Հայ գրականության մեջ մշտապես գերակայող Հայաստանի անկախության գաղափարը 1918 թվականին իրականություն դարձավ և շատ արագ փլուզվեց: Առաջին հանրապետության անկումից հետո ձևավորված խորհրդային հանրապետությունը գրականության մեջ ձևավորեց իր պահանջներն ու խնդիրները: Արդյո՞ք անկախ պետականության գաղափարը որևէ կերպ արծարծվեց խորհրդահայ գրականության մեջ, արդյո՞ք արժևորվեց Առաջին հանրապետության գոյությունը որպես իրականացած դարավոր երազանք, և, ընդհանրապես, ի՞նչ տեղ ու դեր ունեն պետության և պետականության հարցերը խորհրդահայ գրականության մեջ: «Զուգահեռ ընթերցումներ»-ում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

2022-05-29T17:30:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ