
Հեղինակ և վարող՝ Աննա Սարգսյան
Արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում անհատը ինքնադրսևորման խնդիր ունի, հասարակությունները՝ ինքնության նոր նշանների: Մարդկությանը հուզող հավերժական հարցերը, համամարդկային արժեքներն ամեն հանրույթում փորձության են ենթարկվում յուրովի և պահանջում են լուծումներ յուրաքանչյուր անհատից առանձին:
«Հետխորհրդային հայ իրականություն», «Հավաքական հիշողություն», «Գիտելիք և տեղեկատվություն», «Անկախության դասեր», «Լեզու և ինքնագիտակցություն»... Թեմաներ, որ քննարկում են վաստակաշտ և երիտասարդ գիտնականներն, արվեստագետներն ու հոգևորականները «Երրորդ հազարամյակի» տաղավարում:
Հաղորդաշարը ստեղծվել է 2005թ.: 2011թ-ին բանավեճի մշակույթ զարգացնելու համար արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին:
Պարբերականությունը՝ ամեն հինգշաբթի, ժամը 21:55-ին
Կրկնությունը՝ ուրբաթ, ժամը 13:00-ին, կիրակի, ժամը 15:15-ին
|
|
Ամբողջատիրական համակարգը և մարդը. ՄեդիաՄեդիան պետք է տեղեկացնի, ապահովի ժամանց և կրթություն: Սա այսօրվա մեդիայի գործառույթների դասական ձևակերպումն է: Իսկ ի՞նչ գործառույթ է իրականացնում մեդիան ամբողջատիրական համակարգում: Ինչու՞ և ինչպե՞ս պետք է առողջացնել մեդիան հետամբողջատիրական երկրում: Թեման քննարկում են լրագրող Մեսրոպ Հարությունյանը և Անալիտիկոն» ամսագրի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Գրականությունը՝ սոցիալական համերաշխության գործոնԹարգմանիչ Սամվել Մկրտչյանը և գրող, թարգմանիչ Հակոբ Մովսեսը վերլուծում են գրականության՝ որպես սոցիալական համերաշխության, մարդու ինքնաճանաչման և ինքնամաքրման գործոնի թեման: Կարո՞ղ է արդյոք մեր մշակույթն այսօր ստեղծել ու պահել պետություն:
|
|
|
Ամբողջատիրական համակարգը և մարդը. ԿրթությունԻնչի՞ն է ծառայում կրթությունը ամբողջատիրական համակարգում, ինչպե՞ս առողջացնել կրթական համակարգը հետամոբղջատիրության ժամանակաշրջանում: Թեման քննարկում են Դի-Վի-Վի ինթերնեյշնալ գերմանական կազմակերպության հայաստանյան գարսենյակի տնօրեն Լուսինե Խառատյանը և հասարակագետ Սաթենիկ Մկրտչյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Ամբողջատիրական համակարգը և մարդը. ՃարտարապետությունԱսում են՝ փոքրը գեղեցիկ է, բայց մեծը՝ վսեմ: Կարելի՞ է սա համարել ամբողջատիրական համակարգի ճարտարապետության բնաբանը: Ի՞նչ առանձնահտկություններ ուներ տարածքի կազմակերպումը Խորհրդային Միությունում և Ֆաշիստական Իտալիայում: Թեման քննարկում են արվեստի քննադատ, համադրող Ռուբեն Արևշատյանը և ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Ամբողջատիրական համակարգը և մարդը. ԱյլախոհությունԻ՞նչ է այլախոհությունը՝ սոցիալական կարգավիճակ, հանրային պիտակու՞մ, թե՞ մտածելու և կարծիք հայտնելու բնական իրավունքի դրսևորում: Ո՞րն էր խորհրդային շրջանի այլախոհության առանձնահատկությունը: Թեման քննարկում են
|
|
|
Ամբողջատիրական համակարգը և մարդըՈ՞րն է ամբողջատիրական՝ տոտալիտար համակարգը, ինչպե՞ս է սահմանվում այն: Ինչու՞ են ամբողջատիրական համակարգերը համարվում անարադյունավետ: Թեման քննարկում են պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը և պատմական գիտությունների թեկնածու Գայանե Շագոյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:
|
|
|
Ինքնիշխանություն. մաս 2-րդԻնքնիշխանություն չունեցող, այլ պետությունների կազմում ապրող ազգերը պատանդի կարգավիճակում են»: Ինքնիշխանություն թեման շարունակում են քննարկել Համատեքստ» էլկտրոնային ամսագրի գլխավոր խմբագիր Կարեն Աղեկյանը և լրագրող Արմեն Հովհաննիսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Ինքնիշխանություն. մաս 1-ինԻնքնիշխանությունը՝ սուվերենությունը պետության հիմնական բնորոշիչն է: Միևնույն ժամանակ, ինքնիշխանության սահմանափակումը ժամանակակից գլոբալացող աշխարհի օրինաչափություններից է: Արդյո՞ք միայն այս տեսական պարադոքսով են պայմանավորված անկախության ձգտումներն ու ինքնիշխանության համար պայքարը մեզանում: Թեման քննարկում են Համատեքստ» էլկտրոնային ամսագրի գլխավոր խմբագիր Կարեն Աղեկյանը և լրագրող Արմեն Հովհաննիսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
ՍփյուռքագիտությունՍփյուռքի հետ հարաբերությունների վերականգնումն ու համագործակցությունը անկախության ընձեռած հրաշալի առիթներից է: Ինչպե՞ս է օգտագործում այդ հնարավորությունը գիտությունը, մասնավորապես, սփյուռքագիտությունը:
|
|
|
Անկախության իմաստավորումը. մաս 2-րդԻնչպե՞ս պետք է ձևավորվի քաղաքական միտքը, ի՞նչ պատկերացումներ ունի քաղաքացին անկախ պետության արժեքի և արդյունքի մասին: Ե՞րբ է անկախությունը հնարավորություն, երբ՝ բեռ: Թեման վերլուծելում են Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը և քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Անկախության իմաստավորումը. մաս 1-ինԱնկախության ձգտումը երկար ժամանակ բնորոշում էր մեզ որպես ազգ: Պետականություն ձեռք բերելուց հետո անկախության ձգտումը մեզանում շարունակվում է: Ի՞նչ է սա՝ ազգային կենսակերպ, թե՞ ձեռք բերած անկախությունը չիմաստավորելու ախտանիշ: Թեման վերլուծելում են մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը և պատմաբան Հայկ Կոնջորյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Անկախություն և ժամանակակից արվեստԻ՞նչ տեսանկյունից է նայում անկախությանը ժամանակակից արվեստը, ինչպե՞ս է արվեստը մասնակցում հանրային կյանքին: Ո՞րն է ժամանակակից արվեստի արտահայտման հարթակը՝ թանգարանը, թե՞ փողոցը: Թեման քննարկում են արվեստագետներ Սահակ Պողոսյանը և Արթուր Պետրոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |