Հայ կինոն սկսվեց գրական երկի էկրանավորմամբ՝ 1925 թվականին էկրան բարձրացավ «Նամուս» ֆիլմը՝ Շիրվանզադեի համանուն վեպի մոտիվներով: Հայերեն առաջին հնչյունային ֆիլմը կրկին գրական հենք ուներ՝ 1935 թվականին Համո Բեկ-Նազարյանն էկրանավորեց Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն»: Հետաքրքրական է, որ վերջերս էկրան բարձրացած Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը կրկին ներշնչված է գրականությունից: Ի՞նչ յուրահատկություններ ունի գրականության կինոն, ի՞նչ է կորցնում կամ ձեռք բերում երկը էկրանավորվելիս, գի՞րքն է պայմանավորում կինոյի փառքը, թե՞ հակառակը: Այս հարցերը զուգահեռ քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։

2021-11-13T22:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ