
Հեղինակ և վարող՝ Աննա Սարգսյան
Արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում անհատը ինքնադրսևորման խնդիր ունի, հասարակությունները՝ ինքնության նոր նշանների: Մարդկությանը հուզող հավերժական հարցերը, համամարդկային արժեքներն ամեն հանրույթում փորձության են ենթարկվում յուրովի և պահանջում են լուծումներ յուրաքանչյուր անհատից առանձին:
«Հետխորհրդային հայ իրականություն», «Հավաքական հիշողություն», «Գիտելիք և տեղեկատվություն», «Անկախության դասեր», «Լեզու և ինքնագիտակցություն»... Թեմաներ, որ քննարկում են վաստակաշտ և երիտասարդ գիտնականներն, արվեստագետներն ու հոգևորականները «Երրորդ հազարամյակի» տաղավարում:
Հաղորդաշարը ստեղծվել է 2005թ.: 2011թ-ին բանավեճի մշակույթ զարգացնելու համար արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին:
Պարբերականությունը՝ ամեն հինգշաբթի, ժամը 21:55-ին
Կրկնությունը՝ ուրբաթ, ժամը 13:00-ին, կիրակի, ժամը 15:15-ին
|
|
Հայոց ցեղասպանության հիշումը և ճանաչումը. Սվանտե ԼունդգրենՀայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին մեր երկիրը հյուրընկալել էր բազմաթիվ մասնագետներ արտերկրից: Երրորդ հազարամյակի» տաղավարում Շվեդիայի Լունդի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Սվանտե Լունդգրենն է:
|
|
|
Մարիտե Կոնտրիմայտե՝ լիտվացի հայասերըԵրրորդ հազարամյակի» ստեղծագործական խումբը հյուրընկալվել է լիտվացի գրող, հրապարակախոս, թարգմանիչ Մարիտե Կոնտրիմայտեին: Նա Երևանում էր՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի արարողություններին: Լիտվացի հայագետը, չնայած առողջական լուրջ խնդիրներին, Հայաստան էր եկել՝ պատմական այդ օրերին հայերի կողքին լինելու և հայ ժողովրդին իր ուղերձը տալու համար:
|
|
|
Ժամանակակից մարդու փիլիսոփայությունըՈ՞րն է ժամանակակից մարդու փիլիսոփայությունը: Ի՞նչ իմաստներով է ապրում այսօր մարդը, ի՞նչն է կարևորում: Թեման քննարկում են փիլիսոփայական գիտությունների թեկնածուներ Հենրիկ Գրիգորյանը և Մովսես Դեմիրճյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Ժամանակակից մարդը. Թվայնացված գիրԺամանակակից մարդը թեմայի շրջանակում մատենագետ Մերուժան Կարապետյանը և Յավրուհրատ» էլեկտրոնային հրատարակչության հիմնադիր Մարատ Յավրումյանը զրուցում են արդի կյանքում գրի՝ գրականության ու գիտելիքի փոխանցման ձևի, որակի, արագության ու նպատակների մասին: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Ինքնաքննություն. Ավագ շաբաթՄարդու նորոգության, հնից ազատվելու և նոր ճանապարհ անցնելու խնդիրը կրոնական կյանքում ձևակերպված խնդիրներից է: Ժամանակակից գիտությունը նույնպես անդրադառնում է այդ հարցին՝ խոսելով մարդու զարգացման, ռեֆլեքսիայի կարևորության, նոր հայացքով երևույթները ճանաչելու և գնահատելու կարողության մասին:
|
|
|
Ժամանակակից մարդը. ՏեղեկատվությունԻ՞նչ տեղեկատվություն է ստեղծում և սպառում ժամանակակից մարդը: Տեղեկատվական դաշտում ազատությունը միֆ է, թե՞ իրականություն: Թեման քննարկում են մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» Media.am կայքի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանը: |
|
|
Ամբողջատիրական համակարգը և մարդը. Կրոն և եկեղեցիԻնչո՞վ է պայմանավորված տոտալիտար համակարգի միանշանակ բացասական վերաբերունքը կրոնի ու եկեղեցու նկատմամբ: Հետամբողջատիրական շրջանում առողջացման ի՞նչ խնդիր է դնում եկեղեցին, ինչպե՞ս է փորձում բարեփոխվել: Թեման քննարկում են հայագետ, հրապարակախոս Նազենի Ղարիբյանը և Մայր Աթոռի միաբան Շահե վարդապետ Անանյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Ամբողջատիրական համակարգը և մարդը. Լեզու և գրականությունԻնչպե՞ս է ձևափոխվում տոտալիտար համակարգում գրական տեքստի լեզուն, ինչպե՞ս է ընթանում, առհասարակ, լեզվի զարգացման գործընթացը ամբողջատիրական ռեժիմի պայմաններում և հետամբողջատիրության շրջանում: Թեման քննարկում են բանաստեղծ Արմեն Դավթյանը և արձակագիր Հովհաննես Երանյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Ամբողջատիրական համակարգը և մարդը. Դասագիրք և կրթությունԻ՞նչ դեր է կատարում դասագիրքը ամբողջատիրական համակարգում, ի՞նչ սկզբունքներով է կազմվում: Ինչու՞ է այսօր հրապուրիչ թվում ոչ դասագրքային կրթությունը: Թեման քննարկում են լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը և քաղաքագետ Նվարդ Մանասյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Ամբողջատիրական համակարգը և մարդը. Գրականություն և գրաքննությունԳրականություն և գրաքննություն երևույթներն անբաժանելի են, երբ խոսվում է տոտալիտարիզմից: Ի՞նչ դեր է վերապահվում գրականությանն ու գրողին տոտալիտար համակարգում, ինչպե՞ս է խմբագրվում գրական տեքստը: Թեման քննարկում են արձակագիր, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը և Անտարես» հոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Ամբողջատիրական համակարգը և մարդը. Պատմության դասագիրքՀայտնի է, որ պատմության դասագիրքը համակարգի գաղափարախոսությունը տեղ հասցնելու լավագույն գործիքներից է: Ինչպե՞ս է ընթերցվում պատմությունը ամբողջատիրակա՛ն համակարգում, ինչպե՞ս է խմբագրվում և հանուն ինչի: Թեման քննարկում են պատմաբաններ Պետրոս Հովհաննիսյանը և Արտակ Գնունին: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Ամբողջատիրական համակարգը և մարդը. Ազգային ինքնությունՁևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական. սա խորհրդային ամբողջատիրության պարտադրանքն էր համակարգի և ազգայինի փոխհարաբերության վերաբերյալ: Ի՞նչ էր սա նշանակում ազգային ինքնության համար: Ինչպե՞ս տրանսֆորմացվեց մեր ազգային ինքնությունը ամբողջատիրության և հետամբողջատիրության շրջանում: Թեման քննարկում են ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը և Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Հայկակ Արշամյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |