Շարքի  հերոսները դպրոցահասակ երեխաներ են՝ իրենց հետաքրքրություններով և հոգսերով: Բայց կա մի բան, որ նրանք անում են մեծ ջանասիրությամբ` շապիկ են հագնում և Խորան բարձրանում. ծառայում եկեղեցում որպես դպիր:   
Յուրաքանչյուր  հաղորդում մի պատմություն է, եկեղեցու հետ հաղորդակցության մի դեպք:
 
Պարբերականությունը՝ երկուշաբթի, ժամը 21:00-ին

Մանուկ դպիրները վեհարանում


«Մանուկ դպիր» հաղորդաշարի հերոսներին իր նստավայրում հյուրընկալել է Ամենայն հայոց հայրապետը։

Չարենցավանի դպիրները


Չարենցավանի դպիրների առօրյան միասին է անցնում՝ պատարագներին երգելուց մինչև այգին մշակելը:

Արաբկիրի դպիրները


Երեք եղբայր՝ Հովհաննեսը, Գևորգը և Միքայելը շապիկ են հագնում Երևանի Արաբկիր համայնքի եկեղեցում: Մեր նկարահանող խումբը մեկ օր անցկացրեց երեխաների հետ:

Իջևանի դպիրների ձեռնադրությունը


Արդեն երկար ժամանակ շապիկ հագնող երեխաները անհամբեր սպասում էին դպրական ձեռնադրությանը...

Ավետիքը


Յոթնամյա Ավետիքը Դիլիջանի եկեղեցում շապիկ է հագնում և օգնում տեր Շավարշին ծիսակատարությունների ժամանակ: Ավետիքն իր ընկերոջ` Տիգրանի հետ, մեր նկարահանող խմբին ծանոթացնում է իր փոքրիկ աշխարհի ու մեծ հայրենքի հետ: 

Ապարանի դպիրները


Զորին, Զավենը, Նարեկը, Մուշեղն ու Ազատը ամեն կիրակի շրջում են Ապարանի գյուղերի եկեղեցիներում և օգնում քահանաներին պատարագների ժամանակ: Մեզ պատմում են իրենց ճամփորդությունների ու արկածների մասին: 

Հրաչյան


Հրաչյան կիրակին սկսում է Առինջի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում. ընկերների հետ  օրը լավ է անցնում: Օրվա մնացած մասը հայրիկի արվեստանոցում է, մանրանկարչությամբ է զբաղվում: Գիտի, որ դեռ շատ բան ունի սովորելու: 

Հրազդանի դպիրները


Նորայրը, Արենն ու Արամն ընկերներ են, նրանք ծանոթացել են Հրազդանի Սբ. Աստվածածին եկեղեցում: Ամենակրտսերը Նորայրն է, բայց Արենն ու Արամը պատմում են, որ շատ բաներ սովորել են նրանից...
 

Ս. Շողակաթ եկեղեցու դպիրները


Ամեն կիրակի, երբ Հովհաննեսը գնում էր Գրիգորի հետ խաղալու, ասում էին, որ Գրիգորը եկեղեցում է: Մի օր էլ Հովհաննեսը խնդրեց Գրիգորին, որ միասին գնան: Այդ օրվանից Հովհաննեսն ու Գրիգորը միասին են գնում Շողակաթ եկեղեցի: 
Ասում են, որ իրենց ընկերությունն էլ ավելի է ամապնդվել: 
 

Դսեղի երգչախումբը


«Կարծրատիպեր ունեի... հետո հասկացա, որ եկեղեցում երգելը և՛ ինձ համար է լավ, և՛ եկեղեցու: Հիմա սիրով մասնակցում եմ»:
Մեր նկարահանող խումբը Լոռվա Դսեղ գյուղ է մեկնել:
 

Էդուարդը


Էդուարդը երազում է ֆուտբոլիստ հոգևորական դառնալ: Գիտի, որ հեշտ չի լինելու…

Ջրվեժի Գրիգորը


«Երբ ամբողջ ընտանիքով  ենք  պատարագի մասնակցում, զգացողություններս մի տեսակ ամբողջական են»,- ասում է Ջրվեժի Սբ. Աստվածածին եկեղեցու փոքրիկ դպիր Գրիգորը: