Հայոց հայրապետը այցելել է «Եռաբլուր», աղոթել Ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների համար


Ապրիլի 2-ին, վաղ առավոտյան Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Հայոց հայրապետը աղոթեց 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմում իրենց կյանքը զոհած տղաների շիրիմների մոտ:

Հատուկ չվերթով Կալկաթայի հայոց ճեմարանի սաներն ու ուսուցիչները վերադարձել են Հայաստան


Մարտի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, ՀՀ պարետատան և ԱԳՆ համակարգմամբ կազմակերպվեց հատուկ չվերթ, որով Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի 68 սաներ ու նրանց ուսուցիչները փոխադրվեցին Հայաստան:

Մեծ պահքի վեցերորդ՝ Գալստյան կիրակիի պատարագը Մայր Աթոռից հեռարձակվեց առցանց


Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ կիրակնօրյա պատարագները հայոց եկեղեցիներում ընթանում են առանց հավատացյալների ներկայության: Մարտի 29-ին Մեծ պահքի Գալստյան կիրակին էր: Մայր Աթոռի միաբանությունը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, պատարագի էր մասնակցում Սբ․ Գայանե վանքում:

Մոսկվայի հայկական եկեղեցին օգնում է ինքնամեկուսացման մեջ գտնվող մեր հայրենակիցներին


Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրահանգով 65 և բարձր տարիք ունեցող մարդիկ պետք է պահպանեն ինքնամեկուսացման ռեժիմ։ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս սրբազանի նախաձեռնությամբ միայնակ ապրող ու հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցները իրենց դռան մոտ ստանում են անհրաժեշտ... ավելի

Վարդուհի Երիցյանը, Բրունո Մանտովանին և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ մեկ բեմում


Ֆրանսաբնակ դաշնակահար Վարդուհի Երիցյանը, դիրիժոր Բրունո Մանտովանին և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացան համատեղ համերգային ծրագրով։  

Ինչ են առաջարկում մշակութային կառույցները վիրտուալ տիրույթում


Համերգներ, ֆիլմեր, շրջայց թանգարաններում, ներկայացումներ, մրցույթ-վիկտորինաներ, խաղեր, քննարկումներ․ տեղեկացեք՝ ինչ է առաջարկվում մշակութային վիրտուալ տիրույթում։

«Երկկենցաղ մարդը» վեպի թարգմանիչը եղել է Գուրգեն Մահարին


Բելյաևի հայտնի «Երկկենցաղ մարդը» գիտաֆանտաստիկ վեպը թարգմանել է Գուրգեն Մահարին։ Փաստը բացահայտվել է օրերս։

Դաունի համախտանիշ ունեցող երեխաները հյուրընկալվել էին Հայոց հայրապետին


Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է։ Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը հյուրընկալեց «արև-երեխաներին»։

Կորոնավիրուսի դեմ ստեղծված վակցինան ուղարկվել է փորձարկման


Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ փնտրող հետազոտական խմբերից մեկը` ամերիկյան «Մոդեռնա Թերափևթիքս» բիոտեխնոլոգիական ընկերությունը, օրեր առաջ հայտնել է, որ ընկերության գիտնականները հաջողության են հասել, ստեղծված վակցինան ուղարկվել է փորձարկման: Մասաչուսեթսի նահանգում տեղակայված կազմակերպությունը... ավելի

Ամեն օր առավոտյան Ս․ Էջմիածնի միաբանները բժշկության աղոթք կընթերցեն


Մարտի 19-ից սկսած ամեն օր` Առավոտյան ժամերգությունից հետո Մայր Աթոռ Ս․Էջմիածնի միաբանները մեր եկեղեցու հայրերի գրվածքներից բժշկության աղոթքներ կընթերցեն:

Պաշտոնական լրահոս 19.03.2020 #Covid19


Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 19-ի ժամը 15:00-ի դրությամբ 122 է: Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, վարակվածների 40 տոկոսը չի ջերմում, 60 տարեկանից բարձր 13 վարակված կա: Ըստ նախարարի, ախտահարվածների կյանքին վտանգ չի սպառնում:

«Կոմիտաս» կվարտետը կատարում է ժամանակակից հայ կոմպոզիտորների կվարտետները


Ժամանակակից հայ կոմպոզիտորների կվարտետները՝ Կոմիտասի անվան պետական քառյակի կատարմամբ։