Դեռևս հին ծեսերում, առասպելներում, բանահյուսական այլ ստեղծագործություններում ու գրականության մեջ արտացոլվել են ուտելիքի, հացկերույթի ու սննդի նշանակության հետ կապված տարբեր պատկերացումներ ու մոտիվներ: Դրանք դիտարկելի են որպես հանրույթի կենցաղի, մշակույթի սննդային սովորությունների իրողություններ, ինքնության կարևոր ցուցիչներ, իսկ գրականության մեջ ձեռք են բերում գեղարվեստական գործառույթներ: Որո՞նք են հայ գրականության սննդային կամ խոհարարական կոդերը, ի՞նչ համ ու հոտ ունի հայ գրականությունը: Այս հարցերի շուրջ «Զուգահեռ ընթերցումներ»-ում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

2022-02-26T22:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ