Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը Գուգարաց թեմի Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցում հանդես եկավ հոգևոր երգի համերգով: Երուսաղեմի հայոց պատրիարքարանի աջակցությամբ Սուրբ երկիր ուխտի է մեկնել 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած վեց զինվոր: Սեպտեմբերի 25-ին Միլանում հրաժեշտի պատարագ է մատուցել Տիրայր վարդապետ Հակոբյանը: Սիեթլի հայ առաքելական Ս. Հարություն եկեղեցին հյուրընկալել է 5-րդ ամենամյա հայկական փառատոնը: Պատվավոր հյուրերի շարքում է եղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի գործերով հանձնաժողովի նախագահ Ադամ Սմիթը։ Տարեցների միջազգային օրը Մայր Աթոռի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցը հյուրընկալել է Էջմիածնի պատվավոր քաղաքացի արվեստագետների: Հայաստանի մասին սերբ գրողի ուղեգրություն-վեպը շնորհանդեսով ներկայացվել է Երևանում:

 
2022-09-30T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ