
|
Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետումը (1:5-25) մաս 1Ղուկասն իր Ավետարանը գրել է փաստարկված, ճշգրիտ, ստուգված, բայց իր Ավետարանի սկզբում խոսում է երկու մեծ վերերկրային իրադարձությունների՝ հրաշքների մասին, որոնք գործնականում անհնար է ապացուցել։ Դրանցից առաջինը Հովհաննես Մկրտչի ավետման դրվագն է, որտեղ հրեշտակի հայտնությունն է ներկայացնում։ Երկրորդը՝ Մարիամի և հրեշտակի հանդիպման դրվագն է։ Ղուկասի Ավետարանի առաջին գլխի 5-25 համարները նվիրված են Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետմանը: Մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:
|
|
Ղուկաս Ավետարանչի նախաբանը (1:1-4)Ո՞վ էր Ղուկասի Ավետարանի հասցեատեր Թեոփիլոսը, որ թարգմանաբար նշանակում է Աստվածասեր։ Կա վարկած, որ Պողոս Առաքյալի կողմից Ղուկասը Հռոմ ուղարկված լինելով, դարձի է բերում Թեոփիլոս անունով մի զորավարի, որին հետո նվիրում է իր Ավետարանը։ Մեկ այլ վարկածի համաձայն Թեոփիլոսը այն դատավորն էր, որ պետք է Պողոս առաքյալի համար դատավճիռ կայացներ և այս Ավետարանը Ղուկասը գրում է իր ուսուցչին փրկելու համար։ Երրորդ վարկածի համաձայն Թեոփիլոսը հավաքական կերպար է և Ղուկասը Թեոփիլոս ասելով նկատի ունի բոլոր նրանց, ովքեր Աստծուն սիրում են։ Ղուկասի Ավետարանի նախաբանի առաջին գլխի 1-4 համարները մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
ՆերածությունՄասնագիտությամբ բժիշկ Ղուկաս Ավետարանիչը չնայած Հիսուս Քրիստոսի ժամանակակիցն էր, սակայն երբեք անձամբ Քրիստոսին տեսնելու եւ նրան հետեւելու առիթ չի ունեցել։ Նա դառնում է Պողոս առաքյալի գործակիցն ու գրի է առնում Ավետարանը։ Ղուկասի Ավետարանն ընթերցողի համար ամենահեշտ եւ ամենապատկերավոր նյութն է ներկայացնում։ Այն աղոթքի Ավետարան է։ Միայն Ղուկասի Ավետարանում կան Անիրավ դատավորի եւ այրի կնոջ, Բարի Սամարացու, Անառակ որդու առակները։ Ղուկասի Ավետարանի ներածությունը ներկայացնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |


