XdXf1i81z5o

Հոկտեմբերի 1. պատերազմական իրադրությունն Արցախում. պաշտոնական լրահոս: Ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել: Արցախի ԱԺ-ն դիմել է Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին` խուսափել առաջնագիծ մեկնելուց: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել CNBC ամերիկյան հեռուստացանցին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել: Մայր Աթոռում գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով. ի զորակցություն Արցախի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին կես միլիոն ԱՄՆ դոլար կփոխանցվի Մայր Աթոռի միջոցներից: ԵՀԽ գործող գլխավոր քարտուղարը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ից լրջորեն ծավալվող հակամարտության սրման համար: ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է նախկինում բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպք: ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ զերծ մնալու հեռախոսզանգերից և կարճ հաղորդարություններ ուղարկելուց: Հայկական զինուժը խոցել է հակառակորդի 3 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ, 6 ԱԹՍ՝ մեկ կեսօրում: Հայ եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

 
2020-10-01T21:45:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ