Դեկտեմբեր 2021

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
29
30
1
2
3
4
5
 
 
 
Ս. Գեղարդը կտարվի Մայր Աթոռի Ս. Հովհաննես Մկրտիչ, Ս. Վարդան մատուռ- մկրտարան: Ժամը 10:30-ին կմատուցվի տոնական պատարագ: Մասունքը մատուռում կմնա մինչև երեկոյան ժամերգության ավարտը:
 
Ընդամենը 41 տարեկանում մահկանացուն կնքած հոգևորականը կյանքի բոլոր տարիներին և գործունեության բոլոր ոլորտներում նույն կենսուրախ, համարձակ, հայրենասեր հոգևորականն էր. Կոմիտասի թանգարանում տեղի ունեցավ «Հայրենասեր եկեղեցականը» խորագրով հուշ-երեկո՝ նվիրված Մաղաքիա վարդապետ Ամիրյանի հիշատակին:
 
Դեկտեմբերի 2-ին, Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց արցախյան 44–օրյա պատերազմում նահատակված 9 զինծառայողների հուղարկավորության եկեղեցու կարգը։ Արարողության ավարտին Ամենայն հայոց հայրապետը խոսք ուղղեց քաջորդիների սգակիր...
 
Նոյեմբերի 30-ին Մաշտոցյան Մատենադարանի և Հայ եկեղեցու Տավուշի թեմի միջև կնքվեց պայմանագիր: Մատենադարանի ընդօրինակողները մեկ տարվա ընթացքում կպատրաստեն Տավուշի վանքերում ստեղծված 12 ձեռագրերի կրկնօրինակներ: 2022թ․-ի վերջին Հաղարծնի վանական համալիրում կբացվի թանգարանային ցուցադրություն:
 
Արագածոտնի թեմում առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ մեկնարկել է «Լույս մանկանց» ծրագրի թեմական ժողովը։ Լոնդոնի Ս. Սարգիս եկեղեցում Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակին և Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ-դասախոսություն է կայացել: Քառօրյա այցով Պրահայում է գտնվել Կենտրոնական...
 
Դեկտեմբերի 3-ին, Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակին Սուրբ Հովհաննես Մկրտիչ, Սուրբ Վարդան մատուռ-մկրտարան բերվեցին Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների մասունքները:
 
Արմավիրի մարզի Շահումյան համայնքում Մուշեղ Հարությունյանը այգում 5000 տարվա վաղեմության հնագիտական բացառիկ հուշարձան է հայտնաբերել: «Հողի գաղտնիքը» ցուցադրվում է Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում:
 
Հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության օրը հռչակված է նաև սուրբ Գեղարդի ուխտի օր: Դեկտեմբերի 4-ին Մայր Աթոռի գանձատնից սրբությունը հանդիսվարությամբ տարվեց Սբ. Հովհաննես Մկրտիչ, Սբ. Վարդան մատուռ մկրտարան:
 
Դեկտեմբերի 4-ին Մասյացոտնի թեմի Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցու ուխտի օրն էր: Ս. Էջմիածնից բերված Ս. Թադեոսի մասունքով օրհնվեցին աշխարհի չորս կողմերը, հայրենի մեր երկիրն ու ժողովուրդը, Մասյացոտնի թեմի համայնքներից և Հայաստանի տարբեր շրջաններից եկած ուխտավորները:
 
 
6
7
8
9
10
11
12
Շաբաթը մեկ անգամ ՀՀ ԶՈՒ գնդերեցները պատարագ են մատուցում Երևանի կայազորային հոսպիտալի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում: Իսկ այցելությունները հոսպիտալ և զրույցները զինվորների ու բուժաշխատողների հետ մշտական են: Մեր նկարահանող խումբը պատարագից հետո զրուցել է ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության վարչության եւ...
 
Ի՞նչ անել, որ հանրության մեջ վատասերում չլինի: Փիլիսոփայական գիտությունների թեկնածու Սիլվա Պետրոսյանը բանախոսում էր «Դավիթ Անհաղթի հոգու խնամքի իմաստասիրությունը և մենք» թեմայով:
 
Մոտ 3500քմ է Ս. Էջմիածնի մայր տաճարի արտաքին սալահատակի մակերեսը, որն ամբողջությամբ նորոգման ընթացքում է: Տաճարի հին սալահատակի նման նորը ևս տուֆից է:  
 
«ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակի աջակցությամբ Մարտակերտի շրջանում գտնվող Հակոբավանքը կվերականգնվի և երկարամյա դադարից հետո նորից կգործի: Ծրագրի մեկնարկային ասուլիսին Երևանում ներկա է եղել նաև Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
 
Երևան պատմության թանգարանում ժամանակավոր ցուցադրություն է. կարող եք ծանոթանալ 18-19-րդ դարերի հայ արծաթագործ վարպետների ուշագրավ աշխատանքներին:  
 
Դեկտեմբերի 7-ին Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում աղոթք է հնչում 1988թ․ երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության համար: Մեր տեսանյութը Գուգարաց թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակից է, հոգեհանգստյան արարողությունը հանդիսապետում էր թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։
 
 
Դեկտեմբերի 9-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հայ ռազմագերիների վերադարձի և Ադրբեջանի...
 
Մայր Աթոռի «Էօրնեկեան» դպրոցի ծնողական և աշակերտական խորհուրդը նվերներ էին պատրաստել հաշմանդամ երեխաների համար: Իսկական նվերն այս երեխաներին և նրանց ծնողներին անխտրական վերաբերմունքն է:
 
30 տարի առաջ այս օրը՝ 1991թ.-ի դեկտեմբերի 10-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով ամրագրեց անկախ պետություն ունենալու իր իրավունքը: Այսօր նաև լրանում է Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած համարվող Մկրտիչ աբեղա Կարապետյանի ծննդյան 37-ամյակը:
 
44-օրյա պատերազմում զոհված չորս համալսարանականներ՝ Վարդան Ամալյանի, Էրիկ Գրիգորյանի, Ռուբեն Համբարձումյանի և Վահագն Թումասյանի անվան կրթամրցանակներ, ինչպես նաեւ ազգությամբ եզդի հերոսների հիշատակի կրթամրցանակ հանձնվեց ԵՊՀ արևելագիտության, հայ բանասիրության, պատմության, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և...
 
Դեկտեմբերի 9-ին Գևորգյան հոգևոր ճեմարանում 7 սարկավագներ պաշտպանում էին մագիստրոսական ավարտաճառերը:
 
Դեկտեմբերի 9-ին Հայ եկեղեցին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված տոներից մեկը՝ Սուրբ Աննայի հղությունը Աստվածածնով:
 
 
 
13
14
15
16
17
18
19
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վարդապետական թեզ պաշտպանելու համար Պոլսից Հայաստան է եկել Հարություն աբեղա Տամատյանը: Ապրում և աշխատում է Մայր Աթոռում: Ասում է` այստեղ իրեն թե հյուր, թե տանտեր է զգում։
 
2020 թվականի հոկտեմբերին՝ արցախյան պատերազմի ամենածանր օրերին, «Պարադիգմա» կրթական հիմնադրամը հոգեբանների, կրթության մասնագետների և մանկավարժների ուշադրությունը հրավիրեց պատերազմից տուժած արցախցի երեխաների հոգեբանական խնդիրների վրա: Ստեղծվեց «Հետո ի՞նչ եղավ…» պատկերապատում գիրքը, որն անուղղակի...
 
Միքայել Հարությունյանի «Խաչելություն» կտավը՝ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր "Sacred Art Prize" առցանց միջազգային մրցույթն անցկացվել է ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում: Ներկայացված 300 աշխատանքներից երեքը Հայաստանից է, երեքն էլ հեղինակել է Միքայել Հարությունյանը:
 
Հավասարաթև խաչերով և բուսական նախշերով զարդարված կավե սալիկները ժամանակին զարդարել են Զաքարյանների դամբարանի տանիքը: Հենց այդ փոքրիկ 8 սալիկներն են, որ ճարտարապետական և հնագիտական առումներով եզակի, իսկ պատմական առումով հետաքրքիր տեղեկություն են պարունակում:
 
Մարսելի տպարանում Ոսկան Երևանցու տպագրած 1673թ.-ի Ժամագիրքը համալրել է Ազգային գրադարանի հնատիպ գրքերի ֆոնդը:
 
Արարատի մարզի Բաղրամյան գյուղում 100-ից ավելի երիտասարդներ ու դպրոցականներ մասնակցում էին «Չորս եղանակ, չորս ավետարանիչ» հոգևոր-ինտելեկտուալ մրցույթի:
 
Դեկտեմբերի 10-12-ը «Գիտակրթական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ը Գանձասարում «Ազգային ինքնություն և ընտրանի» խորագրով համաժողով էր կազմակերպել: Մայր Աթոռ Ս. Էջմիծնից Արցախ էր մեկնել նաև «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն Տ. Արարատ քահանա Պողոսյանը:
 
 
 
 
«Վաչե և Թամար Մանուկյան» մատենդարանում առկա են ինչպես Մայր Աթոռի հատարակչության լույս ընծայած, այնպես էլ թեմերի, պատրիրաքությունների, տեղի և սփյուռքյան՝ հրապարակված և մինչ օրս հրապարակվող մամուլի հարյուրավոր օրինակներ: Դրանք համակարգվել, լրացվել և կազմվել են: Էլեկտրոնային գրացուցակը հասանելի է Ս....
 
Դեկտեմբերի 16-ից Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում գործում է «Արևելաքրիստոնեական եկեղեցիների գանձերը՝ Սուրբ Էջմիածնից մինչև խորհրդավոր Աքսում» խորագրով բացառիկ ցուցահանդեսը: Առաջին անգամ ներկայացվում են Եթովպիայի Ուղղափառ եկեղեցու սրբությունները:
 
Սալահատակի տակ կառուցվում են օդատար ուղիներ, որոնք կապահովեն օդի բնականոն շարժը՝ բացառելով խոնավությունը և որմնանկարների քայքայումը: Կառուցվել են նաև բետոնե փոքրիկ սյուներ, որոնք կամարաշարի համար ամուր հիմք կհանդիսանան: Որմանկարները կվերականգնվեն եւ, որ ամենակարեւորն է, երկար կապրեն:
 
Բրազիլիայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում երեխաներն ու երիտասարդները մասնակցում են եկեղեցու կազմակերպած ամենշաբաթյա դասընթացներին, սովորում պատարագի երգեցողությունը, ժամերգություններ, սաղմոսներ: Նրանցից շատերը հայերեն չգիտեն, սակայն բառ առ բառ սովորում են գրաբարյան տեքստերը:
 
Արվեստաբան Լիլիթ Կարապետյանն ուսումնասիրել և ներկայացրել է Նախիջևանի ուշ միջնադարյան քանդակը թեման: Երբեմնի հարուստ ժառանգությունից այսօր միայն լուսանկարներ են պահպանվել:
 
Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր տաճարի օծման 50-րդ տարեդարձի հանդիսությունը նշել է կանադահայ համայնքը:
 
Դեկտեմբերի 18-ին մեր եկեղեցին կտոնի Ս. Հակոբ Մծբնա հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը: Այդ օրը պատարագ կմատուցվի Սուրբ Հակոբի անունը կրող եկեղեցիներում: Արարատի և Երևանի (Քանաքեռ-Զեյթուն համայնք) Ս. Հակոբ եկեղեցիներ կտարվեն սրբի մասունքները:
 
Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած, գերերվարված զինվորների 25 ընտանիք էր ուխտավորաբար մասնակցում Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվող տոնական պատարագին, Մծբնա Հայրապետի մասունքը հույսի ու զորության աղբյուր է նրանց համար։
 
Դեկտեմբերի 18-ին մեր եկեղեցին տոնեց Ս․ հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի եւ Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության տոնը։ Տեսանյութ Երևանի Ս․ Հակոբ եկեղեցուց։
 
20
21
22
23
24
25
26
Դեկտեմբերի 20-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին։
 
Ժամանակակից հայ մոնումենտալ նկարչության հիմնադիրներից Վան Խաչատուրի 95-ամյակին էր նվիրված Երևանի մատենադարանում բացված ժամանակավոր ցուցադրությունը։
 
Մայր Աթոռի թանգարանների աշխատակից Հրանուշ Պապիկյանն արդեն մեկ ամիս է գործնական գիտելիքներ է ձեռքբերում «Էրեբունի» թանգարանում, վերապատրաստվում է որպես մետաղե իրերի վերականգնող մասնագետ:
 
9-13 տարեկան մոտ 30 երեխա արդեն Նուբարաշենի սրբոց Նահատակաց եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սան է:
 
 
Դեկտեմբերի 21-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար տիկին Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը։
 
 
Մաշտոցյան Մատենադարանում տեղի է ունեցել բանասիրական գիտությունների թեկնածու, արևելագետ և դիվանագետ Արման Հակոբյանի «Հիսուսի և դևերի արամեերեն» գրքի շնորհանդեսը:
 
Դեկտեմբերի 23-ից Հովհ. Թումանյանի թանգարանում գործում է «Մայրիկը. Օլգա Թումանյան» ժամանակավոր ցուցահանդեսը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի կյանքի հավատարիմ ընկերոջ, նրա ընտանիքի և օջախի անխոնջ պահապան Օլգա Թումանյանի 150-ամյակին։
 
Կոտայքի թեմը մարզի տարբեր բնակավայրերից 75 խիստ կարիքավոր ընտանիքի՝ յուրաքանչյուրին 44 կիլոգրամանոց սննդի փաթեթ տրամադրեց: Ներկաները թեմի առաջնորդի հետ աղոթքի կանգնեցին, հոգևոր գրականություն, աղոթագրքեր ստացան:
 
«Սաղմոս» երգչախմբի համերգը նվիրված էր Ջրվեժի Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Կյուրեղ քահանա Տալյանին հիշատակին:
 
Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը տարին ամփոփում է հոգածության կարիք ունեցող դպրոցներ և մանկապարտեզներ այցելությամբ: Այցելությունների առաջին կանգառը հայ-թուրքական սահմանին գտնվող Վարդանաշեն գյուղն էր:
 
Դեկտեմբերի 25-ին, Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում Գևորգյան հոգևոր ճեմարանի 5-րդ լսարանի 19 սան ձեռնադրվեց սարկավագ։ Տոնի առիթով սարկավագներին ընդունեց Ամենայն հայոց հայրապետը։
 
Դեկտեմբերի 23-ին և 24-ին Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի նախաձեռնությամբ կազմակերպվեց Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող սարկավագների երկօրյա հավաք: Կեչառիս վանական համալիրում, երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց...
 
 
27
28
29
30
31
1
2
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո գործող «Էօրնեկեան» մանկապարտեզը 2009 թվականից է գործում Արմավիրի մարզի սահմանամերձ Արևադաշտ գյուղում: Մոտակա գյուղերից, որտեղ մանկապարտեզներ չկան, այստեղ 12 երեխա է հաճախում, սաների ընդհանուր թիվը 40 է:
 
44-օրյա պատերազմում զոհված գնդերեցը հասցրել էր կազմել «Ուխտավորի ուղեցույց»:
 
13-րդ դարի կառույց սուրբ Գևորգի բակում հայտնի հայ գործիչների տապանաքարեր և շիրիմներ կան, սակայն խաչքար առաջին անգամ է տեղադրվել: Խաչքարը նվիրված է ծնողների` հայրերի ու մայրերի հիշատակին: Դեկտեմբերի 26-ին կատարվեց օծման կարգ:
 
Կոմիտասագետ ԼուսինեՍահակյանն ուսումնասիրում է Իսպանիայի մշակույթի նախարարության և ազգային արխիվիներից Հայաստան բերված՝ 1915-1916 թվականների փաստաթղթեր և պաշտոնական նամակներ, որտեղ հիշատակումներ կան նաև Կոմիտասի մասին:
 
Դավիթ, Հովհաննես և Արտակ սարկավագները մեր նկարահանման օրը Գրողների Ծաղկաձորի տանն անցկացվող սարկավագական հավաքին եկել էին ծառայության իրենց վայրերից: Հավաքվել էին Սբ. Ստեփանոս Նախավկայի և բոլոր սարկավագների տոնին ընդառաջ:  
 
Արցախյան պատերազմների հերոսների անուններով քաղաքն աստիճանաբար կառուցվում է: Դեկտեմբերի 25-ին «Հերոսների վերականգնողական քաղաքի» պաշտոնական բացումն էր: Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ու ԶՈւ հոգեւոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը վերականգնողական կենտրոնի օրհնության կարգ կատարեցին:
 
Հայաստանի տարբեր մարզերից ու Արցախից 70 գեղանկարիչ Հայաստանում ու Արցախում պլեներների մասնակցեցին: Արդյունքում 70 գեղանկար ծնվեց: Դեկտեմբերի 26-ին Նկարիչների միությունում «70 ճանապարհ դեպի տաճար» ցուցահանդեսի բացումն էր:
 
 
 
 
Դեկտեմբերի 31-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այցելեց ՀՀ արևմտյան սահմանագծի մարտական դիրքեր: «Մեր մարտական խնդիրը կատարում ենք պետական սահմանին, իրավունք չունենք լինել ընկճված»,-ասում են զինվորականները։
 
Մայր Աթոռի հրատարակչական բաժինը լույս է ընծայել 2022 թվականի օրացույց՝ Մայրավանքի կառույցների գծանկարներով:
 
Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում 2021 թվականի վերջին պատարագն է: Այստեղ են նաև արև-երեխաները։
 
Ձմեռ պապը Երևան եկավ Լիբանանից՝ ավանդական վառ զգեստով, շրթհարմոնով և շատ նվերներով:
 
Տարեվերջյան օրերին Մայր Աթոռի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում ենք։
 
Ամանորյա ցուցահանդես- տոնավաճառ է եկել Գրինչը: Ձմեռ պապից մի քայլ առաջ, նա գաղտագողի մտել է դահլիճ և փորձել գողանալ երեխաների նվերներն ու տոնական տրամադրությունը:
 
«Հավատամք» հոգևոր միությունը, Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի առաջնորդությամբ, «Մոսկվա» կինոթատրոնում միջոցառում է անցկացրել արցախյան պատերազմից տուժած ընտանիքների համար։ Երեխաները զարդարել են ոչ սովորական տոնածառ։
 
«Հացին՝ էժանություն, մահին՝ թանկություն»․ ասում է հին հայկական ասացվածաքը։ «2022-ի ու դրան հաջորդող բոլոր տարիների համար»,- ավելացնում են հացթուխ կանայք:
 
ՀԲԸՄ ամանորյա միջոցառում է կազմակերպել արցախյան պատերազմից տուժած 170 և ավելի քան 400 սիրիահայ երեխաների համար:
 
Տարեմուտի գիշերվա նռնօրհնեքի արարողությունը Ս. Էջմիածնում։