Եկեղեցական կյանք 14.02.2020

Սիրիայի Ժողովրդական ժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման կապակցությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադին հայ ժողովրդի անունից շնորհակալական նամակ է հղել: Փետրվարի 13-ին երեկոյան ժամերգությամբ սկսվեց Տյառնընդառաջի նախատոնակը: Մայրավանքի բակում ջահերից վերցրած կրակով Վեհափառ հայրապետը վառեց Տյառնընդառաջի խարույկը: Փետրվարի 14-ին Հայ Առաքելական եկեղեցիներում Տյառնընդառաջի տոնական պատարագը միավորել էր բազում հավատացյալների: Կատարվեց նորապսակների օրհնության կարգ: Մայր Աթոռում սպասավորող 6 սարկավագներ իրենց կանանց հետ տոնի օրը հյուրընկալվեցին նաև Ամենայն հայոց հայրապետին: Տոնական պատարագ և նորապսակների օրհնության կարգ էր նաև Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Տյառնընդառաջի խարույկը և տոնական տրամադրությունը միավորել էր մարդկանց Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցու բակում: Փետրվարի 14-ին Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպման էին եկել «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթի խմբագրակազմի անդամներն ու հոդվածագիրները:

2020-02-14T21:30:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ