Հունիս 2022

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
30
31
1
2
3
4
5
 
 
 
 
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] Սպորտլանդիա «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում Մայր Աթոռի հովանու ներքո գործող Էօրնեկյան հանրակրթական դպրոցում ուսումնական տարվա ավարտին սպորտլանդիա անցկացվեց: Մարզիչները համոզված են, որ սպորտլանդիան երեխայի մարզական վիճակը ստուգելու լավագույն ձևն է:  
 
 
 
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] Հունաստանի հանրապետության ազգային պաշտպանության փոխնախարարի այցը Մայր Աթոռ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունաստանի հանրապետության ազգային պաշտպանության փոխնախարար Նիկոս Հարդալիասի գլխավորած պատվիրակությանը:  
 
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] «Շուշի. Ամէն» ֆիլմի առաջնադիտումը Շուշիի մասին փաստագրական ֆիլմը երջանկահիշատակ ռեժիսոր Ռուբեն Գրիգորյանի «Հայոց Արեւելից կողմերի պատմություն. Արցախ» ֆիլմաշարի վեցերորդ ֆիլմն է, որը վարպետի մահվանից հետո ավարտին է հասցրել նրա ուսանողուհին՝ ռեժիսոր Մարիամ Եգորյանը։
 
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] Ավարտվեց Մոսկվայի Ս. Գր. Նարեկացու անվան վարժարանի ուսումնական տարին Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում գործող Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանում գործում են ՌԴ կրթական չափորոշիչները: Հայերենի ուսուցումը, սակայն, պարտադիր է բոլոր աշակերտների համար՝ անկախ ազգությունից։  
 
Աստվածաբանության ֆակուլտետն արդեն ունի աստվածաբանություն, կրոնագիտություն և կրոնական զբոսաշրջություն բաժինները և վարդապետական աստվածաբանություն մագիստրոսական ծրագիրը:  
 
Հունիսի 1-ին Արցախի թեմի նախաձեռնությամբ և Ֆրանսիայի « SOS Արևելքի Քրիստոնյաներ» կազմակերպության աջակցությամբ սկիզբ դրվեց Մարտակերտի հայորդյաց տան հիմնանորոգման ծրագրին։  
 
Ժողովին հրավիրվել են նաև երկրի լեռնային քրի կոչվող ժողովրդի ներկայացուցիչները: Դեռ 2020թվականին Աբգար եպիսկոպոսն այցելել է Կանադայի այս բնիկ ժողովրդին և շնորհակալություն հայտնել կանադական հողում հայերին տեղ տալու համար:  
 
Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի և Թեմական խորհրդի ատենապետ Անդրե Կիսաջեկյանի հրավերով աշխատանքային այցով Հարավային Ամերիկայում է գտնվում ԱՀ նախագահի` սփյուռքի հարցերով խորհրդական-հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը:  
 
6
7
8
9
10
11
12
Հոգեգալստյան տոնը վերջին հարյուրամյակում առաջին անգամ նշվեց նաև Ս. Հակոբավանքում։ Հունիսի 5-ին Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մատուցեց պատարագ, որին ներկա էին ԱՀ նախագահը, տեղի բնակիչները`քոլատակցիները, ուխտավորներ։  
 
Հոգեգալստյան տոնի օրը նաև Սևանի Սուրբ Առաքելոց վանքի ուխտի օրն է: Տոնական պատարագին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից այստեղ էին բերվել սուրբ Մատթեոս և Անդրեաս առաքյալների մասունքները:  
 
Ստեփանակերտի մայր տաճարի հոգևոր հովիվ Ներսես քահանա Ասրյանը նշանակվել է ՆԳՆ սպասավոր և գերատեսչության ղեկավարի հոգևոր խորհրդական: Մինչ այդ տեր Ներսեսը 7 տարի ծառայել է ՊՆ-ում՝ որպես գնդերեց։  
 
Մայր Աթոռի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Հին Երևանի եպիսկոպոսանիստ եկեղեցին, Երկուերեսնի – Ս. Պողոս-Պետրոս» աշխատությունը Արսեն Հարությունյան հեղինակությամբ:  
 
 
 
 
Ֆրանսահայ երեխաներն Ամենայն հայոց հայրապետին պատմում են իրենց առօրյայի, ուսումնառության մասին, ներկայացնում, թե ինչ գիտեն Սբ. Էջմիածնի մասին: Սովորում են Ալֆորվիլ քաղաքի «Ս. Մեսրոպ Արապեան» հայկական վարժարանում:  
 
Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպեց երիտասարդների հետ:  
 
Մայր Տաճարի նորոգմանը զուգահեռ շարունակվում են նաև մոմավառության սրահի շինարարական աշխատանքները: Նորակառույց սրահը մոտ 900 մետր քառակուսի տարածք է ընդգրկում:  
 
Քննիչ հանձնախումբը դրական եզրակացություն տվեց Հարություն աբեղա Տամատյանի վարդապետական թեզի պաշտպանությանը: Հայր սուրբին կշնորհվի վարդապետության աստիճան:  
 
Ազգային գրադարանի համագործակցության և գրքափոխանակության բաժինը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի հետ գործակցաբար Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց ուղարկվելիք գրքերի խմբաքանակ է պատրաստել:  
 
 
 
13
14
15
16
17
18
19
Հունիսի 11-ը արարատցիները կնշեն որպես քաղաքի առաջին եկեղեցու օծման օր:
 
Հունիսի 11-ին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում վարդապետական կոչման արժանացավ Կ․Պոլսի հայոց պատրիարքության միաբան Հարություն աբեղա Տամատյանը: Հաջորդ օրը Հարություն վարդապետին ընդունեց Ամենայն հայոց հայրապետը:
 
Յուրաքանչյուր ուրբաթ օր՝ մինչև հուլիսի 1-ը ներառյալ, Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում կարելի է ունկնդրել հոգևոր և դասական բացօթյա համերգ:
 
Համավարակի սահմանափակումների հանվելուց հետո ԱՄՆ Արևելյան թեմից Հայաստան եկած ուխտավորների առաջին խումբն էր Մայր Աթոռում: Ռոդ Այլենդի Փրովիդենս քաղաքից էին, խմբին միացել են նաև ամերիկահայեր Քլիվլենդից, Նյու- Յորքից, նույնիսկ Դուբայից:
 
Հունիսի 13-ից 19-ը մեր եկեղեցին տոնախմում է Արարատյան շաբաթը: Այն նշանավորվում է Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի, Հովհաննես Կարապետի հիշատակությամբ, ինչպես նաև Լուսավորչի՝ Վիրապից ելնելու և Կաթողիկե սուրբ Էջմիածնի տոներով:
 
Սրբուհու մասունքը դուրս բերվեց Մայր Աթոռի գանձատնից։
 
 
Սուրբ Հովհաննես Կարապետի հիշատակության օրը
 
Դուրս բերվեց Ս. Հովհաննես Մկրտչի մասունքը
 
Արդեն երկրորդ տարին է, Փոքրիկ երգիչներն Արցախ են այցելում: Այս անգամ համերգային ծրագիրը փառատոնային է դարձել: Ծրագրում ընդգրկվել են Արցախի և Սյունիքի մանկական երգչախմբերը:  
 
Հունիսի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան շնորհեց բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանին և վաստակավոր ճարտարապետ Արտյոմ Գրիգորյանին՝ մեր երկրին մատուցած բազմամյա արդյունավետ...
 
ՀԲԸՄ-ը 18-ամսյա նախապատրաստական գործընթացից հետո մեկնարկում է «ԱՊՐԻ Արմենիա» կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի աշխատանքը: ԱՊՐԻ-ն անկախ, ապակուսակցականացված վերլուծական ինստիտուտ է, կազմում հայ և օտարերկրյա տարբեր ոլորտի մասնագետներ, խորհրդատվական ընկերություններ են:  
 
Ծրագիրն արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավանությանն ու աջակցությանը: Այս պատկերագրքով ամփոփվեցին Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումները:
 
Ստեղծել եվրոպական տիպի նոր պարբերական. սա էր հայ իրականության կրթված ու լայնախոհ մարդկանցից մեկի` Գրիգոր Արծրունու տեսլականը: Դա նրան հաջողվեց:  
 
Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի հիշատակությունից հետո հայ եկեղեցին նշում է Խոր Վիրապից Գրիգոր Լուսավորչի դուրս գալու տոնը: Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ հայոց առաջին հայրապետի մասունքը Մայր Աթոռից տարվում է Խոր Վիրապ վանք:  
 
Հունիսի 19-ին՝ Սուրբ Էջմիածնի տոնով ավարտվում է Արարատյան շաբաթը, որի ընթացքում հայ եկեղեցին տոնում է առաջին քրիստոնյա սրբերի՝ Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի, սուրբ Հովհաննես Կարապետի, Աթանագինե եպիսկոպոսի հիշատակը և Խոր Վիրապից Սուրբ Գրիգոր Լուսավորչի դուրս գալը: Շաբաթն ամփոփվում է Լուսավորչի...
 
20
21
22
23
24
25
26
Օգոստոսի 1-ից 7-ը Լոռվա «Ծիծեռնակ» ճամբարում կարող են հանգստանալ, ուսուցողական և հետաքրքիր առօրյայով ապրել 10-16 տարեկան երեխաներ:  
 
Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոսը եկեղեցանվեր ծառայության համար «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով պարգևատրեց ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարոթյունններով դեսպան Ռադիկ Հյուսնունցին:  
 
Գևորգյան հոգևոր ճեմարան դիմել կարող են ՀՀ և այլ երկրների մինչև 21 տարեկան քաղաքացիներ, ովքեր ունեն միջնակարգ կամ բարձրագույն կրթություն և Առաքելական եկեղեցու հետևորդ են: Ընդունելության քննությունների 2-րդ փուլը կանցկացվի օգոստոսին:  
 
Այս անգամ ուրբաթ երեկոյան «Հովեր» պետական կամերային երգչախումբն էր Երևանի Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների բակում։  
 
Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցին այն եզակիներից մեկն է, որը պատիվ ունի կրելու հայոց հոգևոր կենտրոնի անունը: Թբլիսիում Սուրբ Էջմիածնի տոնը նշվեց նորաօծ Հովսեփ քահանա Հարությունյանի մատուցած պատարագով:  
 
 
 
 
Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում-քննարկում ունեցավ Հայ իրավաբանական միության (Armenian Bar Association) պատվիրակության հետ:  
 
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի հայոց թեմի միջնորդությամբ «Բառնաբաս» միջազգային հիմնադրամը աջակցության ծրագրեր է իրականացնում Արցախի սահմանային բնակավայրերում:  
 
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ պատերազմից տուժած ընտանիքներից 58 մարդ մասնագիտական դասընթացներ է անցել: Երկու տասնյակից ավելի մասնակից արդեն աշխատանք է գտել:  
 
Վերջին պատերազմից հետո ռազմաքաղաքական առումով բարդ վիճակում հայտնված Սյունիքն ու Արցախը պատմության ողջ ընթացքում Հայաստանի ու Հայկական լեռնաշխարհի ողնաշարն են եղել: Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնած եռօրյա գիտաժողովը նվիրված էր Արցախի և Սյունիքի ազատագրական պայքարի 300-ամյակին:  
 
 
 
27
28
29
30
1
2
3
Ամառային համերգաշարի այս ուրբաթյան երեկոյին Ս․ Աննա եկեղեցու բակը լցրել էր Կոմիտասի անվան լարային քառյակի համերգը։  
 
Հունիսի 20-ից 24-ը Հռոմում տեղի է ունեցել Արևելյան ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների միջև երկխոսության հանձնախմբի 18-րդ ժողովը։ Դամասկոսի «Թեքեյան» մշակութային միության վարչությունը հանդիպել Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպսիսկոպոս Նալբանդյանի հետ։ Հոլանդիայի Արնեհեմ քաղաքում տեղի է ունեցել...
 
Ավանի Սուրբ Կաթողիկե միջնադարյան եկեղեցին Երևանի քիչ հայտնի հուշարձաններից է։ Արվեստագետները լուսաձայնային ինստալացիա-ցուցադրություն էին կազմակերպել այստեղ՝ Եկմալյանի պատարագի ուղեկցությամբ։  
 
Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը ամփոփում է ամենամյա համահայկական ուխտագնացության կազմակերպական աշխատանքը։ Սփյուռքի տարբեր գաղթօջախներից, Հայաստանի թեմերից եւ Արցախից համախմբվել է շուրջ 200 երիտասարդ։  
 
Հունիսի 28-ը երջանկահիշատակ Գարեգին Ա Սարգիսյան կաթողիկոսի հիշատակի օրն է: Վաղ առավոտյան Սբ․ Էջմիածնի միաբանությունը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ ներկա եղավ խնկարկման արարողությանը: