Եկեղեցական կյանք 03.02.2020

Մեր եկեղեցում Առաջավորաց պահքի շրջան է: Պետրոս Գետադարձ Ա կաթողիկոսի կերպարը պատմության համատեքստում․Հայ եկեղեցու պատմություն առարկայի ուսուցիչների համար բանախոսել է Մատենադարանի գիտական քարտուղար Վահե Թորոսյանը։ Այս տարի Ս. Սարգսի տոնը փետրվարի 8-ին է․ Արարատյան թեմը հայտնել է փետրվարի 7-ի և 8-ի տոնական միջոցառումների ցանկը: Միջազգային լուրեր- Անգլիայում հնագետները հայտնաբերվել են այն վանքը, որտեղ թագադրվել է երկրի առաջին արքան: Լիբանանում տեղի է ունեցել Արևելյան ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների երկխոսության Միջազգային աստվածաբանական համատեղ հանձնախմբի 17-րդ հանդիպումը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մասնակցել են Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: Ֆրանցիսկոս պապը և Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը քննարկել են ընդդեմ հղիության արհեստական ընդհատումների շարժմանը վերաբերող հարցեր: Այս տարի կազմակերպվելու է Հռոմի սրբազան քահանայապետի այցը Ինդոնեզիա, Արևելյան Թիմոր և Պապուա, Նոր Գվինեա: Ենթադրյալ այցի մասին նորությունը հայտնել է «Հումանիտար իսլամ» շարժման առաջնորդ շեյխ Յահյա Խալիլը:

2020-02-03T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ