Մարտ 2023

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
27
28
1
2
3
4
5
 
 
 
Հայոց հայրապետի հանդիսապետությամբ Մայր Աթոռում կատարվեց Արևագալի ժամերգություն:
 
Փետրվարի 28-ից մարտի 3-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: Քննարկումների ամփոփ անդրադարձը՝ տեսանյությում:  
 
Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ուժգին երկրաշարժը հարվածեց նաև Սիրիայի հյուսիսային շրջաններին: Միայն Հալեպի և Իդլիբի գավառներում մոտ չորս հազար զոհ է գրանցվել: Իսկ զոհերի ընդհանուր թիվը մոտ վեց հազար է: Տուժել է նաև տեղի հայկական համայնքը:  
 
Ուսանողները հավաքվում են ֆակուլտետի հիմնադիր Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի անունը կրող գրադարանում, ընտրված թեմայի շուրջ ներկայացնում են հակառակ կարծիքներ: Այս կերպ սովորում են գնահատել ժամանակը, արագ մտածել:  
 
Մոտենում է Մեծ Պահքի երրորդ կիրակին:  
 
Մեծ պահք, ուրբաթ երեկո, հանգստյան ժամերգություն։
 
 
 
6
7
8
9
10
11
12
Դիմել կարող են միայն 7-10 տարեկանները: Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել (010) 517 283 հեռախոսահամարով կամ գրել mayratorqdk@gmail.com , contact@armeniancollege.edu.in հասցեներով:  
 
Սբ. Գրիգոր Նարեկացու հիշատակության տոնին նվիրված արարողություն Վատիկանի Ս. Պետրոս տաճարում: Արցախի թեմի կիրակնօրյա դպրոցները: Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի սաների ուխտագնացությունը Գալիլիայի սրբավայրեր:  
 
Հայ Առաքելական եկեղեցին Մեծ պահքի 3-րդ շաբաթում է: Կիրակնօրյա պատարագին Մայր Աթոռի միաբանությունը մասնակցեց Ս. Գայանե վանքում: Պատարագի ընթացքում Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցի առիթով հրապարակվեց նաև Ամենայն հայոց հայրապետի սրբատառ կոնդակը:  
 
Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու հանդիսությունների սրահում Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանին ծննդյան 45-ամյակի առթիվ հավաքվել էին Գուգարաց թեմի հոգևոր դասը, առաջնորդարանի պաշտոնեությունը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ և մշակույթի գործիչներ:  
 
Ամեն շաբաթ օր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանը լցվում է մեծանուն հայրապետ Ներսես Դ Շնորհալու շնչով: Հոգևոր համերգին և բանախոսությանը հրավիրվել էին նաև մանկավարժներ:  
 
 
«Սիրելի մայրեր և քույրեր, ընտանիքին ու հայրենիքին ձեր նվիրումով են պահպանվում և սերնդեսերունդ փոխանցվում մեր ազգային ավանդույթները, ձեր հոգատար դաստիարակությամբ են հասակ առնում ազգի և Եկեղեցու արժանավոր զավակները, ովքեր մեր պատմության վճռորոշ հանգրվաններում, ինչպես նաև արցախյան պատերազմի օրերին և...
 
Մարտի 9-ին կայացավ «Ապագա հայկականը» նախաձեռնության մամուլի ասուլիսը` եռօրյա համաժողովին ընդառաջ: Նախաձեռնության համահիմնադիրները և փորձագիտական խմբերի ղեկավարները խոսեցին առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովին նախապատրաստվելու ընթացքի և անելիքների մասին:  
 
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում կվերաօծվի Ս․ Էջմիածնի մայր տաճարը, կկատարվի մյուռոնօրհնության արարողություն։ Հոկտեմբերի 8-ին կկատարվի եպիսկոպոսական ձեռնադրություն:  
 
Համաժողովի առաջին օրվա քննարկումները նվիրված էին «Ապագա հայկականը» նախաձեռնության 15 նպատակներից երրորդին` պատմական պատասխանատվությանը: Այդ հանձնախումբը ղեկավարում է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Սուրբ Աթոռում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։  
 
Մեծ Պահքի առիթով մարտի ԱՄՆ Արևելյան թեմում տեղի է ունեցել տարածաշրջանի հոգևորականների հավաք` նախագահությամբ թեմակալ առաջնորդ Մեսրոպ վարդապետ Պարսամյանի: ԱՄՆ Արևմտյան թեմում գործող հայ եկեղեցու երիտասարդական միավորման կենտրոնական խորհրդի անդամները Արիզոնայի Սուրբ Աբգար եկեղեցում հանդիպել են տեղական...
 
 
 
13
14
15
16
17
18
19
Սուրբ Գայանե վանքում օրվա առակը մեկնում էր Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը: Իր քարոզում հայր սուրբը հիշեցրեց հավատացյալներին, որ մենք էլ Աստծո տնտեսներն ենք:  
 
Այս շաբաթ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանում Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը հրավիրված էին «Մանթաշյան», «Ռոտարի», «Մադամ» և «Հայաստանում Քոուչինգի ֆեդերացիան» ներկայացնող հայ գործարարներ:  
 
Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի վախճանման 850-ամյակին նվիրված հայրապետական կոնդակն ընթերցվել է Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում: Իրաքում նորոգվել է Սուրբ Աստվածածին պատմական եկեղեցին: Երևանում ավարտվել է «Ապագա հայկականը» նախաձեռնության եռօրյա համաժողովը:  
 
Եկեղեցական օրացույցում առանձնահատուկ տեղ ունի Մեծ Պահքի 24-րդ օրը, որը կիսում է պահեցողության շրջանը և կոչվում է Միջինք: Հարկ է հիշել, որ Միջինքը չի ընդհատում պահքը:
 
 
 
 
Ճապոնիայի կառավարության մշակութային «Grassroots» ծրագրի շրջանակներում ՀԲԸՄ աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների պահպանման կենտրոնը կհամալրվի սարքավորումներով: Դրամաշնորհային աջակցությունը 91 հազար ԱՄՆ դոլարի չափով է:  
 
Նորքի հայորդյաց տան «Նարեկ» պարի դպրոցի երկու դասարան մեկնել է Վրաստան, երկուսը՝ Եգիպտոս. բոլոր սաները վերադարձել են հաղթանակներով:  
 
Վիրահայության շրջանում Միջինքի առիթով թխվում է բաղարջ կամ գաթա: Հատուկ այդ օրվա համար թխված տարատեսակ գաթաներն օրհնվեցին և բաժանվեցին ժողովրդին:  
 
Մարտի 19-ը Մեծ պահքի հինգերորդ կիրակին է: Անիրավ դատավորի և այրի կնոջ մասին ավետարանական առակի հիման վրա այն կոչվում է Դատավորի կիրակի:  
 
 
 
20
21
22
23
24
25
26
Մարտի 19-ին նշվեց Մեծ պահքի հինգերորդ կիրակին, որ կոչվում է Դատավորի կիրակի: Հիմքում Անիրավ դատավորի և այրի կնոջ առակն է: Ս. Գայանե վանքում կիրակնօրյա պատարագը մատուցվեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Ադամ քահանա Մակարյանն էր:  
 
Երկրաշարժից հետո գրեթե ծայրից ծայր քանդվել է Թուրքիայի միակ հայկական գյուղը` Մուսալեռի Վագըֆը: Բուլղարացի բանաստեղծ Պեյո Յավորովի թանգարանում հայկական խաչքար է տեղադրվել և օծվել: Կալկաթայի մարդասիրական վարժարանի սաները պատարագի են մասնակցել Թանգրայի Սուրբ Երրորդություն հայոց եկեղեցում:  
 
Անցյալ շաբաթ տեղ ունեցավ պոլսահայերի ավանդական ուխտագնացությունը Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Ուխտավորների հետ էր նաև Պոլսի Սահակ արքեպիկսպոս Մաշալյան պատրիարքը:  
 
Մարտի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանում հյուրընկալվել էին հարյուրից ավելի բժիշկներ: Շաբաթ օրը թանգարանում շնորհալիական է:  
 
Տավուշի մարզի Այգեձոր գյուղում, թեմակալ առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն օծեց նորակառույց եկեղեցու գմբեթի խաչը: Եկեղեցու կառուցման գործում իրենց մեծ ներդրումն են ունեցել ծնունդով այգեձորցի Սամվել Ղարախանյանն ու ընտանիքը:
 
«Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, առաջնահերթություն ունենալով մարդկային կյանքերի փրկությունն ու անվտանգությունը, հետևողականորեն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը՝ անկախություն հանուն փրկության ու անվտանգության սկզբունքով»: Գերագույն հոգևոր խորհրդի՝ Բերձորի (Լաչինի)...
 
 
 
Մարտի 21-ը նշվում է որպես Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օր: Արարատյան հայրապետական թեմում «Արև-երախաներ» երեխաների առողջության ու զարգացման կենտրոնի ջանքերով օրը նշանավորվում է տարբեր միջոցառումներով։  
 
Գիրքն անդրադառնում է հոգևոր կրթության և հիվանդատեսության հարցերին:  
 
Կինոօպերատորի եւ կինոռեժիսորի համագործակցությունից, որպես կանոն, նոր ֆիլմ է ծնվում: Այս դեպքում, սակայն, նրանց միավորողը ոչ թե կինոն է, այլ կերպարվեստը: Մարտի 23-ին Հենրիկ Իգիթյանի անվան ազգային գեղագիտության կենտրոնում բացվեց «Ֆաբուլա» խորագրով ցուցահանդեսը:  
 
Իրաքահայոց թեմն աջակցություն է տրամադրել Դամասկոսի հայոց թեմին՝ աղետալի երկրաշարժից տուժած ընտանիքների համար: ԱՄՆ հայոց Արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ վարդապետ Պարսամյանն այցելել է Չիկագո: Իսրայելի Հայֆա քաղաքում Բեն Գուրիոն 26Ա հասցեում գտնվող հրապարակն անվանակոչվել է ի հիշատակ Հայոց...
 
Մեծ պահքի վեցերորդ կիրակին է կոչվում է Գալստյան կիրակի: Եկեղեցին հիշատակում է Փրկչի առաջին գալուստը, ապա՝ անդրադառնում երկրորդ գալստյան խորհրդին:  
 
Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը Մուտն ի Վիրապ տոնի նախատոնակն է: Այդ օրը եկեղեցիներում հիշատակվում են Սբ. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքները ու Վիրապում բանտարկվելը:  
 
Մարտի 25-ին մեր եկեղեցին հիշատակում է Մուտն ի Վիրապ տոնը՝ Ս.Գրիգոր Լուսավորչի չարչարանքներն ու մահվան գուբը իջեցնելը: Խոր Վիրապ վանք էր բերվել Գրիգոր Լուսավորչի մասունքակիր աջը:  
 
 
27
28
29
30
31
1
2
ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հրավերով մարտի 24-ին կայացավ ատենապետների 5-րդ ժողովը՝ առցանց ձևաչափով: Նախագահում էր ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, մասնակցում էին Հայաստանի և արտերկրի 37 թեմերից շուրջ հինգ տասնյակ երիտասարդներ, հոգևոր պատասխանատուներ, ինչպես նաև...
 
Մայր Աթոռի «Ռուբեն Սևակ» թանգարանում Ս. Ներսես Շնորհալի հայրապետի խոսքն ու երաժշտական ժառանգությունն ունկնդրելու էին հրավիրվել մշակույթի ու լրագրության ոլորտների ներկայացուցիչներ:  
 
Մարտի 25-ին Հայ Առաքելական եկեղեցիներում հիշատակվեց Գալստյան կիրակին: Եզրափակվում է Մեծ Պահքի կիրակիների ոսկե շղթան: Հաջորդ կիրակի Ծաղկազարդ է:  
 
Արվեստաբանության դոկտոր, միջնադարագետ Էմմա Չուգասզյանն ուսումնասիրել է Կիլիկիայի հայոց արքունական ձեռագրերի պատկերագրական ավանդույթները: 13-րդ դարում ստեղծված Վասակ իշխանի Ավետարանը պահվում է Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքում և գիտական շրջանառության մեջ քիչ է հայտնվել:  
 
 
 
 
Բազմազգ և բազմակրոն Մոսկվայում հայ երեխաների համար քրիստոնեական դաստիարակության, հայրենասիրության լավագույն միջավայր է հայորդյաց տունը: Հայորդյաց տունը գործում է արդեն 18 տարի: Կառուցվել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախաձեռնությամբ: Այս տարիների ընթացքում կենտրոն հաճախել է շուրջ 20 հազար երեխա...
 
Հայոց եկեղեցու պատմության առարկայական օլիմպիադան առաջին անգամ կազմակերպվել է 2009-2010 ուսումնական տարում, մասնակցել է 45 աշակերտ: Այսօր մասնակիցների թիվը գերազանցում է 100-ը:  
 
Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման «Ճանաչիր Ինձ, երիտասարդ» աստվածաշնչյան դասընթացն այս անգամ կազմակերպվել էր Արաբկիրի հայորդյաց տանը: Մասնակցում էին հայորդյաց տներ հաճախող ավագ դպրոցի աշակերտներ և Հայ եկեղեցու պատմություն առարկայի ուսուցիչներ:  
 
Մարտի 31-ին Մաշտոցյան մատենադարանը վերջին հրաժեշտը տվեց նշանավոր հայագետ, ձեռագրագետ, Մատենադարանի ամենարկարամյա գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանին:  
 
Մարտի 29-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին և փոխնախարար Արա Խզմալյանին։  
 
Հայ Առաքելական եկեղեցին Ծաղկազարդը կտոնախմբի ապրիլի 2-ին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կկատարվի ժամերգություն, իսկ ժամը 10-ին Մայրավանքի բակում կկատարվի Անդաստան և Մանուկների օրհնության կարգ: