
|
Լեռան քարոզը. Երանի արդարության համար հալածվողներին (Մատթ. 5:10-12)
Մատթեոսի Ավետարանի 8-րդ երանին վերաբերում է այն բոլոր մարդկանց, որոնք հալածվում են արդարության համար: Քրիստոս ոչ միայն երանի է տալիս այդպիսի մարդկանց, այլև երկնքի արքայությանն արժանացնում:
Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:
|
|
Լեռան քարոզը. Երանի նրանց, որոնք արդարության քաղցն ու ծարավն ունեն (Մատթ. 5:6)
Մատթեոսի ավետարանի 4-րդ երանին արդարության քաղց ու ծարավ ունեցողներին է երանության արժանացնում:
Ինչպե՞ս է ընկալվում արդարության գաղափարը Սուրբ Գրքում, համաձայն Տիրոջ խոստման, ինչպե՞ս են մարդիկ հագենալու: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:
|
|
Լեռան քարոզը. Երանի խաղաղարարներին (Մատթ. 5:9)Մատթեոսի ավետարանի 7-րդ երանին խաղաղություն անողների մասին է: Ինչպե՞ս պետք է քրիստոնյան ապրի և գործի այս երանությանն արժանանալու համար: Մեկնաբանում է Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |
|
Լեռան քարոզը. Երանի ողորմածներին (Մատթ. 5:7)
Ողորմածությունը գթասրտություն և ներողամտություն է ենթադրում: Մատթեոսի ավետարանում Հիսուս ողորմածներին երանության է արժանացնում: Մերձավորին օգնության հասնելու և ներողամտության ի՞նչ օրինակներ է բերում Հիսուս և կարևորում դրանց ներդաշնակությունը: Ինչպե՞ս է արտացոլվում ողորմածության գաղափարը Տերունական աղոթքի մեջ:
Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:
|
|
Լեռան քարոզը. Երանի նրանց, ովքեր սրտով մաքուր են (Մատթ. 5:8)
Հիսուս երանության է արժանացնում սրտով մաքուրներին և նրանց աստվածտեսության խոստում տալիս:
Ա՛յս երանիին հասնելու համար, սակայն, Քրիստոս մի շարք հանգամանքներ է կարևորում: Ինչպե՞ս են ապրում և գործում սրտով մաքուրները: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:
|
|
Լեռան քարոզը. Երանի հեզերին (Մատթ. 5:5)
Ո՞վ է հեզ մարդը, ինչու՞ է Քրիստոս հեզերին երանության արժանացնում և խոստանում երկրի ժառանգությունը: Ինչպե՞ս է ընկալվում հեզությունն այսօր:
Մեկնաբանում է Ռուբեն վարդապետ Զարգարյանը:
|
|
Լեռան քարոզը. Երանի սգավորներին (Մատթ. 5:4, Ղուկ. 6:21)Ո՞ր տեսակի սուգն է երանության արժանացնում Քրիստոս, «երանի սգավորներին» ասելով՝ ու՞մ է նկատի ունենում և ի՞նչ խոստում է տալիս նրանց: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |
|
|
Լեռան քարոզը. Երանի հոգով աղքատներին (Մատթ. 5:3, Ղուկ. 6:20)Ի՞նչի մասին են Երանիները, ըստ Մատթեոս և Ղուկաս ավետարանիչների՝ քանի՞սն են դրանք, ինչպե՞ս է Տերը նկարագրում և բացատրում առաջին Երանին. «Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանց է Երկնքի արքայությունը»: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |
|
Լեռան քարոզը (Մատթ. 4:23-25, 5:1-2, Ղուկ. 6:12-13, 17-20)
Ինչի՞ մասին է Լեռան քարոզը, ու՞մ հետ և ինչու՞ է Քրիստոս խոսում քարոզի և ուսուցման տարբերությունների մասին: Ինչու՞ է Նա ընտրում Երանելիների լեռը:
Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:
|
|
Հարյուրապետի ծառայի բժշկումը (Մարկ. 1:40-45, Մատթ. 8:1-4, Ղուկ. 5:12-16)
Ո՞ւմ միջնորդությանը դիմեց հեթանոս հարյուրապետը Հիսուսին հանդիպելու համար: Ի՞նչ հիվանդություն էր բորոտությունը, ինչպե՞ս էին ապրում այդ հիվանդությամբ տառապող մարդիկ:
Երբ Քրիստոս իր ճանապարհին հանդիպում է մի բորոտի, ի՞նչ զրույց է ունենում նրա հետ, հետագայում ինչպե՞ս է փոխվում այդ գալիլիացու կյանքը:
Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:
|
|
Հիսուս ընտրում է 12 աշակերտներին (Մարկ. 3:13-19, Մատթ. 10:1-4, Ղուկ. 6:11-16)Համատես երեք ավետարանիչներն էլ անդրադարձել են Հիսուսի աշակերտների ընտրության դրվագին: Ինչպե՞ս Հիսուս իր հետևորդների բազմությունից ընտրեց 12-ին: Ի՞նչ էր նշանակում այդ ընտրությունը, ի՞նչ առաքելություն պիտի իրականացնեին նրանք: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |
|
Փոթորկի խաղաղեցումը (Մՙրկ. 4:35-41, Մատթ. 8:18, 23-27, Ղուկ. 8:22-25)
Ինչպե՞ս արձագանքեցին Քրիստոսի աշակերտներն ու Նրան հետևողները, երբ նավարկության ժամանակ ահեղ փոթորիկ սկսվեց: Ի՞նչ ասաց Քրիստոս վախեցած բազմությանը, ինչպե՞ս հանդարտեցրեց փոթորիկը:
Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդան Զարգարյանը:
|










