Փետրվար 2022

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
31
1
2
3
4
5
6
 
 
 
 
Մեր նկարահանող խումբը շրջել է Ստեփանակերտի փողոցներում, մարդկանց հետ զրուցել հետպատերազմյան տրամադրությունների մասին։
 
Մայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հայր Զաքարիան ուրախությամբ ողջունում էր աշակերտներին, որոնց տարիներ շարունակ հանդիպել է Հայոց եկեղեցու պատմության առարկայական օլիմպիադայի տարբեր փուլերում: Աշակերտները մասնակցում էին այս տարվա օլիմպիադայի մարզային փուլին։
 
Հունվարի վերջին Տորոնտոյի Սուրբ Երրորդություն հայ առաքելական եկեղեցում էկումենիկ արարողությամբ միասնական աղոթքի են կանգնել անգլիկան, կաթոլիկ, հայ առաքելական եկեղեցու հոգևորականները։  
 
Փարիզում ցուցադրվել են Արցախի հայկական օկուպացված տարածքների լուսանկարները: Ցուցահանդեսն ուղղված է հայկական մշակութային ժառանգության պահպանությանը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում:
 
Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման տարածաշրջանային առաջին ֆորումը մեկնարկել է ՌԴ Կիսլովոդսկ քաղաքում: 50 մասնակցները տարածաշրջանում գործող հայկական եկեղեցիներին կից Երիտասարդաց միությունների ատենապետերն են, փոխատենապետերը, ծրագրերի ղեկավարները:
 
Մեծ պահքից երեք շաբաթ առաջ՝ Սուրբ Սարգսի տոնին նախորդող երկուշաբթի օրվանից սկսվում է առաջավորաց պահքը: Այս տարի այն փետրվարի 7-ից 11-ն է:
 
 
 
7
8
9
10
11
12
13
Մայր Աթոռի Արցախի աջակցության հանձնախումբը տեղահանված 589 ընտանիքների, 413-ը՝ Հայաստանում և 176-ը՝ Արցախի թեմում միանվագ դրամական աջակցություն է ստացել:
 
Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու երիտասարդաց միության անդամները պատրաստվում են Սուրբ Սարգսի տոնին:  
 
Փետրվարի 4-ից Ռուսաստանի Դաշնության Կիսլովոդսկ քաղաքում մեկնարկել է ՀԵՀԵՄ տարածաշրջանային ֆորումների առաջին ժողովը:
 
Կիրակի օրը սուրբ Գայանե վանքում պատարագիչը Հարություն աբեղա Տամատյանն էր: Հայր սուրբը Պոլսի պատրիարքության միաբաններից է: Անցյալ աշնանից Մայր Աթոռում է, վարդապետական ատենախոսությունն է պատրաստում:
 
Արցախի թեմի նախաձեռնությամբ այս տարվա ընթացքում կիրակնօրյա դպրոցներ կբացվեն 10 կրթօջախում: Ուսուցիչների համար անցկացվել են վերապատրաստման դասընթացներ։
 
 
 
 
Հայ առաքելական եկեղեցու Հայ օգնության ֆոնդը աջակցում է հայրենիքում հաստատված սիրիահայերին, լիբանանահայերին: Այս անգամ դրամաշնորհներ են ստացել ձեռներեցները՝ ոսկերիչներ, ավտոմեքենա նորոգողներ, խոհարարների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների:
 
Ում նախընտրել էին սիրո խոստովանություն անել գրքով, այսօր ժամը 15:00-ից, Մաշտոց 20 հասեցում գտնվող «Բուկինիստ» գրախանութում էին, մոտենում էին, ստանում նվերներն ու բացահայտում նվիրատուին:
 
«SOS Արևելքի քրիստոնյաներ» հիմնադրամի և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միջև ստորագրված համագործակցության և նվիրատվության պայմանագրի համաձայն կարդիականացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 250-ամյա տպարանը:
 
Սրբի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Տոնը նաև Սարգիս անունը կրողների անվանակոչության օր է:
 
Օշականի Սուրբ Սարգիս քարայր-մատուռի կառուցման հստակ տարեթիվ չի պահպանվել: Հայտնի է միայն, որ այն վերջին անգամ վերանորոգվել է 1960-70 թվականներին և մշտապես դեպի իրեն է կանչում երիտասարդներին:
 
Սուրբ Սարգսի տոնի առիթով առաջին անգամ Արարատյան հայրապետական թեմը կազմակերպել էր «Մեր մեծերի սերը» խորագրով ինտելեկտուալ խաղ-քվեսթ: Խաղն իրականացվել է Հովհաննես Թումանյանի թանգարանի և ԵՊՀ ուսխորհրդի հետ համատեղ: Արդյունքներն ամփոփվեցին գեղարվեստական ծրագրով՝ մեծ բանաստեղծի թանգարանի հարկի տակ:
 
Տոնական պատարագ և երիտասարդների օրհնության կարգ Գուգարաց թեմում։
 
Սուրբ Սարգսի տոնի օրը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում տոնական օրը հագեցած էր տարբեր միջոցառումներով:
 
Սուրբ Սարգիսը և նրա 14 զինվորները քրիստոնեական հավատի համար պայքարած և նահատակված զորականներն են։ Նրանց մեր եկեղեցու հայրերը սրբադասել են։ Փետրվարի 12-ին Հայ եկեղեցին նշում է սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը, սրբի անունը կրող եկեղեցիներում պատարագ է մատուցվում:
 
Տյառնընդառաջը մանուկ Հիսուսին տարճարին ընծայելու հիշատակությունն է: Սուրբ Գայանե վանքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության մասնակցությամբ կատարվեց նախատոնակ: Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը տաճարից բերված կրակով վառեց Տյառնընդառաջի խարույկը:
 
14
15
16
17
18
19
20
Փետրվարի 13-ին՝ Սբ. Սարգսի տոնի հաջորդ օրը, սրբի մասունքակիր աջը տարվեց Մասյացոտնի թեմ՝ Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիներ:
 
Տյառնընդառաջին Մոսկվայի հայոց Սուրբ Պայծառակերպություն մայր տաճարը լի էր ոչ միայն նորապսակ զույգերով: Մարդիկ եկել էին տաճարից վառված մոմեր և ճրագներ տանելու՝ ակնկալությամբ, որ իրենց ընտանիքներում սեր, խաղաղություն և երջանկություն կտիրի:
 
Փետրվարի 12-ի և 14-ի տոնական արարողությունները Վրաստանի հայ համայնքում և եկեղեցիներում:
 
Փետրվարի 14-ին Տյառնընդառաջի տոնական պատարագը Սուրբ Գայանե վանքում մատուցեց Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: Օրվա գլխավոր հերոսները նորապսակ զույգերն էին, որոնց մեջ նաեւ սարկավագներն էին՝ տիկնանց հետ: Պատարագի ավարտին ամուր, խաղաղ ու երջանիկ ընտանեկան կյանքի մաղթանքների արժանացան բոլոր...
 
Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու բակում Քրիստոսի լույսը խորհրդանշող Տյառնընդառաջի խարույկի շուրջ համախմբվել էին հատկապես երիտասարդները:
 
Փետրվարի 12-ին Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ Շուշիի շրջանի Եղցահող համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է ուխտի պատարագ։ Փետրվարի 14-ին Ստեփանակերտի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում Տյառնընդառաջի պատարագ մատուցվեց:
 
Ադրբեջանի մշակույթի նախարարը հանդես էր եկել հերթական հակահայ նախաձեռնությամբ՝ ուղղված Արցախի հայկական եկեղեցիների աղվանականացմանը: Հայտարարությամբ է հանդես եկել Մայր Աթոռ Ս. Էջմիածինը:
 
 
 
 
Գիրք նվիրելու տոնի առիթով ԳԱԱ պատմության ինստիտուտից Սուրբ Էջմիածնի մատենադարանին մի քանի տասնյակ նոր հրատարակություններ նվիրվեցին:
 
Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի երեխաները արվեստի դպրոցի նկարչության բաժնի սաներ են, Մայր Աթոռի «Ռուբեն Սևակ» թանագարում առաջին անգամ են, այցելության առիթը գրողի 137-րդ տարեդարձն էր:
 
Ստեփանակերտում կայացել է «Արցախի հուշարձաններ» կայքի շնորհանդեսը: Կայքը հնգալեզու է: Առանձին բաժնով ներկայացվում է բռնազավթված տարածքների պատմությունը, ժամանակագրությունը, գիտական աղբյուրները:
 
Աջակցություն լիբանանահայությանը։ Սուրբ Վլախի փառատոնը Խորվաթիայիում։ Հայկական մշակույթը՝ Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում։
 
 
 
21
22
23
24
25
26
27
Վերականգնման նպատակով ավելի քան 550մ քառակուսի մակերեսով որմնանկարներ էին հանվել Մայր տաճարի պատերից. դրանք լաբորատոր փորձարկումներից և ամրակայումներից հետո հերթականությամբ վերատեղադրվում են:
 
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ադրբեջանում առաքելական նվիրակ է նշանակել Մարեկ Սոլչինսկուն: Ռուսաստանի Պետդումայի հանձնախմբերից մեկի ղեկավարը հայտարարել է, որ անհրաժեշտ է ավելացնել գնդերեցների աշխատավարձերը: Դիարբեքիրի սուրբ Կիրակոս եկեղեցի է այցելել, Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը:...
 
Վրաստանում Հովհաննես Թումանյանի տարեդարձի միջոցառումներն սկսվեցին Խոջիվանքի պանթեոն այցելությամբ։
 
Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնը Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի նշում է Բուն բարեկենդանին նախորդող երեքաշաբթիօրը, այս տարի այն փետրվարի 22-ին է:
 
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» ցուցահանդեսը: Առաջին անգամ անտիկ հայկական քաղաքին նվիրվում է առանձին ցուցադրություն, թեև քաղաքի պեղումների պատմությունն սկսվում է 1970-ից:
 
Փետրվարի 28-ից Հայ առաքելական եկեղեցում կսկսվի Մեծ պահքի շրջանը: Մեծ պահքը տևում է յոթ շաբաթ:
 
Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնը Մայր Աթոռ ում համախմբել էր Հայ եկեղեցու մերօրյա քահանաներին: Տոնական պատարագի և քահանաների պարգևաբաշխության ավարտին Ամենայն հայոց կաթողիկոսը հոգևորականներին փոխանցեց իր օրհնությունն ու հայրապետական պատգամը:
 
 
 
Փետրվարի 24-ին Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցում, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը քահանայական ձեռնադրության և օծման արժանացրեց Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող ութ սարկավագների: Պատարագը հանդիսապետում էր Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը:
 
Փետրվարի 24-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահի, մատուցվեց պատարագ՝ նվիրված Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակի օրվան:
 
Վարդանանց տոնի առթիվ կազմակերպված փակ համերգը հայոց բանակի եւ զինվորների պատվին է։ Առաջին շարքերում պատվավոր հյուրերն են՝ Վազգեն Սարգսյանի անվան համալսարանի կուրսանտները: Զինվորական համազգեստի աջ անկյունում կուրսանտները կրում են «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանները:
 
2018-ին օծված Ճարտարի եկեղեցին սուրբ Վարդանի անունն է կրում, կառուցվել է հանուն Արցախի իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակին: Վարդանանց տոնին մատուցվող ուխտի պատարագին այս տարի ներկա էր Արցախի թեմի առաջնորդը: Պատարագիչը եկեղեցու հոգևոր հովիվ Մխիթար քահանա Հարոյանն էր:
 
1981 թվականին Նկարչի տանն առաջին անգամ ցուցադրվեց անվանի գեղանկարիչ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական հանձնախմբի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» կտավը: Ականատեսները հիշում են, որ տպավորությունը ցնցող է եղել:
 
 
 
28
1
2
3
4
5
6
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանում բացվել է Ժորա Գասպարյանի «Յոթ մահացու մեղքեր» գեղանկարների շարքի ցուցադրությունը:
 
Կիրակի՝ Բուն Բարեկենդանին, փակվեցին եկեղեցիների վարագույրները և ազդարարվեց Մեծ պահքի մեկնարկը: «Պահքը միտքն ազատում է տագնապալի ու հուսահատ խոհերից, հոգուն սրբություն է բերում և մարմնին՝ օգտակարություն». Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հայրապետական ուղերձ է հղել:
 
Բարեկենդանը սիրված ազգային տոներից է, համախմբող ու ջերմ տոներից: Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու բակում ևս տոնական տրամադրություն էր:
 
Փետրվարի 27-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Բուն Բարեկենդանի տոնը: Մեծ Պահքին նախորդող օրը թբիլիսահայ համայնքում նշանավորվեց պատարագով և ավանդական հարիսայի հյուրասիրությամբ:
 
Վանաձորի Սուրբ Գր․ Նարեկացի մայր եկեղեցում Բուն Բարեկենդանի տոնին նվիրված պատարագը հանդիսապետում էր թեմակալ առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Ազգային, ժողովրդական այս տոնը բարեկեցության հիշատակն է, որ դրախտում վայելում էին Ադամն ու Եվան:
 
Փետրվարի սկզբից դռներն է բացել Սան Դիեգոյի Սուրբ Սարգիս նորակառույց հայ առաքելական եկեղեցին: Նոր սրբավայրը մեծ իրադարձություն է Կալիֆոռնիայի հայերի համար: