Հոկտեմբեր 2022

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
26
27
28
29
30
1
2
 
 
 
 
 
 
 
3
4
5
6
7
8
9
1989թ.-ին Արցախի թեմի վերաբացման կոնդակը ստորագրեց Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսը: Հոկտեմբերի 1-ին Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճարում կեսդարյա ընդմիջումից հետո տեղի ունեցավ կիրակնօրյա պատարագ, որը մատուցեց թեմի հոգևոր առաջնորդ, արցախյան շարժման մասնակից Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանը: 2022թ...
 
Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել էկումենիկ արարողություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Խրիմյան» թանգարանում անցկացվել է քսանօրյա գիտագործնական դասընթաց՝ նվիրված պատմամշակութային գործվածքի վերականգնմանը: 100-...
 
Հոկտեմբերի 1-ին, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ, մի շարք երեխաներ իրենց առաջին դասն են անցկացրել Արցախի թեմի նորաբաց կիրակնօրյա դպրոցներում:  
 
Հոկտեմբերի երկրորդ շաբաթը նշվում է սուրբ թարգմանիչների տոնը: Այդ օրը Օշականի եկեղեցի է տարվում Մաշտոցի անվան մատենադարանում պահվող Շուխոնց ավետարանը: Այս տարի Թարգմանչաց տոնը հոկտեմբերի 8-ին է:  
 
 
 
 
Գրադարանավարի օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «Հայկական գրադարանային ասոցիացիան» ամփոփեցին «Լավագույն գրադարան» մրցույթը: Մայր Աթոռի մատենադարանը ճանաչվեց լավագույն մասնագիտական գրադարանը:
 
Հոկտեմբերի 6-ին «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի հիմնադրման 10- ամյակի առիթով տեղի ունեցավ «Սուրբ Էջմիածին՝ գրքի հանգրվան» խորագրով գիտաժողովը:  
 
Հայկական բարեգործական ընդհանուր միության հերթական համաժողովը այս օրերին Հայաստանում է միավորել աշխարհի շուրջ 25 երկրից ժամանած 200-ից ավելի միության անդամների: Համաժողովի պատվիրակության անդամները, նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ, այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Գարեգին Երկրորդ...
 
Մայր տաճարի հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան թաղերն ամբողջությամբ ապամոնտաժվել են՝ վերաշարելու նպատակով։ Այստեղ աշխատում են Իրանից հրավիրված բարձրակարգ մասնագետներ: Պատճառն այն է, որ տաճարի կեղծ թաղերը աղյուսաշար են, իսկ աղյուսի հետ լավագույնս կարողանում են աշխատել հենց իրանցի վարպետները։
 
Սեպտեմբերի 13-ին և 14-ին Ադրբեջանական հարձակման հետևանքով Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերից տարհանվել է 2168 անձ՝ 750 ընտանիք: Համայնքներում կարիքների գնահատմանը ու հետևանքների չեզոքացմանը ակտիվորեն մասնակցում է նաև Գեղարքունյաց թեմը:  
 
Ավելի քան 100 երկիր հոկտեմբերի 5-ին նշում է «Ուսուցչի տոնը». Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի հովանու ներքո գործող «Էօրնեկեան» հանրակթական դպրոցի աշակերտները շնորհավորեցին ուսուցիչներին մասնագիտական տոնի առիթով:  
 
Հոկտեմբերի 8-ին Հայ եկեղեցին նշեց սուրբ թարգմանիչներին նվիրված տոնը: Երևանի մատենադարանի պահոցից Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի բերվեց Շուխոնց հրաշագործ ավետարանը։  
 
 
10
11
12
13
14
15
16
Ժողովրդական արվեստի թանգարանում բացվել է Գառնիկ Մելիք-Կարապետյանի գեղարվեստական լուսանկարների հետմահու ցուցահանդեսը։
 
Թարգմնչաց տոնին ուխտի պատարագ մատուցվեց Վանաձորի առաջնորդանիստ սուրբ Գրիգոր Նարեկացի մայր եկեղեցում։  
 
Հոկտեմբերի 8-ին Սրբոց Թարգմանչաց տոնը Արցախի թեմում նշվեց Մարտունու շրջանի Կաղարծի գյուղի Սուրբ թարգմանչաց անունը կրող եկեղեցում: Պատարագը մատուցեց Խնածախի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Անդրեաս քահանա Թավադյանը` հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:  
 
Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն իր օրհնության խոսքում ընդգծեց, որ Թարգմանչաց տոնը հայ մշակույթի ու դպրության օրն է, որը ամեն հայի հիշեցնում է ինքնության, արժանապատվության, նվիրումի ու հայրենասիրության մասին:  
 
Վանաձորի տարեցների տան բնակիչները ստանում են սոցիալական, բժշկական, առողջապահական աջակցություն: ՀՕՖ-ի Երևանի գրասենյակը ուսումնասիրում է կարիքներն ու հոգ տանում, որ տարեցները արժանապատիվ ծերություն ունենան:  
 
Հոկտեմբերի 5-9-ը Երևանում կայացավ ՀԲԸՄ 92-րդ ընդհանուր ժողովը՝ 25 երկրից ժամանած ավելի քան 200 անդամների մասնակցությամբ: Հոկտեմբերի 8-ին համաժողովի աշխատանքներին ներկա էր նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ընդհանուր ժողովի ավարտին պատվրակությունը Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում...
 
Հոկտեմբերի 10-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում հանդիսապետեց պատարագի արարողությունը: Արարողությանը ներկա էին ՀԲԸՄ նախագահն ու 92-րդ համաժողովի պատվիրակները:  
 
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով թբիլիսահայ Վան Բայբուրթյանը պարգևատրվեց Հայ առաքելական սուրբ եկեղեցու «Սբ. Սահակ և Սբ. Մեսրոպ» շքանշանով: Վան Բայբուրթյանը Թբիլիսիի հասարակական, քաղաքական և համայնքային վաստակաշատ գործիչներից է, հայալեզու «Վրաստան» թերթի խմբագիրը:  
 
 
 
 
Ծաղկաձորում ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության գնդերեցները մասնակցում են քառօրյա վերապատրաստման դասընթացների։ Ծրագիրը կոչվում է «Հոգետրավմայի ամոքում»: Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունն առաջին անգամ չէ, որ գնդերեցների համար այսպիսի դասընթաց է կազմակերպում։ Այս անգամ գնդերեցներին են միացել նաև ՊՆ...
 
Հոկտեմբերի 8-11-ը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Արցախի գիտական կենտրոնի նախաձեռնությամբ Ստեփանակերտում տեղի ունեցավ «Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներն ու վտանգները» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը: Մեկնարկը տրվեց...
 
Բրազիլիայի հայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն՝ նվիրված Հայաստանին և հայ զինվորին: Բրազիլիայում ապրող հայ երեխաները հանդես եկան հոգևոր և ազգային երգերի կատարմամբ:  
 
Սեպտեմբերին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով բանակը մի քանի հարյուր զոհ ունեցավ: ԱՄՆ հայոց Արևմտյան թեմը աջակցության ծրագիր է սկսել՝ ուղղված զոհված զինվորների ընտանիքներին։ Այցելությունից առաջ «Եռաբլուրի» պանթեոնում հոգևոր սպասավորները հոգեհանգստյան կարգ կատարեցին նահատակների շիրիմների...
 
 
 
17
18
19
20
21
22
23
«Սպասված և երազված մարդը»: Արշակ Չոպանյանը այսպես է բնորոշել Կոմիտասին նրանց առաջին հանդիպումից հետո: Այսպես էր վերնագրված նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Գրականության և արվեստի թանգարանի «Դարից երկար» խորագրով համատեղ ցուցադրության առաջին բաժինը:  
 
Ամերիկահայ դաշնակահար Շահան Արծրունին հոկտեմբերի 3-15 ը Հայաստանում շրջել է տարբեր մարզերում, վարպետության դասեր է տվել երաժշտական դպրոցներում: Համերգներով ներկայացել է Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Աշտարակում ու Արարատում: Եզրափակիչ համերգը «Արամ Խաչատրյանի» տուն-թանգարանում էր:  
 
Այս տարի հայ առաքելական եկեղեցին Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես ավետարանիչների հիշատակի օրը տոնախմբեց հոկտեմբերի 15-ին: Այդ օրը նաև Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու ուխտի օրն է: Պատարագիչ քահանան Լաս Վեգասի Սուրբ Կիրակոս եկեղեցու հովիվ Տ. Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանն էր:...
 
2022 թվականի հոկտեմբերի 18-ին գործունեության տասնամյակն է նշում Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը: Այն երկրի խոշոր պահոցներից է` այստեղ է պահվում հայագիտական և աստվածաբանական շուրջ 80000 միավոր գրականություն` գրքեր և ձեռագրեր:  
 
 
Հոկտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը։ Այն գլխավորում էր Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը։
 
 
Նշվել է Մանչեստերի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու օծման 150-ամյակը: Լեհաստանում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել Աթանաս աբեղա Սարգսյանի «Լեհահայերը և հայ առաքելական եկեղեցին 11-17-րդ դարերում» աշխատության շնորհանդեսը։ ՀՀ ՊՆ վարչական համալիրիում անցկացվել է ԶՈՒ հոգևոր առաջնորդության երրորդ...
 
Մաշտոցյան մատենադարանում բացվեց «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդես:  
 
Այս սեպտեմբերին Ադրբեջանի հերթական հարձակման զոհ դարձան 200-ից ավելի զինծառայողներ: Հայ եկեղեցին մեծացրել է սոցիալական ծրագրերը, իսկ քահանա հայրերը՝ հովվական խնամքը: Մեր նկարահանող խումբը Մասյացոտնի թեմում էր:  
 
 
 
24
25
26
27
28
29
30
Վրաստանի մշակույթի նախարարության շենքի հարակից տարածքի վերականգնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայերեն մակագրություններով տապանաքարեր և մասունքներ: Մասունքները որոշվել է վերաթաղել Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում: Պեղումները շարունակվում են:...
 
Պաշտոնապես վերաբացվել է Երուսաղեմի հայոց պատրիարքության «Հելեն և Էդվարդ Մարդիկյան» թանգարանը: Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի հայոց թեմի ներկայացուցիչները մասնակցել են Մեծ Բրիտանիայում հույն օրթոդոքս եկեղեցու թեմի հաստատման 100-ամյակի միջոցառումներին: Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ...
 
Այս սեպտեմբերին Ադրբեջանի հերթական հարձակման զոհ դարձան 200-ից ավելի զինծառայողներ: Հայ եկեղեցին մեծացրել է սոցիալական ծրագրերը, իսկ քահանա հայրերը՝ հովվական խնամքը: Մեր նկարահանող խումբը Գեղարքունյաց թեմում էր:  
 
Հոկտեմբերի 23֊-ին՝ Խաչի գյուտի տոնին, Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը պատարագ մատուցեց Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում: Պատարագի ավարտին օրհնվեցին և օծվեցին եկեղեցու նոր զանգերն ու սրբապատկերները։ Նվիրատուները եկեղեցու հավատավոր զավակներն են, որոնք չեն կամեցել հրապարակել իրենց...
 
 
 
 
Հոկտեմբերի 28-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածին ժամանեց Կ. Պոլսի հայոց պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: Պատրիարքն առաջիկա օրերին կմասնակցի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին:  
 
Նորքի հայորդյաց տան «Հայկազունք» ազգագրական երգի-պարի համույթը 30 տարեկան է: Տոնական մեծ համերգով համույթը հոբելյանը նշեց մայր թատրոնի բեմում:  
 
Մաշտոցյան մատենադարանում ամփոփվեց իրանական ձեռագրակազմերի վերականգնման տեսական և գործնական դասընթացը: Այն վարում էր Իրանից հատուկ հրավիրված անվանի վերականգնող Համիդ Մալեքյանը:
 
Պողոս աբեղա Վարդանյանի վարդապետական թեզը պատմա-կանոնական ուսումնասիրություն է՝ «Եպիսկոպոսական իշխանությունը Հայոց եկեղեցում» թեմայով: Քննիչ հանձնախումբը դրական եզրակացություն տվեց թեզի պաշտպանությանը և արժանի համարեց Տ. Պողոս աբեղա Վարդանյանին վարդապետական աստիճան շնորհելը:  
 
 
 
31
1
2
3
4
5
6
Ավելի քան 500 երեխա է սովորում Էջմիածնի հայորդյաց տանը։ Նույն հարկի ներքո խոցելի խմբերի մարդիկ անվճար սնունդ են ստանում: Հայորդյաց տունն ու բարեգործական ճաշարանը գործում են Թուֆայան ընտանիքի բարերարությամբ: Հրաչ և Սյուզան Թուֆայանները կրկին Հայաստանում էին։  
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ ջանքերով Քանաքեռի 19-րդ դարի ծխական դպրոցի շենքը նորոգվել ու բարեկարգվել է: Այժմ գործում է մանրանկարչության դպրոց և ավելի քան 60 երեխա է ուսանում:  
 
Գուգարաց թեմի «Տուն» սոցիալ-կրթական կենտրոնում անջրաթափանց, հարմարավետ և տաք քնապարկեր են արտադրվում։ Դերձակները Գուգարաց թեմի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի օգնությամբ կարուձևի և մոդելավորման դասընթացների են մասնակցել:  
 
Լույս է տեսել անվանի հայագետ, պատմաբան Կլոդ Արմեն Մութաֆյանի «Երուսաղեմը և հայերը» գիրքը: Հատորի շնորհանդեսը կայացավ Երևանի մատենադարանում:  
 
Հոկտեմբերի 30-ին Թբիլիսիում տեղի ունեցավ նախկին Վանքի տաճարի կամ Հարանց վանքի տարածքում պեղված մասունքների վերաթաղման արարողությունը: Մասունքները հայտնաբերվել էին Վրաստանի մշակույթի նախարարության հարակից տարածքի վերականգնողական աշխատանքների ժամանակ։