Մարդիկ, ովքեր իրենց ստեղծագործական հետքն են թողել պատմության էջերում: Հայ և համաշխարհային մշակույթի, գիտության, հոգևոր և հասարակական կյանքի երևելիները, նրանց կյանքն ու գործունեությունը հեռուստահանրագիտարանի ձևաչափով:

Ալեքսեյ Հեքիմյան


Ալեքսեյ Հեքիմյան`միլիցիայի գեներալ երգահանը:

Այնթապի հերոսամարտը


1920 թվականի ապրիլի 1-ին թուրքական կանոնավոր զորքի և ավազակախմբերի կողմից Այնթապի հայկական թաղերի վրա հարձակումից հետո, Ս. Աստվածածին եկեղեցու զանգակատնից արձակված հրազենային վեց համազարկով տրվեց Այնթապի ինքնապաշտպանության սկիզբն ազդարարող ազդանշանը:

Վիկտոր Համբարձումյան


20-րդ դարի ամենանշանավոր հայ գիտնականը՝ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյան:

Ռեդյարդ Քիփլինգ


Նշանավոր բանաստեղծ, մանկագիր, ամենաերիտասարդ անգլալեզու Նոբելյան մրցանակակիր Ռեդյարդ Քիփլինգի անունն առ այսօր դժկամությամբ է հիշատակվում, պատճառը ռասիստական և իմպերիալիստական գաղափարներն են:

Ռաբինդրանաթ Թագոր


«Հանրագիտարան» շարքի այս ֆիլմը պատմում է հնդիկ աշխարհահռչակ բանաստեղծ և ուսուցիչ Ռաբինդրանաթ Թագորի կենսագրությունը:

Վահրամ Փափազյան


Վահրամ Փափազյանի «Օթելլոն» ճանաչվել է աշխարհում լավագույն դերակատարումներից մեկը: Որևէ մեկը հայ դերասաններից չի հասել միջազգային այնպիսի ճանաչման ու հռչակի, ինչպես Փափազյանը: Նա թողել է նաև հինգ հատոր գրական ժառանգություն, որոնք հայ արձակի լավագույն էջերից են:

Նիկոլա Տեսլա


Գործակալությունները հազիվ էին հասցնում արտոնագրել նրա նախագծած սարքերը: Իսկ ինքը սիրում էր կրկնել. «Ես այսօրվա համար չեմ աշխատում, այլ` վաղվա»: Մահվանից 75 տարի անց էլ ինժեներական նորարությունների մեծ մասը փորձարկվում է սերբ ինժեների անունը կրող ամերիկյան ընկերությունում: Նիկոլա Տեսլա, մարդ որ հորինել է 20-րդ դարը:

Վարդան Աճեմյան


1915թվականին Վանում Վարդան Աճեմյանի` թատրոնով ու նկարչությամբ լցված մանկությունն ընդհատվում է: Ապա շարունակվում է Ալեքսանդրապոլի որբանոցում, որտեղ գաղթական որբերի  թատերական խմբակում Վարդանը սկզբում հուշարար էր: Հետո պիտի դառնար ժամանակի լավագույն նկարիչների և ռեժիսորների աշակերտը և հետևորդը: Նրան վիճակված էր ստեղծել Ազգային նոր թատրոնը:  

Հասմիկ


Հասմիկը՝ օրիորդական ազգանունով Թագուհի Հակոբյանը, հայ թատրոնի բոլոր ժամանակների լավագույն դերասանուհիներից մեկն է: Նրան կոչում էին հայ թատրոնի ու կինոյի մայր, որովհետև մոր կերպարի լավագույն դերակատարն էր հատկապես կինոյում: Նրա ճակատագիրը դասավորվել էր այնպես, որ պիտի շատ հեռու լիներ արվեստից, մշտական անձնական ողբերգությունները պիտի կոտրեին նրան... 

Ալիխանյան եղբայրներ


Աբրահամ և Արտեմ Ալիխանյան եղբայրները հայտնի են ԽՍՀՄ միջուկային զենքի ստեղծման գործում ունեցած դերակատարմամբ: Նրանք հսկայական ավանդ են ունեցել նաև Հայաստանում գիտության, հատկապես, ֆիզիկայի զարգացման գործում: Արտեմ Ալիխանյանը ստեղծեց Երևանի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը, որը ժամանակին լավագույններից մեկն էր աշխարհում: Եղբայրները մեծ ավանդ ունեցան Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ստեղծման գործում: Նրանք ստեղծեցին նաև Արագածի վրա գտնվող առաջին արագացուցիչը:

Վարդան Այգեկցի


Մեծագույն հայ առակագիրներ Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու շնորհիվ հայ գրականության այդ ժանրը հասավ համաշխարհային բարձունքների: Այգեկցին նաև նշանավոր հոգևորական գործիչ էր: Նրա գլխավոր խնդիրը հայ եկեղեցու ինքնուրույնությունը պաշտպանելն էր: Այգեկցու անունով մեզ հասած առաջին գործը «Արմատ հավատո» ժողովածուն է: Առակների ժողովածուներից ամենահայտնին  «Աղվեսագիրք»-ն է, որն առաջին անգամ լույս է տեսել Ամստերդամում, 1668 թվականին:

Լեռ Կամսար


Նա միակ բացահայտ հակասովետական գրողն էր: Նա հալածվել է ողջ կյանքում, աքսորվել նախ Սիբիր, ապա՝ Հայաստանի հեռավոր գյուղերից մեկը: Նրան արգելում էին գրել, չէին տպագրում: Լեռ Կամսարի գրական ժառանգության հսկայական մասն անտիպ է: