Եկեղեցական կյանք 28.02.2020

Փետրվարի 28-ին Սումգայիթի ջարդերի տարելիցի առիթով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական պաշտոնյաների և հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի բարձունք: Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին փետրվարի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Փետրվարի 24-ից սկսվել է Մեծ պահքը։ Թեմայի շուրջ «Հայացք» մամուլի ակումբում զրուցել են Շահե քահանա Հայրապետյանը և սննդաբան-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը։ Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ Աշտարակի հայորդյաց տանը փետրվարի 28-ին տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես 5-րդ Աշտարակեցու 250-ամյակին: ՀԵՀԵՄ գրասենյակում տեղի ունեցավ «Պահք և գիտակցված սննդառություն» թեմայով երկօրյա սեմինար․ ովքեր կարող են պահեցողության մեջ լինել, ինչ ուտել, ինչ չուտել պահքի ընթացքում՝ հարցերին պատասխանում էին մասնագետները։ Մայր Աթոռ Ս․ Էջմիածինը հայտարարել է համազգային հանգանակություն՝ ի նպաստ Մայր Տաճարի հիմնանորոգության։ Նվիրատվությունները կարելի է փոխանցել և տաճարի հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալ www.cathedral. am կայքի միջոցով:

2020-02-28T19:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ