանիչներ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի հիշատակության առիթով:  
 
Հունիսի 25-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելած Հունգարիայի մի խումբ ուխտավորների, որոնց թվում էին Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենը և Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի ներկայացուցիչներ:
 
Մեր եկեղեցին սուրբ թարգմանիչների հիշատակության երկու տոն ունի: Դրանցից մեկը նշվում է Հոգեգալստյան տոնից հետո՝ չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: Այս տարի այն հինգշաբթի օրն էր՝ հունիսի 24-ին: Եկեղեցին նշեց սուրբ թարգմանիչներ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի հիշատակության օրը:  
 
Ութ տարի առաջ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ, այժմ՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանի օրհնությամբ դրվեց Գյումրիի կայազորի աղոթատան առաջին քարը: Հունիսի 25-ին սրբազան հայրը հոգևորականների և զինվորականների մասնակցությամբ կատարեց Սուրբ Թադեոս եկեղեցու գմբեթի խաչի և զանգի օծման արարողությունը և...
 
Հոբելյանական գիտաժողովը կայացավ հունիսի 24-ին, հենց այդ օրն է 1971 թվականին Պատմության ինստիտուտից անջատվել արևելագիտության սեկտորը: Կեսդարյա գործունեության ընթացքում ինստիտուտը միջազգային ընդարձակ կապեր է հաստատել աշխարհի ճանաչված կենտրոնների հետ, հրատարակել է 500-ից ավելի մենագրություններ,...
 
 
 
28
29
30
1
2
3
4
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում շարունակվում է հիվանդանոցի բնականոն աշխատանքը, քաղաքացիներն ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Միաժամանակ, բժշկական հանրույթը շարունակում է պայքարել «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի շուտափույթ ազատ արձակման համար:
 
Վարդան Միքայելյանը Արցախի Քաշաթաղի շրջանից է Հայաստան տեղափոխվել: Արցախում մեծ տնտեսություն է ունեցել, լավ գիտի մեղվի լեզուն: Մասյացոտնի թեմի Սբ. Կարապետ վանքում մեղրի արտադրության և մեղվապահության խնամքը նրան է հանձնված:
 
Աշտարակի հայորդյաց տան սաները 2020-21 ուսումնական տարին ավարտեցին հաշվետու համերգով:
 
Ամեն տարի հունիսի 20-ին հաջորդող կիրակի օրը Արագածոտնի թեմի Չքնաղ գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցու ուխտի օրն է: Այդ առիթով եկեղեցի է տարվում Մայր Աթոռի թանգարանում պահվող Ս. Ստեփանոս Նախավկայի մասունքը:
 
Արարատյան թեմի երիտասարդաց միությունները, յուրաքանչյուրն իր համայնքում կիրակնօրյա պատարագին մասնակցելուց հետո, հանդիպում են որևէ եկեղեցում, նստում սիրո ճաշի սեղանի շուրջ: Այս կիրակի հավաքատեղին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին էր: