
Հեղինակ և վարող՝ Աննա Սարգսյան
Արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում անհատը ինքնադրսևորման խնդիր ունի, հասարակությունները՝ ինքնության նոր նշանների: Մարդկությանը հուզող հավերժական հարցերը, համամարդկային արժեքներն ամեն հանրույթում փորձության են ենթարկվում յուրովի և պահանջում են լուծումներ յուրաքանչյուր անհատից առանձին:
«Հետխորհրդային հայ իրականություն», «Հավաքական հիշողություն», «Գիտելիք և տեղեկատվություն», «Անկախության դասեր», «Լեզու և ինքնագիտակցություն»... Թեմաներ, որ քննարկում են վաստակաշտ և երիտասարդ գիտնականներն, արվեստագետներն ու հոգևորականները «Երրորդ հազարամյակի» տաղավարում:
Հաղորդաշարը ստեղծվել է 2005թ.: 2011թ-ին բանավեճի մշակույթ զարգացնելու համար արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին:
Պարբերականությունը՝ ամեն հինգշաբթի, ժամը 21:55-ին
Կրկնությունը՝ ուրբաթ, ժամը 13:00-ին, կիրակի, ժամը 15:15-ին
|
|
Ազատամարտի գրականությունԻ՞նչ մեկնաբանություն է ստացել արցախյան ազատամարտն ու հաղթանակը մեր գրական տեքստերում: Ո՞վ է հետանկախության շրջանի մեր գրական հերոսը՝ հաղթության ոգին կրող ազատամարտիկը, թե՞ պատերազմի ու անարդարության ծանր կացության մեջ տառապող մարդը: Թեման քննարկում են արձակագիր Հովհաննես Երանյանը և գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Աշխատանքի իմաստավորումը ազգային-պետական մշակույթումԱշխատանքով պայմանավորված անհատի ստեղծագործական երջանկության և ազնիվ վաստակի գաղափարի դեֆիցիտը առկա է անգամ աշխատանքային պատշաճ օրենսդրություն ունեցող հասարակություններում:
|
|
|
Հայոց ցեղասպանություն. ճանաչում և հատուցումՕսմանյան Թուրքիայի տարածքում՝ պատմական Հայաստանում ապրող հայ ժողովրդի զանգվածային բնաջնջումը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Որքան էլ 1915թ. Մեծ եղեռնը վավերագրերի ու ապացույցների պակաս չունի, որքան էլ ակնհայտ է հայոց ցեղասպանության ազդեցությունը աշխարհի քաղաքական ու բարոյական պատկերի վրա, այնուհանդերձ, հայ ժողովրդի պայքարը ցեղասպանության ճանաչման և հատուցման համար շարունակվում է: Թեման քննարկում են ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և պատմ. գիտ. դոկտոր Արսեն Ավագյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Խոստովանություն և հաշտությունԽոստովանությունն ու հաշտությունը քրիստոնեական հավատքի առանցքային երևույթներ են: Դրանք էականորեն ներծծված են քրիստոնեական մշակույթի մեջ: Ժամանակի ընթացքում խոստովանության և հաշտության ֆենոմենը սկսեց կարգավորիչ դեր խաղալ նաև միջանձնային հարաբերություններում՝ դառնալով սոցիալական հարաբերությունների նորմ: Ինչու՞ է անհատական հոգևոր կյանքը ենթադրում խոստովանության ակտը և ինչպե՞ս է այն աշխատում որպես հասարակական կյանքի կարգավորման մեխանիզմ: Թեմայի շուրջ զրուցում են Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուճյանը և իրավաբան, նախկին դատավոր Պարգև Օհանյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Քաղաքակրթություններ և կայսրություններ. մաս 5-րդՔաղաքակրթական համակարգում ներգրավվելը կամ պարզապես քաղաքակիրթ լինելը ընկալվում է դրական և զարգամանը միտված երևույթ: Մինչև այն պահը, երբ հայտնվում է քաղաքակրթության քաղաքական սուբյեկտը՝ կայսրությունը, որի կենսունակության գլխավոր երաշխիքը իշխանության գերկենտրոնացումն ու կյանքի ստանդարտացումն է: Քաղաքակրթություններ, կայսրություններ» թեմայի շրջանակում զրուցում են քաղաքագետ Աղասի Ենոքյանն ու արևելագետ Միքայել Հովհաննիսյանը:
|
|
|
Քաղաքակրթություններ և կայսրություններ. մաս 4-րդԿա՞ այսօր աշխարհում քաղաքակրթական բախում, թե՞ տեղի ունեցածը պարզապես քաղաքական պայքար է՝ կենսագործունեության տարածքների և ազդեցության գոտիների մեծացման շուրջ: Ինչպե՞ս է որևէ քաղաքակրթություն ապացուցում իր կենսունակությունը: Արդյո՞ք քաղաքակրթական ընտրության առջև է այսօր Հայաստանը: Վերլուծում են քաղաքագետ, պատմաբան Միքայել Զոլյանն ու Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան, պատմ. գիտ. թեկնածու Հայկակ Արշամյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Քաղաքակրթություններ և կայսրություններ. մաս 3-րդՔաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանն ու լրագրող Արմեն Հովհաննիսյանը վերլուծում են ժամանակակից քաղաքակրթական համակարգերի տիպերը, աշխարհակարգի փոփոխությունը Ղրիմի դեպքերի խորապատկերում: Ընտրության ի՞նչ հնարավորություն ունի այսօր Հայաստանը կայսերական հավակնություններ ունեցող երկրների հետ հարաբերություններում:
|
|
|
Քաղաքակրթություններ և կայսրություններ. մաս 2-րդՊատմաբան Ժիրայր Լիպարիտյանն ու ազգագրագետ Լևոն Աբրահամյանը վերլուծում են ժամանակակից քաղաքակրթական խաչմերուկներում հայկական կապիտալի ստեղծման անհրաժեշտության հարցը: Ի՞նչ մարտահրավերի առջև է այսօր քաղաքակրթությունների սահմանին գտնվող Հայաստանը՝ աշխարհասփյուռ գաղութների առկայությամբ:
|
|
|
Քաղաքակրթություններ և կայսրություններ. մաս 1-ինՄշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը և մշակութաբան Դավիթ Հովհաննիսյանը վերլուծում են քաղաքակրթական համակարգերի և կայսրությունների հատկանիշերը: Ինչպե՞ս են ազգերը ներգրավվում քաղաքակրթական որևէ համակարգում, ո՞րն է ռուսական կայսրության քաղաքակրթական առանձնահատկությունը: Համակարգի մասնակից-անդամ, թե՞ գաղութ. որն է տարբերությունը:
|
|
|
Գիտություն ցպահանջ. մաս 4-րդԵրիտասարդ գիտնականներ՝ տնտեսագետ Անահիտ Մանասյանը և ֆիզիկոս Դանիել Իոաննիսյանը բանավիճում են պետության կողմից գիտության ֆինանսավորման խնդրի շուրջ, վերլուծում գիտությամբ զբաղվելու երիտասարդների մոտիվացիաները: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Հաղթանակի մեր ընկալումըՊատմաբան Հայկակ Արշամյանն ու կոնֆլիկտաբան Արտակ Այունցը վերլուծում են հաղթանակի ֆենոմենը: Ինչպիսի՞ վերաբերմունք ունենք մեր ռազմական ու բարոյական հաղթանակների նկատմամբ՝ Արցախյան ազատամարտից մինչև Վարդանանց նահատակություն: Ի՞նչն ենք համարում հաղթանակ, ինչպե՞ս ենք վերաբերում կոնֆլիկտներին առհասարակ:
|
|
|
Գիտություն ցպահանջ. մաս 3-րդԵՊՀ դասախոսներ, բանասեր Նունե Դիլանյանն ու սոցիալական աշխատող Ավետիք Մեջլումյանը Գիտություն ցպահանջ» թեմայի շրջանակում քննարկում են գիտության և կրթության փոխկապվածության, կրթության համակարգում արդի գիտական գիտելիքի ներդրման բարդությունների, ԲՈՒՀ-երում կրթական ու գիտական իրադրության խնդիրները: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |