Արվեստագետները, արվեստի կառավարիչներն ու հասարակական գործիչները «ԱՐՏՖՈԿՈՒՍԻ» տաղավարում քննարկում են արվեստի աշխարհի կարևորագույն իրադարձությունները, արվեստի փոխակերպումները, մերօրյա արվեստագետներին հուզող խնդիրները։

Հեղինակ և վարող՝ Անահիտ Մարգարյան

Ռեժիսոր՝ Սուրեն Տեր-Գրիգորյան

 

Հայկական ռոքը


«Հայկական ռոքը հանուն քաղցկեղով հիվանդ երեխաների»․ մեկ համերգասրահում հանուն մեկ նպատակի միավորվել էին «Դը Բյութիֆայդ Փրոջեքթ», «Լավ էլի» և «Նեմրա» խմբերը։ «Արտֆոկուս»-ի տաղավարում Անահիտ Մարգարյանի հյուրերը ճանաչված ռոք երաժիշտներ Մհեր Մանուկյանը և Անդրե Սիմոնյանն են: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

Մեր հյուրը Տիգրան Ձիթողցյանն է


Ինչու՞ Եվրոպայում բարձրակարգ կրթություն ստանալուց հետո նա որոշեց մեկնել Հարավաֆրիկյան պետություն՝ նախկին Գետտոյի տարծք։ Ի՞նչ հանդիպումներ կանխորոշեցին նրա միջազգային ճանաչումը և ինչու՞ նա հաստատվեց Նյու Յորքում: «Արտֆոկուս»-ի հյուրն է նկարիչ Տիգրան Ձիթողցյանը: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս:

Երաժշական պորդյուսերության հմայքն ու դժվարությունները


Սերգեյ Սմբատյանի հրավերով Երևանում էր «Գրեմմի»-ի տասնակի մրցանակակիր, հնչյունային ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերը։ Նա Հայաստանի պետական նվագախմբի կատարմամբ ձայնագրել է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Ձայնագրման ոլորտի առանձնահատկությունների, «Դոյչե Գրամոֆոն»-ում աշխատելու փորձառության և այլ թեմաների շուրջ «Արտֆոկուս»-ի տաղավարում Անահիտ Մարգարյանի հետ զրուցել է Քրիստոֆեր Ալդերը։ Հաջորդիվ՝ մշակութային լրահոս:

 

Պետական կոնսերվատորիան նշում է հիմնադրման 100-ամյակը


Առանցքային ի՞նչ փոփոխություններ են տեղեի ունեցել Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում վերջին երկուսուկես տարում, ի՞նչ փուլում են դասախոսների աշխատավարձերը վերանայելու և կոնսերվատորիան ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերածելու նախագծի քննարկումները։ Ինչպե՞ս կարելի է աճող մրցակցային պայմաններում մեր երաժշտարվեստի պրոֆեսիոնալներին պահել մեր երկրում: «Արտֆոկուս»-ի տաղավարում Անահիտ Մարգարյանին հյուրընկալվել են Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը և կոնսերվատորիայի օպերային ստուդիայի տնօրեն Հայկ Վարդանյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս:

Համազգային թատրոնի «Փափլիկը»՝ Չեխովի անվան միջազգային 15-րդ փառատոնում


Ինչու՞ էր հայկական թատրոնը երկար ուժեր կուտակում այս տարի լավագույն ձևով ներկայանալու համար Չեխովյան փառատոնին։ Արդյո՞ք «Փափլիկը» քաղաքական ուղերձ ունի, թե՞ թատրոնը քաղաքականությունից վեր է։ Ի՞նչ վիճակում է հայկական ժամանակակից թատրոնը և ի՞նչ նախընտրություններ ունի մեր հանդիսատեսը: «Արտֆոկուս»-ի տաղավարում հյուրընկալվել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն և դերասան Արման Նավասարդյանը: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը։ Հաջորդիվ՝ մշակութային լրահոս:

Քոչարական գծի մոգական փոխհատումները


Երվանդ Քոչարի թանգարանում գործում է «Քոչարական գծի մոգական փոխհատումները» խորագրով կոնցեպտուալ ցուցադրությունը։ Երվանդ Քոչարի թանգարանը ոչ ստանդարտ ի՞նչ նախաձեռնություններ և նախագծեր է իրականացնում, ի՞նչ ճակատագրի են արժանացել վարպետի՝ Ֆրանսիայում մնացած գործերը: «Արտֆոկուս»-ի տաղավարում Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարն է: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը։ Հաջորդիվ՝ մշակութային լրահոս:

Մշակույթի կառավարման միջազգային փորձը և Հայաստանը


IMG Artits-ի փոխնախագահ Հարոլդ Քլարքսոնը խոսում է երաժշտության ոլորտում մշակութային մենեջմենթի առանձնահատկությունների և զարգացման միտումների մասին։ Մշակույթի, սոցիալական մեդիայի, փառատոների և միջոցառումների մենեջմենթի ոլորտում աշխարհում առաջատար այդ ընկերության պաշտոնյաներից մեկը կիսվում է նաև անձնական փորձով: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս:

Բալետային կրթությունը համակարգայի՞ն ճգնաժամ է ապրում


Պարարվեստի պետական քոլեջում ներմուծվել է ժամանակակից բալետ առարկան։ Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայում բեմադրվել է «Օրփեոս և Էվրիդիկե» նորարարական բալետային բեմադրությունը։ Անահիտ Մարգարյանը զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ, խորեոգրաֆ, «Բալետ 2021» հիմնադրամի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր Ռուդոլֆ Խառատյանի հետ։ Ինչու՞ Խառատյանի ներկայացումները չմնացին Օպերայի և բալետի թատրոնի խաղացանկում, ինչու՞ «Զույգ Արեգակներ» բալետում չհրավիրվեցին հայ արտիստներ։ Ինչպե՞ս վերաբերվել հայ պարողների՝ Հայաստանից մեկնելու փաստին։ Հաջորդիվ՝ մշակութային լրահոս:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը


«Դիրիժորական համավարակի», ունկդրի քմահաճույքներին չենթարվելու, նախորդ դարի կատարողական արվեստի վարպետների, Արամ Խաչատրյանի զանգի շնորհիվ Լեոնիդ Կոգանի կյանքը փրկելու պատմության և այլ թեմաների շուրջ «Արտֆոկուս»-ի տաղավարում խոսում է Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ջութակահար, ՌԴ ժողովրդական արտիստ Պավել Կոգանը։ Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը։ Հաջորդիվ՝ մշակութային լրահոս:

Ժամանակակից դրամատուրգիան և թատրոնը


«Արտֆոկուս»-ի հյուրը դրամատուրգ Կարինե Խոդիկյանն է։ Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը։ Հաջորդիվ՝ մշակութային լրահոս:

Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը


«Արտֆոկուս»-ի տաղավարում են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը։ Հաջորդիվ՝ մշակութային լրահոս:

Թանգարանների զարգացման հեռանկարը


Արդյո՞ք Հայաստանում թանգարաններն այցելուների համար ստեղծում են հարմարավետ միջավայր, որքանո՞վ են մեր թանգարանները պատրաստ ոչ ավանդական աշխատելաոճին։ «Արտֆոկուսը» հրավիրել է ԿԳՄՍ նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանին և Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանին։ Հաջորդիվ՝ մշակութային լրահոս: