Հուլիս 2022

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
27
28
29
30
1
2
3
 
 
 
 
Հուլիսի 30-ին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում ճեմարանականները, տեսչական կազմն ու դասախոսները, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, մասնակցեցին տարվա ավարտական ցերեկույթին:  
 
Հակոբ Քյոսեյան «Հայ մատենագիրները հաղորդության խորհրդի մասին, 5- 18-րդ դարերում», Վարդան Դևրիկյան «Սրբալույս մյուռոնը հայ մատենագրության մեջ 5-19-րդ դարերում», Մովսես վարդապետ Սարգսյան «Արդարացի պատերազմի տեսությունը», Արսեն Հարությունյան «Երևանի եպիսկոպոսանիստ երկուերեսնի Ս. Պողոս- Պետրոս եկեղեցին...
 
Ներկայիս Կապան քաղաքից 7 կմ դեպի հարավ-արևմուտք կանգնած է 10-րդ դարում կառուցված Վահանավանքը։ Հիմնադրման 1111-ամյակի առիթով ուխտի պատարագ է հնչում։  
 
«Նարեկացի» արվեստի միությունում Տեր Հովհան Լեոն Խոջա-Էյնատյանի և «Երևան» լարային քառյակի մասնակցությամբ տեղի ունեցավ «Խորհուրդ նահատակաց» համերգը: Ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի «Խորհուրդ նահատակաց» ստեղծագործությունը Հայաստանում հնչում էր առաջին անգամ:
 
 
 
4
5
6
7
8
9
10
Պոլսի հայոց պատրիարքությունում Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը նշվեց Գնալը կղզում:
 
Հոգեւոր եւ դասական երաժշտության փառատոնը ամեն ուրբաթ Սուրբ Աննա եւ Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու բակ էր բերում հարյուրավոր երևանաբնակների, զբոսաշրջիկների։ Փառատոնին մասնակցեցին հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, «Հովեր» երգչախումբը, «Կոմիտաս» լարային քառյակը: Համերգաշարը եզրափակվեց «...
 
Նշվել է Ապարանի Չքնաղ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 18-րդ տարեդարձը: Քյոլնի հայ համայնքում ամփոփվել է շաբաթօրյա դպրոցի եւ մանկապարտեզի ուսումնական տարին: Հայաստանյան թեմերում մեկնարկել են կիրակնօրյա դպրոցներն ու ճամբարները: ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը...
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Լիբանան են այցելել: Սրբազան հայրերը Անթիլիասում մասնակցել են մյուռոնօրհնության արարողության:  
 
 
Հուլիսի 6-ից 10-ը աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած եկեղեցասեր երիտասարդները կանցկացնեն միասին: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման ավանդական դարձած համահայկական ուխտագնացությունը այս տարի կրում է «ՀԵՀԵՄ-ը` Հայաստան-Սփյուռք...
 
 
Լիբանանում գտնվելու օրերին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Բեյրութում հանդիպել է «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց» համախմբման հետ:  
 
ԱՄՆ-ից եկած երիտասարդների մեծ մասն առաջին անգամ էր Հայաստանում։ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ուխտավորների հետ հանդիպեց Ամենայն հայոց կաթողիկոսը: Երիտասարդները Մայր Աթոռ էին եկել ԱՄՆ հայոց Արևելյան թեմի նորընտիր առաջնորդ Մեսրոպ վարդապետ Պարսամյանի և Քլիվլենդ քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր...
 
Արցախը լեռնային այգի է, իսկ նրա ապագան դեռևս անորոշ է. այս իրականությունն է բնութագրում «Առկախված այգի. Դադիվանք և անդին» ցուցադրության խորագիրը։  
 
Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման ուխտագնացությունն սկսվեց Մայր Աթոռ Ս․ Էջմիածնից, երիտասարդ ուխտավորներին դիմավորեց Ամենայն հայոց կաթողիկոսը։  
 
Համահայկական ուխտագնացության չորրոդ օրը։
 
 
11
12
13
14
15
16
17
Հարցազրույց ԱՄՆ հայոց Արեւմտյան թեմի եւ ՀԵՀԵՄ հոգեւոր առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ։
 
 
 
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեցին Ռումինիայի Հայոց թեմի հիմնադրման 620-րդ հոբելյանին նվիրված հանդիսությունները։  
 
«Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը» խորագրով ցուցադրությունը Վայոց Ձորի մարզի Գնդեվանք վանական համալիրին է վերաբերում: Նախաձեռնողը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության» ՊՈԱԿ-ն է:  
 
Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման նորակազմ թատրոնի դերասանները Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում ներկայացրին «Ո՞ւր ես, Ադամ» պիեսը:  
 
Ռումինիայի հայոց թեմի 620-ամյակի միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ «Հայկական գանձերը Ռումինիայում» պատկերագրքի շնորհանդեսը: Ռումինայի հայոց թեմը բարձրարվեստ գործերի բավական հարուստ հավաքածու ունի: Տարբեր պատճառներով այդ մասին քիչ բան է հայտնի: Նոր հրատարակությունը բազմաթիվ նյութեր է երևան...
 
Այս տարի Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման ամենամյա համահայկական ուխտագնացությունը տեղի ունեցավ հուլիսի 6-ից 10-ը: Այս ուխտագնացությունը կրում էր «ՀԵՀԵՄ-ը՝ Հայաստան Սփյուռք կամուրջ» խորագիրը:  
 
 
 
18
19
20
21
22
23
24
«Տեխնովացիա աղջիկներ Հայաստան 2022»-ը ձեռներցության և տեխնոլոգիական գիտելիքների ամենամյա մրցույթ է՝ նախատեսված 8-18 տարեկան աղջիկների համար: Այս տարի մրցույթին մասնակցել է 103 թիմ. 15 թիմ արժանացել է մրցանակի. դրանցից 2-ը շնորհվել է Մայր Աթոռի հովանու ներքո գործող Էօրնեկեան հանրակրթական դպրոցի...
 
Վարդավառից մեկ շաբաթ հայ առաքելական եկեղեցին տոնախմբում է Քրիստոսի 12 առաքյալների և տասներեքերորդի` Պողոս առաքյալի հիշատակը: Հուլիսի 16-ին Պոլսի Քանդիլի թաղամասի Առաքելոց եկեղեցում տոնական պատարագ մատուցեց Իշխանաց կղզիների հոգևոր հովիվ Հարություն վարդապետ Տամատյանը:
 
 
 
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Պայծառակերպության տոնը կոչվում է նաև Վարդավառ: Տոնը շարժական է, այս տարի նշվում է հուլիսի 24-ին:  
 
Հուլիսի 17-ին Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Շիրակի Կայազորի տարածքում օծեց Սբ. Թադեոս եկեղեցին: Նորաօծ եկեղեցում կատարվեց մկրտության առաջին արարողությունը:  
 
25 տարի առաջ, հունիսի 15-ին Կոտայքի թեմի ներկայիս առաջնորդ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը կուսակրոն քահանայության ուխտի 8-րդ տարում, Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ, ձեռնադրվել է եպիսկոպոս, 2014 թ.-ին արժանացել է արքության պատվի:  
 
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է Երուսաղեմի հայոց պատրիարքի հետ: Իսպանիայի Մալագա քաղաքում շուտով իր դռները կբացի հայկական եկեղեցի: «Դիակոնիկ գիտելիքները` որպես ընտանեկան բռնության կանխարգելման բանալի». հանդիպում Գեղարքունյաց թեմի առաջնորդարանում: Տավուշում մեկնարկել է «Վանքից վանք» ծրագիրը...
 
 
Պայծառակերպության տոնի օրը Սուրբ Հովհաննավանքի ուխտի օրն է։  
 
Գանձասարի եկեղեցում տաղավար տոնի պատարագիչը թեմակալ առաջնորդն էր` Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Պայծառակերպության հիշատակումը Արցախում սիրելի տոներից է: Ստեփանակերտի Մայր տաճարի հիմնարկեքը այս տոնին է կատարվել, 1990-ականների պատերազմից հետո Շուշիի Ղազանչեցոցը վերաօծվել է այս տոնին:  
 
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տոնական պատարագից հետո Ս․ Գևորգ եկեղեցու բակում խաչքար օծվեց և նվիրվեց խաղաղարարներին:  
 
Հուլիսի 24-ին, Քրիստոսի Պայծառակերպության տոնին Մոսկվայի առաջնորդանիստ mայր տաճարում տոնական պատարագ մատուցեց թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանը: Վարդավառի ժողովրդական տոնը եկեղեցու բակում շարունակվեց մինչև ուշ երեկո:  
 
Հուլիսի 24-ին Հայ եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոնը: Բոլոր եկեղեցիներում մատուցվեց տոնական պատարագ: Սուրբ Գայանե վանքում պատարագեց Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:  
 
Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ Երևանի փողոցներում Պայծառակերպության կամ Վարդավառի տոնը սկսվեց նախորդ օրը երեկոյան՝ նախատոնակով:  
 
25
26
27
28
29
30
31
Պայծառակերպության տաղավար տոնին հաջորդող ննջեցյալների հիշատակության օրը պատարագ և հոգեհանգստյան կարգ է կատարվում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Գնդերեց քահանաները խնկարկում են մարտի դաշտում ընկածների հիշատակը:  
 
 
 
Հայ առաքելական եկեղեցու «Հայ օգնության ֆոնդի» ջանքերով այս օրերին Հանքավանի «Արագած» ճամբարում հանգստանում են 44 օրյա պատերազմում զոհվածների, Արցախից տեղահանվածների, բազմազավակ ընտանիքների, սիրիահայերի, ՀՕՖ-ի տարբեր ծրագրերից օգտվող ընտանիքների երեխաներ:  
 
 
Ակնալիճցիներն ասում են, որ գործող եկեղեցի ունենալը համայնքի համար ամենանշանակալի իրադարձությունն է: Սբ․ Աստվածածին եկեղեցու տեղը պատահական չի ընտրվել: Բակում հանգչում են կյանքը հայրենքին տված տղաները:  
 
Ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ առաջին անգամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արագած գյուղ է բերվել Քրիստոսի խաչափայտի մասունքը: Արագածցիներն ու տարբեր վայրերից եկած հյուրերը նշում են Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման 8-ամյակը:
 
Կիրակի՝ հուլիսի 31-ին, «Եռաբլուրի» Սրբոց Վարդանանց եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո հոգեհանգստայն կարգ կատարվեց: Ապա՝ հայրենիքի նվիրյալների հիշատակին խաչքար կանգնեցվեց: