
Տեղեկատվական թողարկումն ամեն շաբաթ հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա արժանահիշատակ երաժշտական իրադարձություններին:
Փառատոններ և հյուրախաղեր, նշանավոր տարեթվեր և հոբելյաններ, շնորհանդեսներ, գիտաժողովներ, ստեղծագործական հավաքներ, ինչպես նաև աշխարհահռչակ երաժիշտների հյուրախաղեր Հայաստանում. այս բոլոր իրադարձությունները մշտապես տեղ ունեն «Ձայնագրի» էջերում:
Հաղորդաշարի «Միջազգային լրահոսը» ներկայացնում է աշխարհում կատարվող երաժշտական կարևոր իրադարձությունները:
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ կիրակի օրը, ժամը 08:00-ին և 17:00-ին
|
|
Ձայնագիր 09.04.2016
«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի և իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի ելույթը:
2015-ին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը Բյուրականում բացեց երաժշտական ակադեմիա:
Հայաստանի կոմպոզիտորների միությունը ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպեց հայ ժամանակակից երաժշտությանը նվիրված փառատոն:
25 տարվա ընդմիջումից հետո Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում հնչեց Խորեն Մեյխանեջյանի պատարագը:
|
|
Ձայնագիր 02.04.2016
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մարտի 29-ին ներկայացրեց Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայի թատերականացված համերգային կատարմումը:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 4–ին, երկարատև դադարից հետո ներկայացվելու է Վինչենցո Բելլինիի «Նորմա» օպերան:
Մեկնարկել է ՀՀ նախագահի մրցանակի համար դասական երաժշտության մրցույթը:
Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը ՝ նվիրված կանանց տոնին:
Սուրբ Հարության տոնին նվիրված համերգային երեկո «Նարեկացի» արվեստի միությունում:
|
|
Ձայնագիր 26.03.2016
Հայ ժողովուրդը հրաժեշտ տվեց Գեղամ Գրիգորյանին
Հուշ-երեկո` կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանի հիշատակին
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նշվեց Վաչե Շարաֆյանի 50-ամյակը
Օպերայի և բալետի թատրոնի բեմանկարիչը. Ավետիս Բարսեղյան
Հայ-իրանական համերգ` Նոուրուզի առթիվ
|
|
|
Ձայնագիր 19.03.2016
Կյանքի 82-րդ տարում կյանքից հեռացել է դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիլեն Չարչօղլյանը
Գիտական կոնֆերանս՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-րդ հոբելյանին
Ժամանակակից հայ երիտասարդ կոմպոզիտորների Կոմիտասին նվիրված գործերը հնչեցին վարդապետի թանգարան-ինստիտուտում
«ՍՕՍ Գյումրի» թիմի բարեգործական նախաձեռնության շնորհիվ Գյումրիում ապրող 13 ընտանիքի բնակարան կտրամադրվի
Պարարվեստի պետական քոլեջի առօրյան ու խնդիրները. հարցազրույց կառույցի տնօրենի հետ
|
|
|
Ձայնագիր 12.03.2016
«Չորս դաշնամուր». «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում Հայաստանի պետական կամերային նվագախումբն էր և հրավիրյալ երեք դաշնակահարներ Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Իտալիայից:
Իտալացի դիրիժոր Ալդո Սիսիլլոն և դաշնակահար Վալենտինա Բաբորը Գերմանիայից ֆրանսիական երաժշտություն կատարեցին՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ:
ՀԱՖՆ-ի հիմնադրման օրից ի վեր հրատարակված գրքերի, ամսագրերի, հոդվածների շնորհանդես-ցուցահանդես է բացվել:
Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիան նախաձեռնել է «Կիրակնօրյա երգչախումբ»:
ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պատանիները ստեղծում և կատարում են տարբեր ոճերի երաժշտություն:
|
|
|
Ձայնագիր 05.03.2016
«Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչեցին Ալ. Սպենդիարյանի կվարտետային ժանրի ստեղծագործությունները: Համերգը նվիրված էր մեծանուն կոմպոզիտորի 145-ամյակին:
Տոմաշ Տոմաշևսկին` Լեհաստանից, Արթուր Հորնիգը` Գերմանիայից և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Բրամսի երաժշտության երեկո պարգևեցին երաժշտասերին:
«Երիտասարդ օպերային երգիչների ծրագրի» մասնակիցների առաջին համերգը` գարնան առաջին օրը:
«Գողթ» խմբի երաժիշտները` «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում:
|
|
Ձայնագիր 27.02.2016
Նորայր Մեհրաբյանը 75 տարեկան է:
Դիրիժոր Լիոր Շամբադալն ու ջութակահար Ալեքսանդր Սիտկովեցկին Մենդելսոնի երաժշտության երեկո նվիրեցին հայ երաժշտասերին:
Հայկական ռոմանսներ`Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
«Բամբիռ» խմբի անդամները համատեղ համերգներից բացի հանդես են գալիս նաև անհատական նախագծերով:
|
|
|
Ձայնագիր 20.02.2016
Փետրվարի 12-ին Վիլեն Գալստյանը դարձավ 75 տարեկան:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հնչեցին Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը:
D’Black Blues Orchestra խմբի ու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Երաժշտական կրթարանների այսօրվա վիճակն ու խնդիրները՝ մեկ դպրոցի օրինակով:
Հարցազրույց տաղավարում. հյուրը՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյան:
|
|
|
Ձայնագիր 13.02.2016
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրը Մակեդոնիայի երաժշտության դեսպանն էր:
Մեկնարկեց «Հովեր» երգչախմբի նոր համերգաշրջանը:
Օրերս նշվեց Պետրոս Ժամկոչյանի 60-ամյակը:
Այս տարի կոմպոզիտոր, ջութակահար և մանկավարժ Վալերի Սարգսյանը կդառնար 70 տարեկան:
|
|
|
Ձայնագիր 06.02.2016
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Նազարեթ Քյուրքչյանը ներկայացրին Կուսեվիցկու կոնտրաբասի և նվագախմբի համար կոնցերտը:
Երաժշտական և արվեստի դպրոցների սաները կապահովվեն երաժշտական գործիքներով:
«Հնչյունի թատրոն». Վարդան Աճեմյանի ստեղծագործությունը լարային նվագախմբի, գոսերի և դաշնամուրի համար արժանացել է պետական մրցանակի:
Հոգևոր երգեր, օրորոցայիններ ու հայկական ռոմանսներ` սոպրանո Հասմիկ Բաղդասարյանի կատարմամբ:
|
|
|
Ձայնագիր 30.01.2016
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը տոնեց հիմնադրման տասնամյակը: Միջոցառումները մեկնարկեցին մամլո ասուլիսով, որին հաջորդեց «Նվագախմբի ձայնը» ֆիլմի ցուցադրությունը:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ծննդյան օրն ավարտվեց գալա-համերգով:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը մեկ տարեկան է:
Երևանում էր իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին:
«Հնչյունի թատրոն». Վարդան Աճեմյանի ստեղծագործությունը լարային նվագախմբի, գոսերի և դաշնամուրի համար արժանացել է պետական մրցանակի:
Հարցազրույց. «Ձայնագիրն» իր նոր տաղավարում հյուրընկալել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանին:
|
|
|
Ձայնագիր 23.01.2016
Մեկնարկեց «Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնը»:
Հունվարի 22-ին Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակն էր:
Մոցարտ և Շոստակովիչ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ռուզան Մանթաշյանի կատարմամբ:
|


