
Տեղեկատվական թողարկումն ամեն շաբաթ հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա արժանահիշատակ երաժշտական իրադարձություններին:
Փառատոններ և հյուրախաղեր, նշանավոր տարեթվեր և հոբելյաններ, շնորհանդեսներ, գիտաժողովներ, ստեղծագործական հավաքներ, ինչպես նաև աշխարհահռչակ երաժիշտների հյուրախաղեր Հայաստանում. այս բոլոր իրադարձությունները մշտապես տեղ ունեն «Ձայնագրի» էջերում:
Հաղորդաշարի «Միջազգային լրահոսը» ներկայացնում է աշխարհում կատարվող երաժշտական կարևոր իրադարձությունները:
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ կիրակի օրը, ժամը 08:00-ին և 17:00-ին
|
|
Ձայնագիր 26.12.2015
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի` Ամանորի և Սուրբ Ծննդյան համերգը:
Էմիր Կուստուրիցան և նրա խումբը` երկրորդ անգամ Հայաստանում:
Վահան Արծրունու «5 համերգ, 5 գեղագիտություն» հոբելյանական համերգաշարը եզրափակվեց:
«Վարդապետի լռությունը»` Կոմիտասին նվիրված խաղարկային լիամետրաժ կինոնկարը դեկտեմբերի 25-ից կինոթատրոնների էկրաններին է:
«Մոսֆիլմ Նոն Ստոպ». խորհրդային հայտնի և սիրված ֆիլմերի սաունդթրեքերը Ամանորի նախօրեին Երիտասարդական նվագախմբի նվերն էին հանդիսատեսին:
|
|
|
Ձայնագիր 19.12.2015«Հայաստանի փոքրիկ երգիչներն» իրենց երգով «Խաղաղություն բերեցին մոլորակին»: |
|
|
Ձայնագիր 12.12.2015Արամ Խաչատրյան և ջազ. առաջին հայացքից անհամադրելի թվացող այս երևույթները համատեղվել էին մեծ կոմպոզիտորի անունը կրող համերգասրահում:
|
|
|
Ձայնագիր 05.11.2015Իսրայելաբնակ դիրիժոր և դաշնակահար Վահագն Պապյանն օրերս ներկայացավ հայ հանդիսատեսին և՛ որպես նվագախմբի ղեկավար, և՛ որպես մենակատար:
|
|
|
Ձայնագիր 28.11 2015Ի՞նչ ծրագրով են հանդես գալու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Լեհաստանում և Գերմանիայում:
|
|
|
Ձայնագիր 21.11.2015Ջոշուա Բելլի և Սուրբ Մարտին եկեղեցու ակադեմիա-նվագախմբի համագործակցությունը երևանյան բեմահարթակում:
|
|
|
Ձայնագիր 14.11.2015Տանգոն մարդկանց ջերմացնելու հատկություն ունի, այն լսելիս գուցե ցանկություն առաջանա գրկել Ձեր կողքին նստածին, մի՛ վարանեք». Երևանում էր Տանգո կարբոնը»:
|
|
|
Ձայնագիր 03.10.2015Բորոդինի անվան լարային քառյակը` Երևանում:
|
|
|
Ձայնագիր 07.11.2015Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրերն էին Յու Չժեան և Լևոն Աբրահամյանը: |
|
|
Ձայնագիր 31.10.2015Գալարափողահար Ռադեկ Բաբորակի համերգով եզրափակվեց Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնը:
|
|
|
Ձայնագիր 24.10.2015Հոկտեմբերի 22-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարում էր Պիեռ Կարլո Օրիցիոն: Երեկոյի ընթացքում եղան մի շարք հայաստանյան պրեմիերաներ:
|
|
|
Ձայնագիր 17.10.2015Հոկտեմբերի 13-ի համերգը նվիրված էր հայ անվանի դիրիժոր Դավիթ Խանջյանի 75-ամյակին:
|