Հունվար 2022

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
27
28
29
30
31
1
2
 
 
 
 
 
Հայոց հայրապետի այցը «Եռաբլուր» 01.01.2022
 
Տարեմուտի Նռնօրհնեքը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում 2022թ.
 
 
3
4
5
6
7
8
9
 
 
Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագը Հայ առաքելական եկեղեցին նշում է հունվարի 5-ի երեկոյան: «Քրիստոս ծնավ և հայտնեցավ» ավետիսով քրիստոնյաները ողջունում են Տիրոջ ծնունդը, բարի լուրով շնորհավորում միմյանց: Ամենայն հայոց հայրապետի հնադիսապետությամբ Մայր Աթոռում Ճրագալույցի պատարագը մատուցեց Փառեն...
 
Սուրբ Ծննդյան ավետիսը հնչեցնելով՝ ճրագալույցի պատարագից անմիջապես հետո հոգևորականները, Ամենայն հայոց հայրապետի գլխավորությամբ, Վեհարան շտապեցին: Կատարվեց տարվա առաջին տնօրհնյաց կարգը, օրհնվեց Վեհարանի աղը, հացն ու ջուրը:
 
Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում տոնական պատարագը հանդիսապետում էր ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը, պատարագիչն էր Զինված ուժերի հոգևոր սպասավոր Տ. Կորյուն քահանա Կարապետյանը:
 
Սուրբ Երրորդություն եկեղեցու համայնքը Երևանում ամենամեծերից է, ընդարձակ տաճարը լեցուն է: Եկեղեցու հոգևոր սպասավորները խորանից լույս են իջեցնում:
 
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում պատարագիչը Հայաստանյայց առաքելական եկեղեցու գահերեցն է: Այս տարի Ս. Ծննդյան Ջրօրհնյաց կարգի խաչի կնքահայրն է երգիչ Դավիթ Ամալյանը։
 
Աշտարակի Ս. Մարիանե եկեղեցում այս տարի Ս. Ծննդյան ջրօրհնաց խաչի կնքահայրը Արցախի հերոս, երեք պատերազմների մասնակից գեներալ-մայոր Արարատ Մելքումյանն էր:  
 
Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության լուսավոր տոնը նշվեց աշխարհասփյուռ բոլոր եկեղեցիներում: Բրազիլիայի հայոց թեմում տոնական օրը առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու հարկի ներքո էր համախմբել բրազիլահայ հավատացյալներին:
 
Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի հայ և հնդիկ ուսուցիչները Ս. Ծննդյան ավետիսներ են կատարում:
 
Սուրբ Ծննդյան տոնի հաջորդ օրը՝ հունվարի 7-ին եկեղեցիներում պատարագ է մատուցվում, հիշատակում ենք ննջեցյալներին: Սուրբ Գայանե վանքում պատարագիչը Տ. Խորեն ավագ քահանա Կիրակոսյանն էր:
 
Հունվարի 6-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին, Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում պատարագ մատուցեց թեմակալ առաջնորդ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։
 
Հունվարի 7-ին, վաղ առավոտյան Մայր Աթոռի լուսարարապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանը և Մայր Աթոռի միաբանները «Եռաբլուրի» բարձունքում հոգեհանգստյան կարգ կատարեցին: Հոգևորականներին էր միացել նաեւ այս տարվա հայրապետական պատարագի ջրօրհնյաց խաչի...
 
Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում ևս գոհաբանական աղոթքով և Նռնօրհնեքով եզրափակվեց 2021 թվականի ծիսական արարողությունների կարգը, բարեմաղթանքով մեկնարկեց 2022 թվականը:
 
 
 
10
11
12
13
14
15
16
Դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ի արարողությունները՝ ամփոփ լրահոսով։
 
Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և ազգային ակադեմիական երգչախումբը: Կատարվեցին հայ հոգևոր երգեր, հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
 
Տորոնտոյի Սուրբ Երրորդություն հայ առաքելական եկեղեցում հուշակոթող է բացվել` նվիրված Արցախի ազատամարտի ընթացքում նահատակված բոլոր զինվորների, սպաների և կամավորականների հիշատակին: Քանդակի հեղինակը Միկոլա Պոլիշչուկն է:
 
Հիսուս Քրիստոսի Ծննդից 8 օր հետո՝ հունվարի 13-ին, մեր եկեղեցին կնշի Փրկչի անվանակոչության տոնը: Անվանակոչության տոնին հայոց բոլոր եկեղեցիներում պատարագ կմատուցվի:
 
«Ահա՛ ձեր զենքը». Հայոց հայրապետը 11 նորաօծ քահանաներին փոխանցեց ձեռաց խաչերը, Մաշտոցն ու սուրբ Հաղորդության մասնատուփը: Մաղթեց զորավոր հավատք, խոհեմություն, նվիրում և համբերություն:
 
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին շնորհավորեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պաշտոնեությունը, բարեմաղթանքներ ու օրհնություն ստացավ Հայոց հայրապետից:
 
Սուրբ Ծննդյանը հաջորդող 8-րդ օրը Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Քրիստոսի անվանակոչության տոնը, տոնական պատարագ է մատուցվում բոլոր եկեղեցիներում:  
 
Մայր Աթոռի հրատարակչատան նոր գիրքը Պողոս առաքյալի Թղթերի քննական բնագիրն է՝ պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանի աշխատասիրությամբ:
 
Աշխատակիցների, հիվանդների ու հիվանդապահների համար տնօրհնեքի կարգ կատարեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ Տ. Պողոս քահանա Միքայելյանը:
 
Խաժակ արք. Պարսամյանը պատարագ է մատուցել Բրյուսելի Սբ. Մարիամ Մագդաղենացի հայ առաքելական եկեղեցում։ Ջրօրհնյաց կարգ է կատարվել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Մասյացոտնի թեմում կյանքի է կոչվել «Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները մանուկների հետ» բարեգործական ծրագիրը: Լրանում է «Ակօս» թերթի...
 
 
 
17
18
19
20
21
22
23
Եկեղեցական պաշտոնական օրացույցից բացի, ամեն տարի Մայր Աթոռի հրատարակչական բաժինը նաև սեղանի օրացույց է տպագրում: Ձևով պարզ ու կիրառելի, բովանդակությամբ՝ բավական հագեցած:
 
Խաժակ արք. Պարսամյանը պատարագ է մատուցել Բրյուսելի Սբ. Մարիամ Մագդաղենացի հայ առաքելական եկեղեցում։ Ջրօրհնյաց կարգ է կատարվել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Մասյացոտնի թեմում կյանքի է կոչվել «Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները մանուկների հետ» բարեգործական ծրագիրը: Լրանում է «Ակօս» թերթի...
 
2020-ի արցախյան պատերազմում որդիներին կորցրած ծնողները ուխտագնացության են մեկնել Արցախի սրբավայրեր: Առաջին օրը ծնողները հայտնի Ցորի զորամասում էին, ապա՝ Գանձասարի վանքում:
 
«Վասպուրականի արծիվը հայ գրականության անդաստանում» վերնագրով լույս է տեսել Վարդան Դևրիկյանի նոր գիրքը` Մկրտիչ Ա Խրիմյան կաթողիկոսի գրական ժառանգության մասին:
 
Գնդերեց Պսակ քահանա Մկրտչյանը հյուրընկալվել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Տիգրան Աբազյանի ընտանիք, տան օրհնության կարգ է կատարում:
 
 
 
 
Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությունը Բեթղեհեմում հին տոմարով նշել է Ս. Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնը: Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանն այցելել է Էստոնիա: Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի անդամներն այցելել են Դամասկոսի հայոց թեմի...
 
Սուրբ Ծննդյան տոների առիթով Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսին շնորհավորելու էին եկել Մայր Աթոռի և Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանու ներքո գործող հայորդյաց տների տնօրեններն ու փոխտնօրենները։
 
Մաշտոցյան մատենադարանը լույս է ընծայել պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանի «Անին և անեցիները» հատորը:
 
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում պատարագի շարականներն էին երգում: Երաժշտական կրթությունը Սեբաստացիում կարևոր բաղկացուցիչ է: Երջանկահիշատակ Հարություն Թոփիկյանի՝ տարիներ առաջ կազմած երգչախումբը շարունակում է գործունեությունը:
 
Հունվարի 20-ին Բերձորի Ս. Համբարձում եկեղեցում տարվա առաջին պատարագը մատուցվեց: Տնօրհնեքի կարգ կատարվեց նաև Աղավնոյի հանրակրթական դպրոցում:
 
 
 
24
25
26
27
28
29
30
Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի նախաձեռնությամբ Արագածոտնի մարզի դպրոցների Հայոց եկեղեցու պատմություն առարկայի ուսուցիչների հետ սեմինար-դասախոսություն անցկացրեց Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
 
Ուխտագնացություն Հորդանան գետ: Քահանայից ժողով Արագածոտնի թեմում: Մայր Աթոռի նպաստամատույց առաքելությունը Բեյրութում: Էկումենիկ աղոթք Տորոնտոյի Ս. Երրորդություն հայ առաքելական եկեղեցում:
 
«Պատերազմից հետո հոգեբանորեն վերականգնվելու կարիք ունեինք անգամ մենք` հոգևորականներս»,- խոստովանում է Մեսրոպ քահանա Մկրտչյանը: Արցախի թեմի հոգևոր, ծիսական կյանքը աստիճաբար վերականգնվում է, մշտական ուշադրության կենտրոնում են ծխական համայնքները:
 
Վարազդատ քահանա Նաջարյանը տնօրհնեքի կարգ կատարեց Երևանի կայազորային հոսպիտալի Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցու խաչքավոր, ավագ սերժանտ Հրանտ Սիմոնյանի տանը:
 
Հայ հոգևոր երգն ու միջնդարյան տաղերգուները ոգեշնչել են կոմպազիտոր, դիրիժոր, դաշնակահար Ջոն Հոդյանին. «Նաղաշ» անսամբլի երևանյան համերգը:
 
 
 
Հայոց բանակի օրվա առիթով Ամենայն հայոց կաթողիկոսը Հայ եկեղեցու «Ս. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով պարգևատրեց գնդապետներ Կարեն Ջալավյանին, Արթուր Պողոսյանին, Նորայր Մկրտչյանին, Գագիկ Ասլանյանին, Արեն Սարգսյանին, Էրիկ Գրիգորյանին, ՀՀ ՊՆ տեղակալ Արման Սարգսյանին և ՀՀ պաշտպանության...
 
Արմավիրի թեմի Ս. Աստվածածին եկեղեցում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ հանրապետական մաղթանք` Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առիթով: Արարողության ընթացքում Հայոց Հայրապետը ծնրադիր աղոթեց մեր պետության անսասանության և զորացման համար, ժողովրդին ուղղված իր խոսքում...
 
Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի օրը Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ, վաղ առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էր՝ աղոթելու կյանքը հայրենքի համար զոհաբերած հայորդինների հիշատակի համար:  
 
Շնորհավորանքներ բանակային դիրքերից։
 
Շնորհավորանքներ բանակային դիրքերից
 
Գնահատելով դժվարին պայմաններում իրագործվող ծառայությունը՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը օրհնության գրեր է հանձնել Դադիվանքի հոգևորականներին։ Նույն օրը նրանց երախտագիտություն է հայտնել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
 
«Միայն հպարտանալու առիթ է աշխարհի 130 կազմավորված բանակ ունեցող երկրների շարքում տեսնել Հայաստանը»,- Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի տնօրեն Դեբանջալին Չոդհուրին իր շնորհավորական խոսքում ասաց առցանց միջոցառման մասնակիցներին: Բանակի օրվա առիթով Մարդասիրական ճեմարանի սաներն այցելեցին նաև «...
 
Հունվարի 27-ի երեկոյան, Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի նախօրեին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը և սպայական կազմը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հիշատակի և ոգեկոչման արարողությունների մասնակցեց։
 
Հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի օրը «Նյու Մեգ» հրատարակչությունը «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացրեց հետախույզ Սարգիս Ստեփանյանի մասին պատմող «Բազկամարդը» գիրքը: «Բազկամարդը» պարզապես կենսագրական չէ, այլ ճանաչողական եւ ուսուցողական ձեռնարկ, հոգեբանական խորհրդատվություն, թե...
 
 
 
31
1
2
3
4
5
6
2021թ.-ի հունվարի 21-ին Արցախի թեմի առաջնորդ նշանակվեց Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Վրթանես սրբազանը Արցախում էր 2020-ի պատերազմի ընթացքում, նա փոխարինեց առողջական ծանր խնդիրներ ունեցող Պարգև սրբազանին, որ Արցախի թեմի առաջին առաջնորդն էր թեմի վերակազմավորումից հետո:
 
Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ նվիրեք գիրք ձեր սիրելիներին:
 
Տևական դադարից հետո պատարագ է մատուցվել Ախթալայի վանական համալիրի Սուրբ Բարսեղ Կեսարացի եկեղեցում։ Հովվական այցով Իսպանիա է այցելել Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Հավլաբարի առանձնատներից մեկում հայտնաբերվել է Լորիս-Մելիքովների հայտնի գերդաստանից Եգոր Լորիս-...
 
Պաստառներում ներկայացված են Հայաստանի 1-ին Հանրապետոթյունից մինչև անկախացումը բանակի ակունքներում կանգնած պետական և զինվորական գործիչների և նրանց պատկանող անձնական իրերի լուսանկարներ: Պաստառային ցուցահանդեսը շարունակվեց ռազմապարերի ուսուցման բաց դասով՝ Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ:
 
Այս տարի Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում Ս. Ծննդյան Ջրօրհնեքի խաչի կնքահայր էր ընտրվել Արցախի հերոս, երեք պատերազմների մասնակից գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը: Կարգի համաձայն արարողությունից հետո բարձրաստիճան զինվորականը խորանի սուրբ խաչը տարել էր ծառայության վայր՝ ծննդավայր Արցախ: