Հեղինակ և վարող՝ Հայկ Համբարձումյան 
ԹԵՄԱՅԻ հյուրերն են մշակույթի գործիչներ, հոգևորականներ, ճանաչված ռեժիսորներ ու դերասաններ, Հայաստանում և արտերկրում ապրող և աշխատող հայ և օտարազգի գիտնականներ, հայագետներ, երիտասարդ մասնագետներ, գրողներ, լրագրողներ:
Որքանո՞վ են ժամանակակից հայ արվեստն ու գրականությունը հարաբերվում համաշխարհային արվեստի զարգացման միտումներին: Հայագիտական ի՞նչ նոր ուսումնասիրություններ են կատարվում Հայաստանում ու Սփյուռքում: Մեր օրերի արվեստը կրթում է, թե՞ զբաղեցնում:  Այս և այլ հարցադրումները հնչում ու պատասխաններ են ստանում ԹԵՄԱՅԻ  տաղավարում:
Պարբերականությունը՝ ամեն ուրբաթ, ժամը 21:50-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը  13:30-ին

Գնդակը գրականության դաշտում


Ֆուտբոլային կրքերը հանգիստ չեն տալիս միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում, նրանց թվում նաև՝ շատ գրողների։ Գրականության ու ֆուտբոլի հարաբերությունը չի սահամանափակվում միայն հայտնի ֆուտբոլիստների կամ մարզիչների ինքնակենսագրական գրքերով, որոնք կան ու շատ սիրված են: Հայ ու համաշխարհային գրականության հայտնի հեղինակներից շատերը նաև ֆուտբոլի մոլի երկրպագուներ են և իրենց ստեղծագործություններում անդրադառնում են այս մարզաձևին։ Ինչպիսի՞ն է ֆուտբոլը գրականության մեջ: Գրական ֆուտբոլային բնագրերի շուրջ բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Դալի-Պիկասո. Ազգային պատկերասրահի նոր ծրագրերն ու հին խնդիրները


Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի աշխարհի ամենահայտնի երկու իսպանացիների՝ Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի աշխատանքների ցուցահանդեսը: Ինչպե՞ս կազմակերվեց ցուցահանդեսը, բնօրինա՞կ են արդյոք ներկայացվող աշխատանքները, ի՞նչ կարող են տալ այդպիսի ցուցահանդեսները թանգարանների զարգացմանը և ինչպե՞ս է հնարավոր պատկերասրահում ցուցադրվող հին ու նոր գանձերը ներկայացնել նոր փաթեթավորմամբ: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը «Թեմա» հաղորդման շրջանակում զրուցել է ՀԱՊ փոխտնօրեն Նաիրա Եղիազարյանի հետ:

Ազգային գրադարան. գրքի պահոցից՝ ընթերցանության նախընտրելի վայր


Գրադարանները վաղուց արդեն գրքերի պահոցներ չեն, այլ հաղորդակցության, գրական-մշակութային ակտիվ շփման հարթակներ: Ի՞նչ է արվում այս ուղղությամբ Հայաստանի ազգային գրադարանում: Հայկ Համբարձումյանը զրուցել Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար, արձակագիր Հրաչ Սարիբեկյանի հետ:

Հրանտ Մաթևոսյան-85. ժամանակն ընթերցելու լեզուն


Լրացավ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 85-ամյակը: Ի՞նչ էր տալիս իր ժամանակին Մաթևոսյանի ստեղծագործությունը և ի՞նչ է տալիս այսօր: Ինչո՞ւ է մեր հասարակությունը քիչ ընթերցում Մաթևոսյան։ Գրողի ստեղծագործության ի՞նչ նոր շերտեր են բացահայտում նրա՝ վերջերս հրատարակված անտիպները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրող, հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ:

Հայ-ադրբեջանական համակեցության հետքերով


20-րդ դարասկզբի ու դարավերջի կոնֆլիկտների միջև ինչպե՞ս է եղել հայ-ադրբեջանական համակեցությունը Հայաստանում: Գաղափարախոսական, կենցաղային, մշակութային ի՞նչ դրսևորումներ են ունեցել ազգամիջյան հարաբերությունները: Ի՞նչ պատմություն և առանձնահատկություններ ուներ ադրբեջանական թատրոնը Հայաստանում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ազգագրագետ Արսեն Հակոբյանի հետ:

Կիլիկիայի առօրեկանության պատմությունը


Ի՞նչ գիտենք մենք Կիլիկիայի պատմության մասին. խոշոր անհատներ, ավերիչ պատերազմներ, միջազգային հարաբերություններ ու առևտուր: Պատմական խոշոր իրադարձությունների կողքին գրեթե ոչինչ չգիտենք Կիլիկիայի առօրեականության պատմության մասին: Ովքե՞ր և ինչպե՞ս են ապրել Կիլիկիայում, ի՞նչ հարաբերություններ են ունեցել տեղացիներն ու օտարերկրացիները, ի՞նչ նորմերով են կարգավորվել ընտանեկան հարաբերությունները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմաբան Զոհրաբ Գևորգյանի հետ:

Մշակութային ժառանգության կառավարում և խնամք


Մշակութային ժառանգության պահպանությունն առնչվում է բազմաթիվ խնդիրների հետ. համապատասխան օրենսդրական դաշտ, հասարակության վերաբերմունք, մասնագետների համագործակցություն, միջպետական ծրագրեր, ֆինանսական միջոցներ և այլն: Այս խնդիրների համակարգման համար ստեղծվել է հայ-իտալական «ՌՕՔԵՄՓ» - Մշակութային ժառանգության կառավարման, պահպանության, արժևորման տարածաշրջանային կենտրոնը: Կենտրոնի գործունեության, ընդհանրապես, մշակութային ժառանգության պահպանության խնդիրների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է կենտրոնի տնօրեն Անի Ավագյանի հետ:

Հայկական օրորոցայինի խորհուրդն ու գաղտնիքները


Ի՞նչ խորհուրդ ու առանձնահատկություններ ունեն հայկական օրորները: Ինչպե՞ս պետք է դրանք կատարել, ի՞նչ է փոխվում, երբ դրանք ձայնագրվում են կամ կատարվում են բեմում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է «Շողակն» համույթի մեներգչուհի Հասմիկ Հարությունյանի հետ:

Լուսանկարչությունը՝ պատմության, լռության ու աղմուկի միջև


Ի՞նչ է հակադրում լուսնակրչությունը ժամանակակից իրականության աղմուկին, ի՞նչ է պատմում լուսանկարի լռությունը, ինչպե՞ս է արվեստը հաղթահարում անտարբերությունը և լուծում իր առջև դրված խնդիրները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի հետ:

Սուրբ Ծնունդ. նորացման ու կյանքի խորհուրդը


Դարեր շարունակ քրիստոնյաները խանդավառությամբ ու սիրով սպասում են մեր տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան լուսավոր ավետիսին։ Ինչպե՞ս է ժամանակակից մարդն ընկալում Սուրբ Ծննդի խորհուրդը, պատրա՞ստ է արդյոք իր կյանքում տեսնել տոնի իրական հոգևոր նշանակությունը, զգալ Փրկչի ծնունդով սկսվող փոփոխություններն ու նորոգվել հոգով: Հայկ Համբարձումյանը զրուցել է Տ. Առնակ քահանա Հարությունյանի հետ:

Պատմությունն ու հանրության հիշողությունը


Ինչպիսի՞ն է պատմության ընկալումը մեր հասարակության մեջ: Ինչպե՞ս կարող է արդյունավետ աշխատել կրթական համակարգը, ինչպե՞ս կապել ակադեմիական գիտությունն ու ԲՈՒՀ-ը: Ինչպե՞ս է կրթական համակարգը քաղաքացի ու մտավորական ձևավորում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանի հետ:

Ինչո՞ւ պետք է պատմություն իմանալ


Ինչո՞ւ է անհրաժեշտ պատմության ուսումնասիրությունն ու դասավանդումը: Պատմության դասավանդումը քաղաքակա՞ն, կրթակա՞ն, թե՞ գաղափարական հարց է: Ինչպիսի՞ն է մեր հանրության` պատմության ընկալումը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանի հետ: