
Հեղինակ և վարող՝ Աննա Սարգսյան
Արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում անհատը ինքնադրսևորման խնդիր ունի, հասարակությունները՝ ինքնության նոր նշանների: Մարդկությանը հուզող հավերժական հարցերը, համամարդկային արժեքներն ամեն հանրույթում փորձության են ենթարկվում յուրովի և պահանջում են լուծումներ յուրաքանչյուր անհատից առանձին:
«Հետխորհրդային հայ իրականություն», «Հավաքական հիշողություն», «Գիտելիք և տեղեկատվություն», «Անկախության դասեր», «Լեզու և ինքնագիտակցություն»... Թեմաներ, որ քննարկում են վաստակաշտ և երիտասարդ գիտնականներն, արվեստագետներն ու հոգևորականները «Երրորդ հազարամյակի» տաղավարում:
Հաղորդաշարը ստեղծվել է 2005թ.: 2011թ-ին բանավեճի մշակույթ զարգացնելու համար արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին:
Պարբերականությունը՝ ամեն հինգշաբթի, ժամը 21:55-ին
Կրկնությունը՝ ուրբաթ, ժամը 13:00-ին, կիրակի, ժամը 15:15-ին
|
|
Երեխա և հասարակություն. ո՞վ է երեխանԻ՞նչն ենք գնահատում մենք երեխաների մեջ և ի՞նչն ենք փորձում զարգացնել: Թեման քննարկում են կրթության քաղաքականության մասնագետ Արևիկ Անափիոսյանը և հանրային հաղորդակցության մասնագետ Մհեր Մանուկյանը:
|
|
|
Երեխա և հասարակություն. ներառական կրթությունՈ՞րն է երեխայակենտրոնությունը: Ինչպե՞ս է արտահայտվում այն մեր առօրյայում և հանրակրթական համակարգում: Ինչո՞ւ է ներառական կրթությունը համարվում ամենահումանիստական մոդելը արդի աշխարհում: Թեման քննարկում են հոգեբան Անուշ Ալեքսանյանը և ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Հայերը Օսմանյան կայսրությունումՕսմանյան Թուրքիան, ոչնչացնելով հայկական կապիտալը՝ կայսրության ամենաակտիվ, ստեղծարար տարրը, ոչնչացնում կամ թուլացնում էր, փաստորեն իրեն, իր երկիրը: Արդյո՞ք Հայոց ցեղասպանությունը քաղաքական տհասության հետևանք էր:
|
|
|
Ցեղասպանության հիշողությունը և կինոնԱյս տարի Ոսկե ծիրան» 12-րդ կինոփառատոնը Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երկու նոր ծրագիր ուներ. Հայաստանում և արտերկրում ցուցադրվեցին ցեղասպանությունների վերաբերյալ հայ և օտարազգի հեղինակների բազմաթիվ ֆիլմեր: Ի՞նչ դիտանկյունից է նայում այսօր կինոն ցեղասպանության թեմային, ի՞նչ է սպասում հանդիսատեսը այդ թեմայով ֆիլմերից: Քննարկում են լրագրող Նունե Հախվերդյանը և կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Ցեղասպանության հիշողությունը՝ ազգային համախմբումի գործոնՑեղասպանության թեման որպես կոլեկտիվ հիշողության գործոն, մեր հավաքական ինքնության ու համախմբումի հիմնական բաղադրիչներից մեկն է: Ինչու՞: Ինչպե՞ս կարող է հաղթահարվել տրավման, երբ այն ազգային ինքնության առանցքում է: Ինչպե՞ս կարող է տրանսֆորմացվել այդ իրավիճակում ազգային ինքնությունը իր հերթին: Թեման քննարկում են պատմագետ Սմբատ Հովհաննիսյանը և ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Հայոց ցեղասպանություն. կոնֆլիկտի հաղթահարումԻնչպե՞ս կարող ենք բնորոշել Հայոց ցեղասպանությունը՝ որպես կոնֆլիկտ: Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծավալուն նախաձեռնությունները ի՞նչ դեր կարող են կատարել հայ և թուրք հասարակությունների միջև եղած կոնֆլիկտը լուծելու հարցում: Թեման քննարկում են կոնֆլիկտաբան Արտակ Այունցը և լրագրող Թաթուլ Հակոբյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Ցեղասպանության հետևանքների հաղթահարումը կրթական միջավայրումԻ՞նչ հայեցակարգ է ենթադրում ցեղասպանության հետևանքների հաղթահարումը կրթական միջավայրում: Թեման քննարկում են փիլիսոփայական գիտ. թեկնածու Սերոբ Խաչատրյանը և Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Հայոց ցեղասպանություն. փոխանվցող տրավմաԻնչպե՞ս է փոխանցվել ցեղասպանության հիշողությունը: Ինչպե՞ս է ընկալում այսօր դպրոցահասակ երեխան վիշտը կամ սուգը, որն արդեն 100 տարվա շարունակականություն ունի: Ցեղասպանության թեմայի՝ սերնդեսերունդ փոխանցման մեխանիզմների և այսօր այդ թեման դպրոցահասակ երեխաներին ներկայացնելու ձևերի մասին քննարկում են հոգեբան Խաչատուր Գասպարյանը և ազգագրագետ, կրթության փորձագետ Սաթենիկ Մկրտչյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:
|
|
|
Հայոց ցեղասպանություն. առերեսվել պատմությանըՄենք հաճախ ենք Թուրքաիային կոչ անում առերեսվելու սեփական պատմությանը: Իսկ ինչպե՞ս ենք դա անում մենք: Մեր ազգային անվտանգության հայեցակարգն ուղղվա՞ծ է ցեղաասպանության հետևանքների հաղթահարմանը: Թեման քննարկում են Անալիտիկոն» ամսագրի խմբագիր Գեղամ Բաղդասարյանը և թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Ցեղասպանության հուշագրությունը՝ որպես վավերագրությունՀայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը ևս մեկ առիթ է բացահայտելու հիշողության և հիշումի ֆենոմենը: Ի՞նչ են լրացնում մարդկային պատմությունները Հայոց ցեղասպանության մասին պաշտոնական վավերագրերին: Ինչու՞ գեղարվեստական պատումի մեջ երբեմն ավելի շատ տեղեկատվություն կա, քան պաշտոնական փաստաթղթի, ինչու՞ է մարդը դրան ավելի հավատում:
|
|
|
Հայոց ցեղասպանության թեման եվրոպական համատեքստումԳերմանացի պատմաբան Մարկուս Օստերիդերը և Հանուն ազատ կրթահամակարգի եվրոպական ֆորումի» ներկայացուցիչ Հերալդ Հեֆները Հայաստան են ժամանել՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Գերմանացի մասնագետները քննարկում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության իրագործման, ինչպես նաև այսօր Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Եվրոպայի, մասնավորապես, Գերմանիայի պատասխանատվության հարցը: Փորձագետները կարծիք են հայտնում նաև ցեղասպանության հետևանքները հաղթահարելու, կրթական համակարգում այդ թեման արծարծելու մոտեցումների մասին:
|
|
|
Ցեղասպանության թեման կրթական համակարգումԻնչպե՞ս դասավանդել ցեղասպանության թեման կրթական համակարգում: Ի՞նչ առանձնահատկություններ կան այս հարցում Եվրոպայի և Հայաստանի դպրոցներում: Թեման քննարկում են Վալդորֆյան մանկավարժության եվրոպական խորհրդի վարչության անդամ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Հայաստան ժամանած Ռոզմարի Բլուդերը և Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը:
|