Մայիս 2022

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
25
26
27
28
29
30
1
 
 
 
 
 
 
 
2
3
4
5
6
7
8
Առաջին եկեղեցու հիշատակի օրը՝ կանաչ կիրակիին, Ամարասի վանքը մարդաշատ էր։ Ուխտավորաբար տոնին մասնակցեցին նաև բազմաթիվ արմավիրցիներ՝ Տաճատ քահանա Ինջիղուլյանի առաջնորդությամբ: Սուրբ պատարագ մատուցեց Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը՝ հանդիսապետությամբ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես...
 
«Դիալոգ» ՀԿ-ն «Կրոն և հանրային կապեր. արդի դիտարկումներ» թեմայի շրջանակում գիտաժողով էր հրավիրել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում:  
 
Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակիին մեր եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հաստատած ընդհանրական, մեկ միասնական Եկեղեցու տոնը: Այս օրը պատարագի ընթացքում երգվող շարականները եկեղեցուն նվիրված գովերգություններ են: Արուճի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարում, թեմակալ առաջնորդ Մկրտիչ սրբազանի օրհնությամբ, ուխտի...
 
2021-ին գիտության կրթության հայկական ազգային հիմնադրամի փորձագիտական հանձնախմբին ուղղված 169 գիտական հայտից հաղթող է ճանաչվել 28-ը:  
 
Սևակ սարկավագ Գրիգորյանը և արցախցի Վովա Արզումանյանը անցյալ տարի ձեռնարկեցին հրատարակել տեղեկատու գրքույկ Հայ եկեղեցու պատարագի վերաբերյալ: Գրքույկը բաժանվեց Արցախում և Հայաստանի որոշ մարզերում: Պահանջարկն այնքան մեծ էր, որ վերահրատարակելու կարիք եղավ:  
 
 
 
 
Սիրակ Գեւորգյանը վիրավորվել է արցախյան պատերազմում, վերականգնվում է ֆիզիկապես եւ հոգեպես։
 
Ս. Հովհանավանք կտարվի Կարմիր ավետարանը
 
Գիրք՝ շուշեցիների հիշողությունների միջոցով։
 
 
 
9
10
11
12
13
14
15
Կարմիր կիրակիի օրը՝ մայիսի 8-ին, Ստեփանակերտի Սբ. Աստվածածին Մայր Տաճարում Պատարագը մատուցեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանը։ Կատարրվեց Հանրապետական մաղթանք: Մայիսի 9-ին, ժամը 11:00-ին Արցախի Հանրապետությունում հայտարարված էր Լռության րոպե՝ ի հիշատակ Մեծ հայրենականում, արցախյան...
 
Վարդաշեն գյուղի միջնակարգ դպրոցում 150-ից ավելի երիտասարդներ, դպրոցականներ և կիականօրյա դպրոցների սաներ մասնակցելու էին եկել «Չորս եղանակ, չորս ավետարանիչ» հոգևոր-ինտելեկտուալ մրցույթի գարնանային փուլին: Հոգևոր-ինտելեկտուալ մրցույթը կազմակերպել էր Մասյացոտնի թեմը:  
 
Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանը սկսել է դիմումների ընդունումը 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության համար:  
 
Չնայած հորդառատ անձևին, բազմաթիվ հավատացյալներ ուխտավորաբար Հովհաննավանք էին եկել: Այստեղ էր բերվել Կարմիր ավետարանը:  
 
Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու դահլիճում Մեսրոպ Մաշտոցի անվան երկարօրյա ուսումնական համալիրի միջին դասարանների սաները հանդես եկան «Ամեն հայի մեջ...» խորագիրը կրող հոգևոր ցերեկույթով:  
 
 
 
 
Գերմանիայի Հէօքսթէր գյուղաքաղաքի Ղպտի ուղղափառ վանքում տեղի ունեցավ Եվրոպայում գործող արևելյան ուղղափառ եպիսկոպոսների եւ առաջնորդների երկօրյա խորհրդակցական հանդիպում: Համագումարին մասնակցում էին նաև Հայ Առաքելական Եկեղեցու թեմակալ առաջնորդներ:  
 
Այս անգամ Նորքի հայորդյաց տան սաները դիտեցին ռեժիսոր Միքայել Դովլաթյանի «Քանի դեռ կամ» ֆիլմը: Փաստավավերագրական ֆիլմը 2000-ին է նկարվել: Գլխավոր հերոսը Երևանն է:  
 
Խորանաշատի վանքն այժմ դժվարահաս տեղում է` Տավուշի մարզի Չինարի գյուղի բարձունքին, սահմանից մի քանի տասնյակ մետր հեռավորւթյան վրա: Այդուհանդերձ, հոբելյանական տարվա ընթացքում մի շարք ծրագրեր ուղղված են սահմանապահ վանքի հանրահռչակմանը:  
 
Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը տարածաշրջանային և թեմական ֆորումներ է անցկացնում Հայաստանում և արտերկրում։ Արդեն կայացել են Ռուսաստանի, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային ֆորումները։ Մայիսի 1-ից հանդիպումները մեկնարկել են նաև Հարավային Ամերիկայի հայոց թեմերում...
 
Համացանցում, հեղինակային իրավունքի կոպիտ խախտումներով, հայտնվում են «Շողակաթ» ՀԸ պատրաստած տեսանյութերը, դրանք հաճախ նաև աղճատվում են: Խնդիրն առաջացնում է նաև հաղորդումներում մասնակցող հոգևորականների դժգոհությունը:  
 
 
 
16
17
18
19
20
21
22
Խաչի երևման տոնին Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ օծվեցին և տեղադրվեցին Ստեփանավանի Սուրբ Խաչ նորակառույց եկեղեցու գմբեթի ու զանգակատան խաչերը:  
 
Ամեն տարի՝ Ս. Զատկին հաջորդող հինգերորդ կիրակի օրը, մեր եկեղեցին հիշատակում է 351թվականի մայիսին Երուսաղեմի երկնքում խաչանման լույսի երևումը: Սուրբ Գայանե վանքում Հայոց հայրապետի հանդիսապետությամբ պատարագ մատուցեց Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:  
 
Մայիսի 15-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում տեղի ունեցավ հայ և վրաց ազգերի դարավոր բարեկամությանը նվիրված խաչքարի օրհնության կարգ:  
 
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ Սուրբ Խաչի երևման տոնի օրը Քրիստոսի խաչափայտի մասունքը բերվեց Ապարանի սուրբ Խաչ եկեղեցի: Եկեղեցին այս տարի նշում է վերաօծման 20-ամյակը:  
 
Մայիսի 14-ը Մովսես Տաթևացի կաթողիկոսի մահվան հիշատակի օրն է: Մատենադարանից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի բերվեց Զորավոր ավետարանը և պատարագ մատուցվեց:  
 
Մայիսի 13-14-ը Վիեննայի պատմական արվեստների թանգարանում կայացել է «Մշակույթը հակամարտության մեջ․ Հարավային Կովկասն այսօր» խորագրով միջազգային գիտաժողով-քննարկումը: Առանցքում Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներն ու սպառնացող վտանգներն էին։  
 
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը կազմակերպել էր զատկական երգերի փառատոն, որին մասնակցում էին Ռուս ուղղափառ, կաթոլիկ, Ավետարանական-Լյութերական եկեղեցու երգչախմբերը, ինչպես նաև Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն հայկական եկեղեցու երկսեռ երգչախումբը:  
 
Ժողովի ընթացքում քննության կառնվեն Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքին, Մյուռոնօրհնության կազմակերպմանը, Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակին, Հայաստանի և Արցախի թեմերում եկեղեցու կրթադաստիարակչական առաքելությանը, ինչպես նաև Հայոց եկեղեցու վարչական, կանոնական ու հովվական կյանքին...
 
 
 
Թեմակալ առաջնորդի հրավերով Սանկտ Պետերբուրգի Պատմության և կրոնի պետական թանգարանի երկու առաջատար նկարիչ-վերականգնողներ են ժամանել Մոսկվա՝ Ս. Պայծառակերպություն հայկական մայր եկեղեցու սրբապատկերները մաքրելու համար։  
 
Ճեմարանի 6-րդ լսարանն ավարտած չորս շրջանավարտ հանձնախմբին ներկայացրին իրենց գիտական աշխատանքները՝ մագիստրոսական ավարտաճառերը:  
 
Մայիսի 6-ին Նյու Յորքում կայացած ընտրություններին թեմական պատգամավորական ժողովում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Մեսրոպ վարդապետ Պարսամյանն ընտրվել է հայոց արևելյան թեմի առաջնորդ:  
 
Արցախյան քառօրյա պատերազմից հետո «ՔայլՏեք» ընկերությունը նորարարական սարքերի միջոցով զբաղվում է հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց առողջության վերականգնմամբ: «Մետագեյթ» կոչվող նյարդավերականգնողական սարքը ընկերության վերջին նորությունն է: Հեղինակը կինեզոլոգ Դավիթ Ասրյանն է:  
 
Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, անդրադառնալով 44-օրյա աղետալի պատերազմից հետո Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներին, հանդես է եկել հայտարարությամբ։  
 
 
 
23
24
25
26
27
28
29
Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց Մյուռոնօրհնությունը կազմակերպել 2023 թվականին, երբ լրանում է նաև Մայր Տաճարի հիմնադրման 1720-ամյակը։ Անդրադառնալով Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին` Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ առանձին հայտարարությամբ։...
 
Լույս է տեսել «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ուսումնասիրություն-պատկերագիրքը: Անգլերեն հրատարակությունն իրագործվել է ՀԲԸՄ և Երևանի մատենադարանի համագործակցությամբ: Համառոտ ակնարկով ներկայացված է նաև Արցախի և Ուտիքի քաղաքական և Աղվանից կաթողիկոսության պատմությունը՝ հնագույն ժամանակներից...
 
Մայիս 21-ին Սուրբ Էջմիածնի թանգարանները մինչև ուշ գիշեր բաց էին այցելուների առջև: Ներկայացվեց նաև Ս. Էջմիածնի թանգարանային հավաքածուում պահվող՝ Հովնաթանյանի Տիրամայրը մանկան հետ սրբանկարը:  
 
Մայիսի 20-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային:  
 
Մայիսի 26-ը Համբարձման տոնն է, Ծաղկեվանքի ուխտի օրը և հայրապետական աթոռը Ս. Էջմիածնում վերահաստատելու օրը:  
 
 
 
Ռուսաստանի տարբեր քաղաքներից, Միջին Ասիայից և Մոլդովայից ժամանած մեր հոգևորականները Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն մայր տաճարում հավատացյալների հետ նշեցին Տիրոջ Համբարձման տոնը:  
 
Համբարձման տոնը մեր եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնից 40 օր անց, այս տարի տոնը մայիսի 26-ին էր: Համբարձման տոնին նշվում է նաև Հայրապետական աթոռը Սսից տեղափոխելու և Սուրբ Էջմիածնում վերահաստատելու պատմական իրադարձությունը, կատարվում է Հայրապետական մաղթանք: Միաբաններն ու հավատացյալներն աղոթում...
 
Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու տիկնանց միության անդամները և կիրակնօրյա դպրոցի սաները վաղ առավոտից տոնական պատրաստությունների մեջ էին: Մաքրել ու հարդարել էին եկեղեցու բակը, բազմերանգ ծաղկեպսակներ էին հյուսել և կրակին էին դրել Համբարձման տոնի խորհրդանիշ բրնձով կաթնապուրը:  
 
Ժողովրդական երգուպարով, ծիսական ուտեստներով և ուխտագնացություններով Համբարձման տոնը հնում նշվել է մի քանի օր շարունակ: Արարատյան հայրապետական թեմի երիտասարդական կառույցների նախաձեռնությամբ` Երևանի Թումանյանի այգում Համբարձման տոնը նշվեց ծիսատոնական բոլոր ընդունված սովորություններով:  
 
Սուրբ Համբարձման անունը կրող Արցախի թեմի միակ եկեղեցում տոնական պատարագը մատուցեց Ասկերանի շրջանի Պատարայից Խաչեն ընկած ենթաշրջանի հոգևոր հովիվ Բենիամին քահանա Ծատուրյանը:  
 
Մայիսի 26-ին Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին։  
 
Մայիսի 24-ից 26-ը Մոսկվայի հայկական եկեղեցում, թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ, գումարվեց քահանաների հերթական ժողով, որին մասնակցեց Ռուսաստանի տարբեր քաղաքներից, Միջին Ասիայից և Մոլդովայից ժամանած 41 հոգևորական:  
 
Հայ առաքելական եկեղեցու «Հայ օգնության ֆոնդը» 27 գիտական խմբի դրամաշնորհ տրամադրեց:  
 
2022 թվականի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու արտերկրի երեք թեմերում թեմակալ առաջնորդների ընտրություն է կայացել: Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ է ընտրվել Գրիգոր վարդապետ Խաչատրյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ է ընտրվել Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Իրաքի հայոց թեմի առաջնորդ է ընտրվել Օշական...
 
15-րդ դարի սկզբներին ակնհայտ էր դարձել, որ բուն Հայաստանից դուրս գտնվող կաթողիկոսական աթոռն այլևս չի կարող համահայկական նշանակություն ունենալ: 1441թ. մայիսի 25-ին` Համբարձման տոնի օրը, հրավիրվում է ազգային–եկեղեցական ժողով: Մայր Աթոռը Սսից տեղափոխվում է Ս. Էջմիածին:  
 
Մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին հանրապետության անկախության օրը խորհրդանշող ազգային տոնին, Սուրբ Գայանե վանքում կատարվեց հանրապետական մաղթանքի արարողություն: Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելեցին նաև Սարդարապատի հուշահամալիր։ Տոնի առիթով հրապարակվել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը։
 
 
30
31
1
2
3
4
5
Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքներն աստիճանաբար մոտենում են ավարտական փուլին: Այս պահին աշխատանքներ են ընթանում թանգարանային հատվածում, շարունակում են վերատեղադրվել որմնանկարները և շարվում է բակի սալահատակը:  
 
Մայիսի 30-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի պատվիրակության անդամներին: Նրանց ուղեկցում էր ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանը:  
 
Համաճարակային երկամյա դադարից հետո, մայիս ամսվա վերջին կիրակի օրը, Թբիլիսիում կրկին նշվեց Սայաթ-Նովային նվիրված Վարդատոնը:
 
Մայիսի 28-ից 30-ը Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում անցկացվեցին միջնադարյան վանական նշանավոր կենտրոններից մեկի՝ Խորանաշատի 800-ամյակին նվիրված «Ոգեղեն սահմանապահ» խորագրով միջոցառումներ: Մատենադարանից այստեղ էր բերվել 1224 թվականին Խորանաշատում գրված «Տավշո կամ Խորանաշատի Ավետարանը»:...
 
Երևանի Նորք-Մարաշ համայնքի բնակիչների նախաձեռնությամբ Ս. Աստվածածին եկեղեցու բակում Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների հիշատակին նվիրված խաչքար տեղադրվեց: Համայնքից շատերն են մասնակցել պատերազմին, յոթը չեն վերադարձել: