Երբ հնչում է «մոգական ռեալիզմ» արտահայտությունը, բոլորը միանգամից հիշում են կոլումբիացի Գաբրիել Գարսիա Մարկեսին ու նրա վեպերը, հատկապես «Հարյուր տարվա մենությունը»: Արդյո՞ք Մարկեսն է մոգական ռեալիզմի հիմնադիրը, ինչպե՞ս տարբերակել բուն այդ ուղղությամբ գրված գործը նմանակումից, հնարավո՞ր է խոսել հայկական մոգական ռեալիզմի մասին: Թեմայի շուրջ հայ և համաշխարհային գրականությունը զուգահեռ ընթերցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։

2021-09-11T22:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ