Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր |
---|---|---|---|---|---|---|
29 |
30 |
31 |
2 |
3 |
4 |
|
|
|
|
«Սիրելիներ, սկսվում է ևս մեկ ուսումնական տարի` գիտելիքների ամբարման ու արժեքների ճանաչման, հոգևոր ու մտավոր հասունացման, նոր ձգտումների ու ջանադրության ժամանակամիջոց, որը նախաշավիղն է մեր երկրի զարգացման ու առաջադիմության»: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձն ամբողջությամբ՝...
Օգոստոսի 31-ին Մայր Աթոռի միաբանական գերեզմանատանը կատավեց Մաղաքիա վարդապետ Ամիրյանի մահվան տարելիցին նվիրված հոգեհանգստի կարգ: Նույն օրը տեղի ունեցավ հայր Մաղաքիայի վարդապետական ատենախոսության՝ «Ամենայն հայոց կաթողիկոսական աթոռը և նրա տեղափոխությունները» գրքի շնորհանդեսը:
Արդեն մեկ տասնամյակ է, Հայ եկեղեցու հոգևորականները Սանգիբարանի հրաշագործ ավետարանը Երևանի մատենադարանից տանում են Ս. Շողակաթ եկեղեցի: Ավետարանն այստեղ է մնում մինչև երեկոյան ժամերգության ավարտը:
|
|
|
|
7 |
10 |
|||||
Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի ննջարանային մասնաշենքի վերանորոգությամբ պայմանավորված՝ Գևորգյան ճեմարանի 5-րդ և 6-րդ լսարանի սաներն ու դասախոսական կազմը 2022-23 ուսումնական տարին սկսեցին Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:
Արցախի Շոշում թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ օծվեց Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչը: Եկեղեցու բարերարությունը ստանձնել է Արցախի հերոս, գնդապետ Կարեն Ջալավյանը: Հարակից տարածքը բարեկարգելուց հետո Շոշի Սուրբ Աստվածածինը կգործի:
Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրն ամփոփեց 2022-23 –ի սեպտեմբերյան փուլը: Վանաձորցի 65 դպրոցականներ ստացան գրենական պիտույքներով և հիգիենայի պարագաներով փաթեթներ։
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը սեպտեմբերի 2-ին՝ Հանրապետության օրը, Արցախում էր: Սրբազանը կոչ է անում Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող բոլոր հայրենակիցներին հաղթահարել հոգեբանական նեղսրտությունը և ավելի հաճախ գալ Արցախ:
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվեց պատարագ և կատարվեց Անդաստանի կարգ: Թուրքական կառավարությունից ստացած արտոնության շնորհիվ թանգարանի կարգավիճակ ունեցող եկեղեցում տարին մեկ անցկացվող պատարագը մատուցվում է Խաչվերաց տոնից մեկ շաբաթ առաջ:
Մոսկվայի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանում և թեմի հայորդյաց տներում ազդարարվեց նոր ուսումնական տարվա սկիզբը:
|
Օգոստոսի 6-ին Մայր Աթոռի տեղեկատվական բաժինի հրավերով հայաստանյան լրատվամիջոցների մի խումբ լրագրողներ շրջեցին Մայրավանքում, ծանոթացան Ս․ Էջմիածնի մայր տաճարի նորոգման ընթացքին: «2023 թվականին պիտի նշվի Մայր տաճարի 1720-ամյակը, Տիրոջ ողորմությամբ հույս ունենք, որ Տաճարը կվերաբացվի մեկ տարի հետո»,-...
|
|
Սեպտեմբերի 8-ին հայոց բոլոր եկեղեցիներում նշվում է մեծագույն սրբուհու՝ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը:
Գեղարդավանքի կաթողիկե եկեղեցու գմբեթի խաչը հանվել է եկեղեցու և գմբեթի ամրացման աշխատանքների ընթացքում: Վերատեղադրումից առաջ, Հայ եկեղեցու կանոնի համաձայն, խաչը կրկին օծվեց: Արարողությունը նախագահում էր Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:
|
Օգոստոսին Կանադայում, հայոց թեմի հովանավորությամբ, անցկացվեց «Արարատ» ամառային երիտասարդական ճամբարը: Այն թեմի խոշորագույն երիտասարդական ձեռնարկներից մեկն է:
Գուգարաց թեմի առաջնորդարանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում մենահամերգով հանդես եկավ թեմի «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախումբը:
Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը ձևավորվել է վեց տարի առաջ։ Գործում է Տավուշի թեմի առաջնորդարանին կից, փորձասենյակը գտնվում է թեմի առաջնորդարանում՝ Իջևանում։ Անդամակցում են ոչ միայն իջևանցի երեխաներն ու պատանիները, հեռվից եկող փոքրիկ երգիչներ էլ կան։ Երգչախումբը ղեկավարում է Մարիա Գալստյանը...
Սեպտեմբերի 8-ին` Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը, Ն. Հոռաթաղի զորամասի տարածքում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցում տոնական պատարագ է մատուցվել:
Սեպտեմբերի 8-ին Գերմանիայի Կառլսրուե քաղաքում ավարտվեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համաժողովը։ Նույն օրը ԵՀԽ-ն հանդես եկավ աշխարհում առկա մարտահրավերների վերաբերյալ միասնական հայտարարությամբ և անդրադարձավ նաև 2020 թվականի արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին։ Հայտարարության մեջ...
Տիրոջ փրկարար խաչին նվիրված այս տաղավար տոնը նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած հատվածում, կիրակի օրը: Երկուշաբթի օրը մատուցվում է ննջեցյալների հիշատակության պատարագ:
|
|
Խաչվերացի տոնին առավելապես մարդաշատ են Ս․ Խաչ կոչվող եկեղեցիները։ Արաբկիր համայնքի Ս․ Խաչ նորակառույց եկեղեցում տոնական պատարագը մատուցեց Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:
Տոնական ղողանջների ուղեկցությամբ հոգևորականնների թափորը և հավտացյալները Ամենայն հայոց հայրապետին ուղեկցում են Սուրբ Գայանե վանք՝ հանդիասպետելու Խաչվերաց տոնի պատարագը:
Սուրբ Խաչի տոնի օրը Արագածոտնի մարզի Ափնա գյուղում հեռու, մոտիկ բնակավայրերից մարդիկ հավաքվել էին՝ մասնակցելու Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման արարողությանը: Եկեղեցին օծեց Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:
Խաչվերացի տոնական իրադարձությունները երեկոյան ժամերգությունից հետո շարունակվում են: Ժամերգության ընթացքում Սուրբ Տրդատ բաց խորանում դրվեց Մայր Աթոռում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքը։ Կատարվեց Անդաստանի կարգ ։
|
17 |
18 |
|||||
Սուրբ Խաչի տոնին Վանաձոր քաղաքի բնակիչները համախմբվում են Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու շուրջ և իրենց հոգևոր հովիվների գլխավորությամբ մասնակցում համաքաղաքային մեծ խաչերթին։ Ավանդույթի հիմնադիրը երջանկահիշատակ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն է, 2015-ին նա Խաչվերացի տոնը հռչակել է...
«Եռաբլուր» հուշահամալիր-պանթեոնում ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանը գնդերեցների հետ աղոթեց հայրենիքի համար ընկած տղաների հոգու խաղաղության համար: Հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվեց պատարագ, կատարվեց հոգեհանգստյան կարգ։
Սեպտեմբերի 8-ին Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը Մխիթարյան Միաբանության հրավերով մասնակցել է Մխիթար Սեբաստացու երանացման և սրբադասման դատի Վենետիկի թեմական ատյանի եզրափակման արարողությանը: Խաչվերացի տոնին կատարվել է Սաղմոսավանքի տարածքում տեղադրված նոր խաչքարի...
Սեպտեմբերի 10-ին Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ կատարվեց Մինսկի առաջին հայկական եկեղեցու հիմքերի օրհնությունը։
|
«Պետք է դիմակայենք նաև այս փորձությանը». Ամենայն հայոց հայրապետը ուղերձով դիմում է համայն հայությանը
«Վերստին խռովված են մեր հոգիները։ Ցավով և անհանգստությամբ ենք հետևում Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից գիշերը սանձազերծված սադրիչ մարտական գործողություններին, որոնց հետևանքով գնդակոծվել են խաղաղ բնակավայրեր, կան զոհեր և վիրավորներ։ Դատապարտելի են խաղաղության օրակարգով...
|
Սեպտեմբերի 13-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռումինիայի Հանրապետության Արտաքին գործերի փոխնախարար Յուլիան Ֆոտայի գլախավորած պատվիրակությանը։ Վեհափառ հայրապետն անդրադարձավ Ադրբեջանի՝ Հայաստանի հանդեպ սանձազերծած ռազմական գործողություններին, որի...
|
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայ եկեղեցու՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի թեմերում ամեն օր կմատուցվի մասնավոր աղոթք՝ խաղաղության և հայրենյաց պաշտպանների զորակցության համար: Սեպտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում Հայոց...
|
Մեկ աղետ` երկու ողբերգություն: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այս շաբաթ անցկացվեց եռօրյա միջազգային գիտաժողով` «Զմյուռնիան հայոց և հունաց ցեղասպանությունների ուղեծրում. Բնաջնջում, հրկիզում և տարագրություն» խորագրի ներքո:
Սեպտեմբերի 15-ին Մոսկվայի հայկական եկեղեցում մեկնարկեց «Արցախը պատմական և ժամանակակից համատեքստում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը: Մասնակցում էին 50-ից ավելի հայագետներ, պատմաբաններ ու մշակութաբաններ աշխարհի տարբեր երկրներից:
Սեպտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակության հետ: Քննարկվել են ստեղծված իրավիճակում Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, վերջին օրերի...
Սեպտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին և Ամենայն հայոց կաթողիկոսի մոտ հյուրընկալվեցին Մոնրեալից ժամանած ուխտավորներ` Կանադահայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի առաջնորդությամբ:
Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ օծվեց Սպիտակի տարածաշրջանի Սուրբ Խաչ մատուռը:
Նակրիչ-վերականգնողներն այս պահին վերականգնում են Մայր տաճարի բեմառէջքի և աստիճանների զարդագոտիների նկարազարդումները: Մայր տաճարի որոշ հատվածներում շինարարական դարպասներն արդեն հանվել են՝ ապահովելով այցելուների մուտքը Տաճարի տարածք:
|
|
|
22 |
25 |
|||||
Սեպտեմբերի 18-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Զրույցի ընթացքում շոշափվել են Հայաստանի թե՛ արտաքին անվտանգության, թե՛ ներքաղաքական ծայրահեղ սրված իրավիճակի հետ կապված հարցերը և դրանք հաղթահարելու հնարավոր ելքերը: Սա այս...
Գոտեպնդման և միասնության խոսքով հանդես են եկել Հայ եկեղեցու բոլոր թեմերի առաջնորդներն ու հոգևորականները: Ամեն օր խաղաղության միասնական աղոթք է հնչում Հայաստանի և Սփյուռքի բոլոր եկեղեցիներում:
Հանդիպման ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսը կարևորեց միջազգային հանրության համարժեք արձագանքը և ազդու քայլերը՝ ի պատասխան Ադրբեջանի հերթական ագրեսիայի և նկրտումների։ Վեհափառ հայրապետը վերահաստատեց, որ արժանապատիվ խաղաղությունը չի կարող հաստատվել սպառնալիքներով ու պարտադրանքներով։
Սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպեց Արցախյան 44 -օրյա պատերազմում հաշմանդամություն ստացած Արթուր Հովհաննիսյանին: Վեհափառ Տիրոջ օրհնությամբ և Կանադայի հայոց թեմի աջակցությամբ սերժանտը կմեկնի Կանադա`ստանալու անհրաժեշտ բուժում և բարձրակարգ...
|
Քույր Եղիսաբեթը այսուհետ կկոչվի Մայր Եղիսաբեթ և կգլխավորի հայ եկեղեցու բոլոր միանձնուհիներին: Հերակտրության և քողի տվչության կարգը կատարվեց Ս. Մարիանե եկեղեցում, Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռամբ:
Խաչվերացի տոնին հաջորդող երկրորդ երեքշաբթի օրը Հայ եկեղեցին նշում է սրբուհիներ Փեփրոնեի, Մարիանեի և Շուշանիկի՝ Մեծ Վարդանի դստեր հիշատակության տոնը։ Սրբուհիների հիշատակության օրը Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու ուխտի օրն է:
|
Սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության տոնի 31-րդ տարեդարձի առիթով, Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, Սուրբ Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն։ Միասնական աղոթք բարձրացվեց հայրենիքի անսասանության, խաղաղ և անվտանգ կյանքի համար: Հայոց հայրապետը ուղերձ հղեց...
Անկախության 31-ամյակի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարված Հանրապետական մաղթանքի արարողությունից հետո Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
|
|
Սեպտեմբերի 22-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Հանրապետության նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ...
Այսուհետ ամեն տարի սեպտեմբեր 23-ին Գրողների միությունում ներկայացվելու են ժամանակակից գրողների հոգևոր, քրիստոնեական բնույթի բանաստեղծություները:
Հյուսիսային Ամերիկայի հայոց Արևմտյան թեմը կազմավորվել է 1927 թվականին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի հայրապետական կոնդակով։ Թեմական կառույցը շուրջ 30 տասնյակ եկեղեցիներով և ծխական համայնքներով զարգացող հաստատություն է:
Ս. Էջմիածնի մայր տաճարի նորոգման աշխատանքները մոտենում են ավարտական փուլի: Տաճարը դեռևս փակ է ներքին աշխատանքների պատճառով, մասամբ բացվել է տաճարի շրջափակը: Երեկոյան և հանգստյան օրերին, հատկապես, այստեղ մարդաշատ է:
Գևորգ զորավարը համաքրիստոնեական սուրբ է: Ներ եկեղեցին սրբի հիշատակը տոնում է Խաչվերացին հաջորդող երկրորդ շաբաթ օրը:
|
Սեպտեմբերի 24-ին, Սուրբ Գևորգի տոնի օրը, Մուղնիի եկեղեցի բերվեց սրբի մասունքը: Հոգևորականների թափորը եկեղեցի մտավ նորակոչիկների ուղեկցությամբ:
Թալինի տարածաշրջանում միջնադարյան հոյակապ եկեղեցիներ կան, Գառնահովտի Սուրբ Գևորգը դրանցից մեկն է: Սեպտերմբերի 24-ին Գառնահովիտ էին եկել ուխտավորներ Գյումրիից, Թալինից, Երևանից:
Տարբեր բնակավայրերից մարդիկ ուխտավորաբար եկել էին Նորագավիթի Սուրբ Գևորգ՝ սրբի բարեխոսությունը խնդրելու, հատկապես, զինվորների համար:
|
|
27 |
28 |
29 |
1 |
2 |
||
Սեպտեմբերի 25-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի հիմնադրման տասնամյակի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց կենտրոնի բարերարներին, մանկավարժներին, սաներին և շրջանավարտներին:
Արարատի մարզի Գետազատ գյուղի 3 եկեղեցիներից մեկը Դավիթ Դվնեցու անունով է: Տարվա ընթացքում սուրբը հիշատակվում է Կանաչ կիրակիին և Վարգա Սուրբ Խաչի տոնին հաջորդող երկուշաբթի օրը: Դվնեցու հիշատակության օրը եկեղեցում ուխտի պատարագ մատուցվեց:
Վարագա Սուրբ Խաչի նախատոնակին Ս. Էջմիածին եկած ուխտավորների երկրպագության և մխիթարության համար դուրս բերվեց Տերունական խաչափայտի մասունքը:
Սեպտեմբերի 26-ին Երևանում կայացավ Արցախի Սբ. Հակոբավանքի վերականգնմանը նվիրված համաժողով: Հիմնական թեման վանքի համալիր վերականգնումն էր և հանրահռչակումը:
Սեպտեմբերի վերջին կիրակի օրը նշում ենք Վարգա Սուրբ Խաչի տոնը: Այս տոնը քրիստոնյա եկեղեցիներից հատուկ է միայն Հայ առաքելական եկեղեցուն:
Տավուշում, իհարկե, հիմա էլ կա աղքատություն: Բայց, ըստ «Հայ օգնության ֆոնդի» Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանի, իրավիճակը փոխելու համար մարդիկ սկսել են ավելի շատ իրենց ուժերին ապավինել: Իսկ դա որակյալ փոփոխությունների սկիզբն է:
|
|
|
|
Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան» կրթահամալիրը հյուրընկալել էր Էջմիածնի պատվավոր քաղաքացիներ՝ քանդակագործ Ռուբեն Նալբանդյանին և նկարիչ Ներսես Մելիքյանին: Արվեստի լեզուն պարզ ու անխառն է՝ ասում են պատվավոր հյուրերը: Երեխաներին պետք է հնարավորություն տալ...
Երուսաղեմի հայոց պատրիարքարանի աջակցությամբ Սուրբ երկիր ուխտի է մեկնել 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած վեց զինվոր: Սեպտեմբերի 25-ին Միլանում, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հանդիսապետությամբ հրաժեշտի պատարագ է մատուցել Տիրայր վարդապետ Հակոբյանը: Սիեթլի...
Հոկտեմբերի 24-ին Գուգարաց թեմի առաջնորդանիստ սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում հայ եւ արեւմտաեւրոպական հոգեւոր երգերի կատարումներով հանդես եկավ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ:
|
|
|