Եկեղեցական կյանք 27.09.2019

Սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան օրը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությաբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում խորհրդանշական զանգի ղողանջով ազդարարվեց «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի բացումը: 
Հայ եկեղեցու «Հայ օգնության ֆոնդ»-ի աջակցությամբ բացվեց հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիրի ուսումնա-արտադրական մասնաշենքը:
ՀՕՖ-ի և «Արաբկիր» ԲԿ-ի համագործակցության շնորհիվ կհեշտանա էպիլեպսիայի ախտորոշումն ու բուժումը: 
Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին այցելեց Կահիրեի ազգային առաջնորդարանի պատվիրակությունը:
Օտտավայի հայ համայնքում տեղի ունեցավ դրոշի բարձրացման արարողություն համայնքային եկեղեցապատկան նոր կալվածքում: 
Գուգարաց թեմում 29-րդ բնակարանը նվիրաբերվեց բազմազավակ ընտանիքի:
Սեպտեմբերի 27-ին «Սևան» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ Ռուբեն վարդապետ Զարգարյանի կազմած «Աղոթագիրք. ճանապարհ ազատության» գրքի շնորհանդեսը:
«Օգնության կափարիչներ» ակցիայի շնորհիվ ևս մեկ երեխա անվասայլակ ստացավ:
 
 
 
 
 
 
2019-09-27T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ