
Հեղինակ և վարող՝ Աննա Սարգսյան
Արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում անհատը ինքնադրսևորման խնդիր ունի, հասարակությունները՝ ինքնության նոր նշանների: Մարդկությանը հուզող հավերժական հարցերը, համամարդկային արժեքներն ամեն հանրույթում փորձության են ենթարկվում յուրովի և պահանջում են լուծումներ յուրաքանչյուր անհատից առանձին:
«Հետխորհրդային հայ իրականություն», «Հավաքական հիշողություն», «Գիտելիք և տեղեկատվություն», «Անկախության դասեր», «Լեզու և ինքնագիտակցություն»... Թեմաներ, որ քննարկում են վաստակաշտ և երիտասարդ գիտնականներն, արվեստագետներն ու հոգևորականները «Երրորդ հազարամյակի» տաղավարում:
Հաղորդաշարը ստեղծվել է 2005թ.: 2011թ-ին բանավեճի մշակույթ զարգացնելու համար արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին:
Պարբերականությունը՝ ամեն հինգշաբթի, ժամը 21:55-ին
Կրկնությունը՝ ուրբաթ, ժամը 13:00-ին, կիրակի, ժամը 15:15-ին
|
|
Անկախություն և ժամանակակից արվեստԻ՞նչ տեսանկյունից է նայում անկախությանը ժամանակակից արվեստը, ինչպե՞ս է արվեստը մասնակցում հանրային կյանքին: Ո՞րն է ժամանակակից արվեստի արտահայտման հարթակը՝ թանգարանը, թե՞ փողոցը: Թեման քննարկում են արվեստագետներ Սահակ Պողոսյանը և Արթուր Պետրոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Գլոբալացում և փոքր մշակույթներԻնչպե՞ս գլոբալացող աշխարհում պահպանել փոքր մշակույթները և ինչու՞ պահպանել: Թեման քննարկում են Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Կրթություն և զարգացում. մաս 1-ինԻ՞նչ հմտություններ է զարգացնում այսօր հանրակրթական դպրոցը, ինչի՞ն է ուղղված սովորողի գիտելիքի կուտակումը՝ սերտել-հիշելուն, թե՞ անձնային, հոգևոր աճին: Դպրոցը պետք է նախապատրաստի կյանքին, թե՞ լինի հենց կյանքի մաս: Թեման քննարկում են հոգեբան Անուշ Ալեքսանյանը և Փրոջեքթ հարմոնի» ՀԿ հայկական մասնաճյուղի տնօրեն
|
|
|
Կոնֆլիկտը երգի և երաժշտության ասպարեզումԻ՞նչ հակադրություններ են արձանագրվում երգի, երաժշտության ասպարեզում մի կողմից, ինչպե՞ս են արտացոլվում հասարակական կոնֆլիկտները այս ոլորտի վրա, մյուս կողմից: Թեման քննարկում են կոմպոզիտորներ Արթուր Շահնազարյանը և Վաղարշակ Զաքարյանը: |
|
|
Կոնֆլիկտ և ժողովրդավարությունԻնչու՞ են ժողովրդավարական համակարգերը համարվում առավել կոնֆլիկտակայուն, ինչու՞ են տարածաշրջանային կոնֆլիկտները համարվում հեշտ լուծելի, եթե ներգրավված պետությունները ժողովրդավար են: Ի՞նչ կոնֆլիկտներ են առկա հենց ժողովրդավարական համակարգի ներսում: Թեման քննարկում են փիլիսոփաներ Ժիրայր Մալխասյանը(Ֆրանսիա) և Աշոտ Ոսկանյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Արդարադատություն և արդարադատության համակարգԵրրորդ հազարամյակ» հաղորդաշարի բացառիկ հյուրն է իրավագիտության դոկտոր, Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասի վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Էռնստ-Մարտին Կրաուսսը: |
|
|
Կոնֆլիկտ. խնդիր և հնարավորությունԻ՞նչ է կոնֆլիկտը, ինչպե՞ս է իրավիճակը աշխտորոշվում որպես կոնֆլիկտային: Որքանո՞վ է կոնֆլիկտակայություն արդի հայ հասարակությունը: Կոնֆլիկտ. խնդիր և հնարավորություն» թեմայի շուրջ զրուցում են կոնֆլիկտաբան Արտակ Այունցը և քաղաքագետ Իրինա Ղափլանյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Կոնֆլիկտ և կրթությունՈ՞րն է արդի կրթական համակարգի կոնֆլիկտը: Ինչպե՞ս է մեր կրթական համակարգը վերաբերվում կոնֆլիկտներին: Կրթության և կյանքի կոնֆլիկտների ու դրանց հնարավոր լուծումների մասին զրուցում են ազգագրագետ Սաթենիկ Մկրտչյանը և կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:
|
|
|
Կոնֆլիկտ և մեդիաՄեդիան կոնֆլիկտի կենտրոնում է, մեդիան կոնֆլիկտը լուսաբանողն է, մեդիան ինքը երբեմն կոնֆլիկտ հրահրողն է, երբեմն էլ՝ կոնֆլիկտ լուծողը: Կոնֆլիկտ և մեդիա» թեմայի շուրջ զրուցում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը և
|
|
|
Կոնֆլիկտ և արվեստԿոնֆլիկտը ստեղծագործության ամենամեծ մոտիվատորն է՝ խթանիչը: Ինչպե՞ս է արվեստը վերաբերվում սոցիալական կոնֆլիկտներին, ի՞նչն է կոնֆլիկտային հենց արվեստում: Թեման քննարկում են Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստաբան Նազարեթ Կարոյանը և նկարիչ Ստեփան Վերանյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Առաջին հանարպետություն. պատմության վերաիմաստավորման փորձԻ՞նչ պայմաններում հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Արտաքին ու ներքին ի՞նչ գործոններ նպաստեցին պետության կործանմանը: Արդյո՞ք բոլշևիկյան Կարմիր բանակը փրկեց Հայաստանը: Խորհրդային և արդի պատմագիտության հակասությունները վերլուծում են Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը և պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանը:
|
|
|
Քաղաքակրթություններ և կայսրություններ. մաս 6-րդԱզգային-պետական ո՞ր հատկանիշերն են ստեղծում քաղաքակրթություններ: Ո՞ր քաղաքակրթություններ են կարողանում ստեղծել կայսրություններ: Ինչպե՞ս օգտագործել քաղաքակրթական բարիքը և կուլ չգնալ մեծապետական շահերին: Քաղաքակրթություններ և կայսրություններ» թեմայի շրջանակում զրուցում են ազգագրագետ, մշակութաբան Նիկոլ Մարգարյանը և բանասիրական գիտ. դոկտոր Արմեն Պետրոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |