Գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը բանավիճում են հայ դասական ու համաշխարհային գրականության ամենահայտնի, սիրված, միաժամանակ, վիճահարույց ստեղծագործությունների շուրջ: Յուրաքանչյուր քննարկում նվիրված է մեկ գրական երկի, գրականագետների բանավեճը ներկայացնում է դրա ավանդական ու նորովի ընկալման  հնարավորությունները:

Հիսուս Քրիստոս հայ գրականության մեջ


Քրիստոսի երկրային կյանքի ավետարանական դրվագները, նրա խոսքը, խաչելությունն ու հարությունը հայ ու համաշխարհային գրականության ու արվեստի մեջ ամենաբազմազան ընթերցումների են ենթարկվել: Ինչպե՞ս և ինչու՞ են գրողներն անդրադառնում Փրկչի կերպարին, ի՞նչ խորհուրդներ են գտնում ու ներկայացնում: Զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Արևմտահայ գրականության ընթերցման խութերը


Արևմտահայ, ինչպես և սփյուռքահայ գրականության ընթերցումը Հայաստանում մեծ ընդգրկում չունի: Ինչպե՞ս լուծել ընթերցման, տարածման, նորովի ուսումնասիրությունների հետ կապված խնդիրները: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Պոեզիան այսօր


Քնարերգությունը, պոեզիան բոլոր ժամանակներում սիրելի ու ընթերցելի է եղել: Տպավորություն կա, որ վերջին տարիներին ընթերցողներն ավելի շատ նախընտրում են արձակ գործեր, հատկապես, վեպեր: Գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը բանավիճում են պոեզիայի ընթերցման դժվարությունների, անհրաժեշտության ու նշանակության մասին:

Տխրադալուկ Աստղիկից մինչև Նավզիկե


Չարենցի կյանքում հայտնված յուրաքանչյուր կին «նշանավորվել է» նաև բանաստեղծական իրացումներով: Չարենցի սերերն ինչպե՞ս են ազդել նրա ստեղծագործական ընթացքի վրա: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Հայ արձակի նշանավոր կանայք


Առանց կանանց ներկայության անհնար է պատկերացնել համաշխարհային գրականությունը: Ովքե՞ր են հայ արձակի նշանավոր կանայք, ինչո՞վ են նրանք առանձնանում, ինչո՞վ են սիրելի: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Դռները բացեք, գարուն է գալիս


Գարնան թեման և հարակից մոտիվները ամենահաճախ կիրառվողներից են հայ և համաշխարհային պոեզիայում: Ընդ որում, գարունը ոչ միայն տարվա եղանակ է բանաստեղծության մեջ, այլև պատկերային, խորհրդանշական, հոգեբանական ընդհանրացումների մի ամբողջ համակարգ: Հայ գրականության մեջ գարնան մոտիվաշարի իրացման առանձնահատկությունների մասին բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Անգյուղ գրականություն


1990-ականների վերջից նկատելի է գյուղի կյանքի պատկերների աստիճանական դուրս մղումը մեր գրականությունից: Ինչո՞ւ է այդպես, ի՞նչ հանգամանքներ բերեցին դրան: «Զուգահեռ ընթերցումներ»-ի շրջանակում անգյուղ գրականության թեման քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Ինչպե՞ս սիրելի դարձնել դասականներին


Դպրոցականները դժվարությամբ են կարդում դասական գրականություն, իսկ նրանց ծնողները, եթե նույնիսկ ժամանակին կարդացել են, այսօր դժվար թե վերընթերցեն: Այս խնդիրը ոչ միայն մեր իրականությանն է բնորոշ: Դասականների ընթերցանության դժվարությունները քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Սուրբ Սարգիս. սիրահարների բարեխոս ու խիզախ զորավար


Եթե վերջին տարիներին Սուրբ Սարգսի կերպարը առավելապես ընկալվում է որպես սիրահարների բարեխոս ու օգնական, ապա գրականության մեջ նա նաև քաջ զորավար է, էպոսի հերոսներին ուժ տվող կերպար։ Ինչպե՞ս է արտահայտվում Սուրբ Սարգսի պաշտամունքը մեր բանավոր ու գրական ավանդություններում, ի՞նչ ընդհանրություններ ունի այս հերոսը մեր մյուս սրբերի ու էպիկական հերոսների հետ։ Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Բանաստեղծ, թե՞ բանաստեղծուհի. կանանց պոեզիան


Պե՞տք է տարբերակել կանանց ու տղամարդկանց ստեղծած պոեզիան, կա՞ն գեղարվեստական տարբերակիչ առանձահատկություններ, ինչպե՞ս են կանա՛յք իրենց զգում ու ներկայանում պոեզիայում: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Գրողին որոնելիս


Գրականությունը ընթերցողական լայն շրջանակներում ավելի հաճախ ընկալվում և մեկնաբանվում է հեղինակի կենսագրության հետ հարաբերությամբ։ Կենսագրությամբ ստուգվում է գրականության անկեղծությունը, հիմնավորվածությունը և, հակառակը, գրականության մեջ փնտրվում ու գտնվում են կենսագրական տարրեր։ Որքանո՞վ է հիմնավոր այս մոտեցումը, ի՞նչ է տալիս գրողի ստեղծագործության ճանաչողությանը հեղինակի կենսագրության իմացությունը, հեղինակին անձնապես ճանաչելը։ «Զուգահեռ ընթերցումներ»-ի տաղավարում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

www.shoghakat.am/am/series/զուգահեռ-ընթերցումներ

Ո՞ւմ համար է գրաքննադատությունը


Արդյո՞ք փոփոխության ենթակա է ավանդական գրաքննադատության լեզուն ու հասցեատերը: «Զուգահեռ ընթերցումներ»-ի շրջանակում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: