Հոկտեմբեր 2023

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
25
26
27
28
29
30
1
 
 
 
 
 
 
Մինչև հոկտեմբերի 1-ը Հակարիի կամուրջը հատել է շուրջ 100.500 բռնի տեղահանված անձ: Արցախցիների հետ հանդիպում և զրուցում են Սյունյաց թեմի հոգևորականները:  
 
Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակը և հայաստանյան թեմերը լծված են Արցախից բռնի տեղահանվածների հոգևոր, հումանիտար և սոցիալական կարիքները հոգալու աշխատանքներին։  
 
2
3
4
5
6
7
8
Մի քանի տասնյակ ուխտավորներ, ամերիկյան տարբեր քաղաքներից, թեմի հոգևորականների հետ մի քանի օր անցկացնելու են Հայաստանում` իրենց ուխտը կատարելու, ինչպես նաև մասնակցելու Մայր Աթոռում կայանալիք եպիսկոպոսական ձեռնադրությանը: Վեհափառ հայրապետը ուխտավորներին ներկայացրեց բոլորին անհանգստացնող իրավիճակը`...
 
Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցի էր բերվել Սուրբ Թովմաս առաքյալի մասունքը, իսկ Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ Վարվառա կույսի մասունքը:
 
Մայր Աթոռի տրամադրած կեցավայրերից մեկը, որտեղ այս պահին ապաստան է տրվել 60 արցախցու, այցելել էին Ռումինիայի և Բուլղարիայի հայոց թեմերի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանն ու Մայր Աթոռի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը: Արցախից բռնի տեղահանվածներին կեցավայրով ապահովելու խնդիրը շարունակում է մնալ...
 
Գորիսի, Սիսիանի, Կապանի, Գյումրու, Օհանավանի, Արմավիրի եկեղեցիներում և Վարագավանքում սրբազան մասունքների զորությամբ բարձրացված հատուկ աղոթքի կարգին է անդրադառնում ամփոփ տեսանյութը: Հոկտեմբերի 1-ին, Արցախի համար համազգային աղոթքի օրը, Մայր Աթոռի սրբազան պահոցներից դուրս էին բերվել տարբեր մասունքներ...
 
Հոկտեմբերի 1-ին, Արցախի համար համազգային աղոթքի օրը Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի էր բերվել Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցի՝ Հովհաննես Մկրտչի մասունքը և Սուրբ Գրգոր Լուսավորիչ մայր եկեղեցի էր բերվել Գրիգոր Լուսավորիչ հայրապետի...
 
«Մեր հավատը, հույսը, հայրենասիրությունն ու ազգանվիրումը երբեք հնարավոր չէ սպանել, այդ իսկ պատճառով հանուն Արցախի համազգային աղոթքը մեզ համար անհուսության աղոթք չէ, վշտի աղոթք չէ, տրտմության աղոթք չէ, այլ հույսի ու մխիթարության, վերհառնումի ու հարության աղոթք է»,-Մայր Աթոռ Ս. Էջմիածնում համազգային...
 
Հոկտեմբերի 1-ին Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումը դատապարտող ցույցեր ու հավաքներ են տեղի ունեցել եվրոպական տարբեր քաղաքներում՝ Պրահայում, Բրյուսելում, Լոնդոնում, Վիեննայում, Աթենքում, Կոպենհագենում, Ստոկհոլմում, Լիսաբոնում, Փարիզում, Բոֆիայում, Մարսելում, Վարշավայում, ինչպես նաև Կանադայի Մոնրեալ...
 
 
Հոկտեմբերի 4-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Հունաստանից ժամանած հայ ուխտավորների: Նրանց ուղեկցում էր Հունաստանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Խորեն վարդապետ Առաքելյանը։
 
Մայր Աթոռը արցախցի դպրոցականների համար կազմակերպում է ընդունելություն՝ Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարնում ուսումը շարունակելու համար:
 
 
Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Մայր Աթոռի նախաձեռնությամբ ստեղծված «Գավիթ» հարթակի հանդիպումը` Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ: «Հայաստան և Արցախ. գոյաբանական մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» թեմայով հանդիպմանը մասնակցեցին եկեղեցականներ, ազգային, հասարակական, քաղաքական...
 
Հոկտեմբերի 4-ին Վատիկանում մեկնարկել է Եպիսկոպոսների սինոդի 16-րդ ընդհանուր վեհաժողովը: Այն կոչ է արել մոնիտորինգ իրականացնել Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության նկատմամբ: Միջազգային հանրությանը հորդոր է հղվել հումանիտար աջակցություն ցուցաբերել շուրջ հարյուր հազար արցախցի տեղահանվածներին...
 
Հոկտեմբերի 5-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հյուրընկալեց Անգլիկան եկեղեցու առաջնորդ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիին։ Անգլիկան եկեղեցու գահերեցին ուղեկցում էին պատվիրակության անդամները և Միացյալ Թագավորության հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը...
 
Հոկտեմբերի 3-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորներին` թեմի առաջնորդ Տ․ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի ուղեկցությամբ:  
 
Հոկտեմբերի 3-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց հավաք, քննարկվեցին Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետևանքով Արցախի հայաթափմանը և Հայաստանի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերներին առնչվող...
 
Եպիսկոպոսական ձեռնադրությունից առաջ կատարվեց ուխտադրության կարգ
 
Հոկտեմբերի 8-ին էջմիածնական եպիսկոպոսաց դասը համալրվեց հինգ նոր անուններով: Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսական իշխանություն ստացան Օշական վարդապետ Գյուլգյուլյանը, Թեոդորոս ծայրագույն վարդապետ Զաքարյանը, Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Կորյուն վարդապետ Բաղդասարյանը, Կիրակոս վարդապետ...
 
9
10
11
12
13
14
15
Վեհափառ հայրապետը կարևորեց աշխարհասփյուռ հայոց թեմերից հայորդիների` ուխտավորաբար Ս. Էջմիածին այցելությունները, հատկապես, Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում: Այդպես նրանք առավել հաղորդ են դառնում հայրենիքում առկա հիմնահարցերին և բռնի տեղահանված արցախցիների խնդիրներին։
 
 
 
 
Շուրջ 150 բռնի տեղահանված արցախյան ընտանիք է ընդունել, առաջնային կարիքները հոգացել ու ճանապարհել Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Նորքի հայորդյաց տունը: Մայրաքաղաքի ու մարզերի մյուս հայորդյաց տները նույնպես սոցիալական աջակցության ծրագրեր են իրականացնում այս օրերին:  
 
Հայոց հովվապետը նորաօծ հինգ եպիսկոպոսներին հորդորեց մշտապես աղոթքով իմաստություն խնդրել Բարձրյալից՝ անշեղ կատարելու համար պարտքը հայրենիքի և ժողովրդի առջև:  
 
Հայ եկեղեցու՝ արտասահմանյան և հայաստանյան տարբեր թեմերի քահանաների համար կազմակերպվում է վերապատրաստման երեքշաբաթյա դասընթաց: Ծրագիրն անցկացվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:  
 
Հոկտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց իրաքահայ ուխտավորներին՝ Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի ուղեկցությամբ:
 
Գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքի համար ոլորտի մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով: Միջոցառմանը մասնակցում էին նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի աշխատակիցները:  
 
Շուխոնց հրաշագործ ավետարանը դուրս կբերվի Մատենադարանի պահոցից և կտեղափոխվի Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Այնտեղ կմնա մինչև երեկոյան ժամերգության ավարտը:  
 
Մատենադարանից Ս. Մաշտոց եկեղեցի էր բերվել Շուխոնց հրաշագործ ավետարանը: Տոնական պատարագը մատուցեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:  
 
 
16
17
18
19
20
21
22
Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, հոգեհանգստյան կարգ կատարվեց Ֆադեյ Սարգսյանի հիշատակին: Այս սեպտեմբերին լրացել է ականավոր գործչի 100-ամյակը:  
 
Նորոգումից հետո վերաօծվել է Պոլսի Կուզգունճուկ թաղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Արարողությանը մասնակցել է Պոլսի հայոց պատրիարքարանի ամբողջ հոգևոր դասը` պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի գլխավորությամբ:  
 
Արցախի և Արագածոտնի թեմերի առաջնորդների ջանքերով Թարգմանչաց տոնին Արցախի տարբեր գյուղերից ու քաղաքներից տեղահանված մեր հայրենակիցներն ուխտագնացության մեկնեցին Փարպի գյուղի Ս․ Թարգմանչաց եկեղեցի։  
 
Պատերազմ, շրջափակում, հարազատ մարդկանց կորուստ, հազար ու մի փորձություն է Տեր Ներսեսն անցել ընտանիքի և համայնքի հետ։ Սեպտեմբերի 30-ին է Ստեփանակերտից հարկադրաբար դուրս եկել, երբ թշնամին արդեն քաղաքի մատույցներում էր։ Արցախցի քահանան վստահեցնում է՝ իրենք պատրաստ էին դիմանալ սովին ու կարիքին, միայն...
 
Այս տարի Գրողների միության «Կանթեղ» մրցանակ ստացան թարգմանիչներ Տատյանա Յուրգենսոնը, Պավել Չերկաշինը, Արևշատ Ավագյանը, Լեոնիդ Զիլֆուղարյանը, Կարեն Խուրշուդյանը։  
 
Ավստրիացի հայագետ Յասմին Դում Թրագուտի և աղվանագետ Յոստ Գիպերտի աշխատասիրությամբ լույս է տեսել «Կովկասյան Աղվանք» անգլերեն աշխատությունը: Գրքի 16 գլուխները հեղինակել են տարբեր գիտնականներ` լեզվաբաններ, արևելագետներ, հայագետներ՝ աշխարհի տարբեր գիտական հաստատություններից: Գիրքը նաև գիտահեն պատասխան է...
 
 
 
 
«Դրսում ինչ ստեղծել եմ, արմատները դարձյալ այստեղ են՝ Հայաստանում, Գյումրիում»,- ասում է վաստակավոր նկարիչը: 70-ամյակի հոբելյանական ցուցադրությամբ ցանկացել է վերահաստատել իր ինքնության և մեր ժողովրդի լինելության խորհուրդն այս դժվարին ժամանակներում:  
 
Հայ առաքելական եկեղեցու նոր համայնք է հիմնադրվել Բելգիայի Գերարդսբերգեն քաղաքում: Լոնդոնի Թահթայան կիրակնօրյա ազգային վարժարանը նշել է Սուրբ Թարգմանիչների տոնը: Պոլսում մեկնարկել է հայ մշակույթի շաբաթը:  
 
Հայ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ շնորհվեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վերստուգիչ հանձնախմբի անդամներ Խաչատուր Մութաֆյանին և Լյուդվիգ Հարոյանին: «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանի արժանացավ Կաթողիկոսական գրասենյակի պատասխանատու քարտուղար Անահիտ Անտոնյանը:
 
200-ից ավելի բնօրինակ առարկաներ, արխիվային լուսանկարներ և փաստաթղթեր, Անիից փրկված մասունքներ, վավերագրական կարևոր և եզակի նմուշներ համադրվել և ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանում: «Հավերժի վավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» ժամանակավոր ցուցահանդեսը ներկայացնում է Վրույրների...
 
 
 
23
24
25
26
27
28
29
ՀԲԸՄ նախաձեռնությամբ օրական 3500 սննդային տուփ է պատրաստվում, փաթեթավորվում և առաքվում Երևանում, ինչպես նաև ՀՀ տարբեր մարզերում բնակություն հաստատած արցախցիներին:  
 
Ջավախքի Գոման գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1847թ.-ին: Վերջին տասնամյակներին եկեղեցին չէր գործում, փլուզման եզրին էր: Աղոթատեղին վերանորոգվել է ծնունդով գոմանցի հայր և որդի Բանդիկյանների բարերարությամբ:  
 
Մասյացոտնի թեմի առաջնորդը Ղուկաս Ավետարանչի մասունքակիր խաչով և պահպանիչ աղոթք ասելով՝ ավարտեց պատարագի արարողությունը: Ավետարանիչների տոնի օրը նաև Սուրբ Հովհաննես եկեղեցու ուխտի օրն է:  
 
Միացյալ Թագավարությունում հայոց թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի և եւ Ղպտի ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Անգելոսի առաջարկով Լորդերի պալատում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են արցախյան աղետալի դեպքերը: ԱՄՆ հայոց Արևմտյան թեմից պատվիրակություն կմեկնի Հայաստան` հանդիպելու և...
 
 
 
 
Հոկտեմբերի 27-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյին։ Նախարարն արժևորեց Հայ Առաքելական Եկեղեցու դերը Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական կապերի վերականգնման գործում։ Հայոց հայրապետը...
 
Ամենայն հայոց կաթողիկոս դարձավ Գարեգին Բ Ներսիսյանը:  
 
Հայոց հայրապետի տնօրինությամբ դեղորայքն ուղարկվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ կտրամադրվի արցախահայերին:  
 
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում պարբերաբար անցկացվում են «Գավիթ» հարթակի հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են Հայաստանի և Արցախի գոյաբանական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները: Հարթակի հանդիպումներին մասնակցում են հոգևորականներ, հասարակական գործիչներ, մասնագիտական ու փորձագիտական...
 
Հայաստանյան և աշխարհասփյուռ թեմերից 25 քահանա երեք շաբաթ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մասնակցում էր վերապատրաստման դասընթացի: Ծրագիրը համակարգում է «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Դասընթացի ավարտի կապակցությամբ քահանաներին ընդունեց Գարգեին Բ Ամենայն հայոց հայրապետը...
 
Մխիթարյան միաբանության հրատարակչատունը լույս է ընծայել Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքը` թարգմանված 50 լեզուներով, մեկ հատորում: Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր ուխտավորներին ուղղված աղոթքում Ֆրանցիսկոս պապն անդրադարձել է նաև Արցախի իրավիճակին: Ամստերդամի Սուրբ Հոգի...
 
 
 
30
31
1
2
3
4
5
2020 թվականի նոյեմբերից հետո վանահայրն ու սարկավագները Դադիվանքի միակ բնակիչները, հավատացյալներն ու հոգևորականներին էին: Ասում են՝ ադրբեջանաբնակ ուդիներ էին հայտնվում, փորձում վանքի սպասավորներին և ամբողջ աշխարհին համոզել, թե իբր վանքը հայկական չէ, արձանագրությունները հայերեն չեն: «Եթե Դադիվանքը...
 
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալեց Արագածոտնի թեմի Ղազարավան գյուղի մի խումբ դպրոցականների՝ ծնողների, ուսուցիչների՝ Ս. Նարեկ վանքի միանձնուհիների ուղեկցությամբ:  
 
Կիրակի օրը Հայ առաքելական եկեղեցին նշել է Խաչի գյուտի տոնը: Մարդաշատ էին հատկապես Սուրբ Խաչ անունը կրող եկեղեցիները:  
 
Մայրաքաղաքի Արաբկիր համայնքի Սուրբ Խաչ եկեղեցում կիրակնօրյա պատարագը տոնական է. Հայոց եկեղեցին այս տարի հոկտեմբերի 29-ին նշում է Խաչի Գյուտի տոնը:  
 
Արարատի մարզի Դաշտավան գյուղում է ապրում Ասկերանի շրջանի Իվանյան գյուղից բռնի տեղահանված Նվարդ Թորոյանի ընտանիքը: 2020թ. նոյեմբերի 5-ին, Շուշին պաշտպանելիս, զոհվել են երկու որդիները և երկու փեսաները: Դաշտավանում գտած կացարանը ավերված տուն է հիշեցնում: Մինչդեռ 22 հոգանոց ընտանիքի կեսից ավելին...