
Հեղինակ և վարող՝ Աննա Սարգսյան
Արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում անհատը ինքնադրսևորման խնդիր ունի, հասարակությունները՝ ինքնության նոր նշանների: Մարդկությանը հուզող հավերժական հարցերը, համամարդկային արժեքներն ամեն հանրույթում փորձության են ենթարկվում յուրովի և պահանջում են լուծումներ յուրաքանչյուր անհատից առանձին:
«Հետխորհրդային հայ իրականություն», «Հավաքական հիշողություն», «Գիտելիք և տեղեկատվություն», «Անկախության դասեր», «Լեզու և ինքնագիտակցություն»... Թեմաներ, որ քննարկում են վաստակաշտ և երիտասարդ գիտնականներն, արվեստագետներն ու հոգևորականները «Երրորդ հազարամյակի» տաղավարում:
Հաղորդաշարը ստեղծվել է 2005թ.: 2011թ-ին բանավեճի մշակույթ զարգացնելու համար արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին:
Պարբերականությունը՝ ամեն հինգշաբթի, ժամը 21:55-ին
Կրկնությունը՝ ուրբաթ, ժամը 13:00-ին, կիրակի, ժամը 15:15-ին
|
Հանրային կարծիք և երեխաԵրեխան ամենաշատ կարծիքներ լսող և կարծիք հայտնելու ամենաքիչ հնարավորություն ունեցող մարդն է: Ե՞րբ են մեծահասակները լսում երեխայի կարծիքը, խրախուսվո՞ւմ է երեխայի՝ կարծիք կազմելու և արտահայտելու կարողությունը կրթական համակարգում: Թեման քննարկում են հոգեբան Անուշ Ալեքսանյանը և փիլիսոփայական գիտությունների թեկնածու Սերոբ Խաչատրյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Հանրային կարծիք և հանրային տարածք
Հանրային տարածքն այսօր արդեն երկու չափում ունի՝ ֆիզիկական և վիրտուալ:
Ի՞նչ է ենթադրում հանրային տարածքը, ինչո՞ւ է այն հակադրվում պետականի ու մասնավորի հետ: Թեման քննարկում են ճարտարապետ Արսեն Կարապետյանը և արվեստագետ Արման Գրիգորյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:
|
|
|
Հանրային կարծիք և պատմությունԻ՞նչ է այսօր մեր հանրությունն ուզում լսել սեփական պատմության մասին: Ինչպե՞ս է ազդում հանրային կարծիքը պատմագիտության և պատմական դեպքերի մեկնաբանությունների վրա: Թեման քննարկում են պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը և բանասիրական գիտությունների դոկտոր Արմեն Պետրոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Հանրային կարծիք և արդարադատությունԻնչպե՞ս է հանրության մեջ կարծիք ձևավորվում սեփական իրավունքների և այդ իրավունքների երաշխավոր ինստիտուտների մասին: Ազդո՞ւմ է, մյուս կողմից, հանրային կարծիքն այդ ինստիտուտների, մասնավորապես, արդարադատության համակարգի գործունեության վրա: Թեման քննարկում են փաստաբան Տիգրան Եգորյանը և իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Հանրային կարծիք և արվեստՈրքանո՞վ է արվեստի ստեղծագործության գնահատականը պայմանավորված հանրային վերաբերմունքով: Որքանո՞վ է հանրային պահանջմունքը ազդում արվեստի որևէ բնագավառի, որևէ ստեղածգործության տարածման, զարգացման կամ մերժման վրա: Թեման քննարկում են ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանը և երաժշտագետ Մհեր Նավոյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Հանրային կարծիք և սոցիալական նորմերՓիլիսոփայական գիտությունների թեկնածու Հենրիկ Գրիգորյանը և մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը վերլուծում են հանրային կարծիքի ազդեցության մեխանիզմները սոցիալական վարքի նորմերի վրա: Ինչպե՞ս է հանրային կարծիքը ձևավորում սոցիալական վարքի նորմեր: Ինչո՞ւ և ինչպե՞ս են փոխվում կարծիքները հասարակության մեջ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Հանրային կարծիք և կարծրատիպերԵ՞րբ են նույնանում հանրային կարծիքն ու կարծրատիպերը: Ինչպե՞ս են փոխվում այդ կարծրատիպերը: Թեման քննարկում են ազգագրագետ, մշակութաբան Նիկոլ Մարգարյանը և արձակագիր, հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Հանրային կարծիք և քաղաքական օրակարգՈրքանո՞վ է ազդում հանրային կարծիքը քաղաքական օրակարգի ձևավորման և կյանքի որակի բարելավման վրա: Ե՞րբ է հանրային կարծիքը առաջընթաց ապահովում: Թեման քննարկում են մեդիա կառավարման փորձագետ Տիգրան Հակոբյանը և Անալիտիկոն» ամսագրի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Հանրային կարծիք և լեզուՈ՞րն է քաղաքական հրապարակախոսության լեզուն, ինչպե՞ս է այն ազդում հանրային կարծիքի վրա: Թեման քննարկում են բանաստեղծ Արմեն Դավթյանը և արձակագիր Մեսրոպ Հարությունյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Հանրային կարծիք և մեդիաԻ՞նչ է հանրային կարծիքը, որտե՞ղ է այն ձևակերպվում, ինչպե՞ս է սովորական կարծիքը ձեռք բերում հանրային կարծիքի ամենակարող ուժը: Թեման քննարկում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը և մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:
|
|
Մյուռոնօրհնեքը ազգային կյանքումԻնչո՞ւ է մյուռոնի օրհնության արարողությունը հայոց կյանքում իրադարձային, պատմական ի՞նչ դեպքեր կան, որոնք վկայում են ազգային կյանքում մյուռոնօրհնության կարևորության մասին: Ի՞նչ ուժով է մյուռոնը համախմբում հայությանը: Թեման քննարկում են պատմաբան Պետրոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մատենադարանի տնօրեն Տ. Արարատ քահանա Պողոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Երեխա և հասարակություն. ո՞վ է երեխանԻ՞նչն ենք գնահատում մենք երեխաների մեջ և ի՞նչն ենք փորձում զարգացնել: Թեման քննարկում են կրթության քաղաքականության մասնագետ Արևիկ Անափիոսյանը և հանրային հաղորդակցության մասնագետ Մհեր Մանուկյանը:
|

