Ամենշաբաթյա տեղեկատվական թողարկումը հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա մշակութային նորություններին:
«Մշակութային ազդագրի» ստեղծագործական խումբն ամեն շաբաթ հեռուստադիտողին է պարզում գրականության, ճարտարապետության, թատրոնի, կերպարվեստի և կինոյի կյանքի արժանահիշատակ իրադարձությունների խճանկարը:
 

Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի,  ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի,  ժամը 08:20-ին և 16:40-ին

Մշակութային ազդագիր 11.11.2019


«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվել է Վարդիթեր Կարապետյանի անհատական ցուցահանդեսը:
Լույս է տեսել Սերգեյ Փարաջանովի «Մաեստրո» պատկերագիրքը։
Երևանի պետական տիկնիկային թատրոնում «Ոզնու մուշտակը» ներկայացման առաջնախաղն էր:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կազմակերպվել էր միջազգային գիտաժողով՝ «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ.» խորագով:
«Հայաստանը չին նկարիչների - Չինաստանը հայ նկարիչների աչքերով» խորագրով ցուցահանդես է բացվել Հայաստանի նկարիչների միությունում:
«Մեկ քառակուսի մետր» թատրոնի և կատարողական արվեստի ամենամյա փառատոնն անցկացվեց նոյեմբերի 7-ից 9-ը:
Նոյեմբերի 5-ից 9-ը Երևանում, ՀՀ մարզերում, Արցախում և Վրաստանում անցկացվեց  «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը:
 

Մշակութային ազդագիր 04.11.2019


Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Ուսուցիչը» ժամանակավոր ցուցադրությունը:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ցուցադրվել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի «Ղողանջ հարսանեկան» ներկայացումը:
Ամփոփվել է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնը:
Ռուսական արվեստի թանգարանում բացվել է «Ինչպես է ծնվում գլուխգործոցը» ժամանակավոր ցուցադրությունը:
Երևանի «Շեքսպիրյան 14-րդ միջազգային թատերական փառատոնի» մեկնարկը տրվեց Համազգային թատրոնում:
«Մերիդիան» էքսպո կենտրոնում բացվեց «Իմ Սարյանը» խորագրով համահայկական մանկապատանեկան նկարչական ցուցահանդեսը:
«Արև Արթ» ցուցասրահում կին ստեղծագործողները ցուցադրել են իրենց գրքարվեստը և  գրքակարի հայկական ոճը:
Երևանի ավագ դպրոցի աշակերտների համար մեկնարկեց թատերական կրթական նոր ծրագիր՝ «Դասարան պլյուս դասական»:
 

Մշակութային ազդագիր 28.10.2019


Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Փրկեալ ձեռագործք հայոց» խորագրով ցուցահանդեսը:
Մեկնարկել է «Ռեանիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման փառատոնը:
«Աղբարիկս. Ազնավուրների ոդիսականը» թատերգության պրեմիերան ֆրանսիացի և ֆրանսահայ արվեստագետները ներկայացրել են Հայաստանում՝ Տիկնիկային թատրոնի բեմում:
«Գրանդ հոթել Երևան» հյուրանոցի 329 համարն այսուհետ կկրի անվանի նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի անունը:
Հայաստանի նկարիչների միությունում բացվել է նկարիչ-քանդակագործ Ռոբերտ Մինասյանի քանդակների և նկարների ժամանակավոր ցուցադրությունը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հագեցած շաբաթն ամփոփվեց Տաթևի վանական համալիրում:
«Թումո» ստուդիայի ուսանողներն ամերիկացի հեղինակներ Քեյթի, Լիի և Արայի նախաձեռնությամբ ստեղծել են «Լավաշը», որը հայկական հյուրասիրության ու ավանդական բաղադրատոմսերի մասին պատմող գիրք է:
Հայերեն են թարգմանվել Մարիո Վարգաս Լյոսայի «Խուլիա մորաքույրը և գրչակը» և Քրիստոֆ Ռանսմայրի «Վերջին աշխարհը» վեպերը:
 

Մշակութային ազդագիր 21.10.2019


Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» ցուցահանդեսը:
Հայերեն է թարգմանվել աշխարհահռչակ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող Ջոնաթան Քոնլինի «Պարոն հինգ տոկոս» գիրքը:
Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է լոնդոնաբնակ նկարիչ Արթուր Օշականցու ցուցահանդեսը՝ «Ժամանակի բաբախումը» խորագրով:
Արցախի Շուշի քաղաքում ավարտվել են 19-րդ դարի ճարտարապետական–կրոնական համալիրի՝ Գոհար տիկնոջ վերին մզկիթի վերականգնման աշխատանքները:
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում անցկացվեց  «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների անդրանիկ փառատոնը:
Աղվերանում անցկացվեց «Արժեք և գին» երկօրյա աշխատաժողով ՝ՀՀ ԿԳՄՍ նախաձեռնությամբ, Բրիտանական խորհրդի և «Ստեղծարար Եվրոպա» նախագծի աջակցությամբ:
Նախորդ շաբաթ անցկացվեց «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոնի գալա համերգը և մրցանակաբաշխությունը:
Լույս են տեսել Ժոզեֆ Բեդիեի «Տրիստանի և Իզոլդայի սիրավեպը» գիրքը և Ալեքսանդր Բելյաևի «Պրոֆեսոր Դոուելի գլուխը» գիտաֆանտաստիկ վեպը:
 

Մշակութային ազդագիր 14.10.2019


Մաշտոցյան մատենադրանի գիտական մասնաշենքում անցկացվեց Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով՝ «Արևելք–Արևմուտք. Հ. Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագրով:
Հովհաննես Թումանյանի թանգարանում բացվեց «Թուղթ ու թիթեղ կամ մանկության պահնորդները» խորագրով ցուցահանդես:
«Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկեց «Պորտուգալիայի օրերը Հայաստանում» կինոփառատոնը:
Ավարտվեց «Հայֆեստ» միջազգային թատերական 17-րդ փառատոնը:
Նկարիչների միությունում բացվել է Գագիկ Ղազանչյանի անհատական ցուցահանդեսը՝ «Ակնթարթային պատկերներ» խորագրի ներքո:
Հայերեն է թարգմանվել Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» բեսթսելլերը: Գրքի շնորհանդեսին ներկա էր նաեւ հեղինակը:
 

Մշակութային ազդագիր 07.10.2019


Հոկտեմբերի 1-ին 86 տարեկանում կյանքից հեռացավ անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանը:
Սաթէ-Աթղը թատերական միությունը, Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի հետ համատեղ ներկայացրեց ֆրանսիացի դրամատուրգ Ֆլորիան Զելլերի թատրոնին նվիրված միջոցառումների շարք:
Հովհաննես Թումանյանի 150-ամյակի միջոցառումների շրջանակում, տարեցների միջազգային օրը, Նորքի տարեցների տուն-ինտերնատի բնակիչները Տիկնիկային թատրոնի բեմում ներկայացրին բանաստեղծի գործերը:
«Հայֆեստ» 17-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի անցկացվում է հոկտեմբերի 1-ից 8-ը:
«Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան առաքելությունը նշեց հիմնադրման 30-ամյակը:
Երևանի պետական կամերային թատրոնում բացվել է գեղանկարիչ Անդրանիկ Մխիթարյան-Սուսերցու անհատական ցուցահանդեսը:
Երևանի Հովհաննես Թումանյանանի անվան տիկնիկային թատրոնում «Գելը» ներկայացման պրեմիերան էր:
 

Մշակութային ազդագիր 30.09.2019


«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանում բացվեց եվրոպական երկրների հնատիպ գրականության ցուցադրություն:
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ֆրանսաբնակ նկարիչ Աշոտ Աշոտի՝ Աշոտ Ղազարյանի անհատական ցուցահանդեսը՝ «Աֆեկտում» ընդհանուր վերտառությամբ:
Հայաստանի ազգային արխիվի և ֆրանսիական Շոահի հուշահամալիրի միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Մայիս Ռաֆայելյանի 80-ամյակի առիթով Մայր թատրոնի Փոքր բեմում մեծարման երեկո էր կազմակերպվել:
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագծի շրջանակում ներկայացրել է  «Լույսեր, տեսախցիկ, Սարոյան» վավերագրական ֆիլմի երևանյան պրեմիերան:
Երեւանում անցկացվեց «Իտալիայի բույրերը. բուրմունք և ծես» խորագրով քառօրյա համաժողովը:
 

Մշակութային ազդագիր 23.09.2019


Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի տոնական միջոցառումները Գյումրիում:
«Էրեբունի» արգելոց հնավայրում մեկնարկել է իններորդ պեղաշրջանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանի նոր համալիրում ցուցադրվում են նաև Մայր Աթոռի արվեստի հավաքածուի նմուշներ:
Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի 85-ամյակը նշվել է Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:
Մինչև հոկտեմբերի 25-ը «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների 14-րդ միջազգային փառատոնի օրերին մարզերում, Արցախում և մայրաքաղաքում կթևածի թումանյանական շունչը:
90-ամյա հոբելյանին ընդառաջ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը նոր թատերաշրջանի սկիզբն ազդարարեց «Մատնաչափիկը» ներկայացման պրեմիերայով:
 

Մշակութային ազդագիր 16.09.2019


Սունդուկյանի «Փոքր բեմում» Մաթեի Վիշնիեկի «Ռիչարդ Երրորդը տեղի չի ունենա կամ դրվագներ Մեյերխոլդի կյանքից» ներկայացման առաջնախաղն է:
Հայ հանդիսատեսին ներկայացվեց «Կիլիկիա. Առյուծների երկիրը» Կիլիկիայի հայոց թագավորության մասին պատմող խաղարկային կինոնախագիծը: 
Նախագահական նստավայրում բացվել է «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» խորագիրը կրող բացօթյա բացառիկ ցուցահանդես:
Գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացվել է Արամ Իսաբեկյանի աշխատանքների ցուցահանդեսը:
«Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Արմավիրում անցկացվեց «Թաղիքի օր»  ցուցահանդես փառատոնը։
Ֆրանսիացի պոետ, արձակագիր և թարգմանիչ Ժերար դը Ներվալի «Քիմեռներ» բանաստեղծական շարքը լույս է տեսել հայերեն առանձին գրքույկով` Շուշանիկ Թամրազյանի բնագրային թարգմանությամբ:
 

Մշակութային ազդագիր 09.09.2019


Մանարյանական «Անհաղթ աքլորը» 40 տարեկան է։ Տարին հոբելյանական է նաեւ վարպետի՝ Երվանդ Մանարյանի համար, լրացել է նրա 95–ամյակը:
Նախորդ շաբաթ նախագահական նստավայրում ցուցադրվեցին աշխարհի հնագույն՝ Կապիտոլյան թանգարաններից բերված 2-րդ և 3-րդ դարերի հին հռոմեական խճանկարներ: 
«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում մեկնարկել է «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալեն»:
Նկարիչների միությունում բացվել է Մարի Հովելյան-Հակոբյանի աշխատանքների ցուցահանդեսը:
Երևանում առաջին անգամ ցուցադրվում են թբիլիսահայ նկարիչ Լեվ Բայախչևի ստեղծագործությունները։
Ուսումնական տարեսկզբին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց այբբենարանների ցուցահանդես:
 

Մշակութային ազդագիր 02.09.2019


Ամփոփվեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6–րդ միջազգային փառատոնը:
Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում կայացել է «Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում» ժամանակավոր ցուցադրության բացումը և համանուն պատկերագրքի շնորհանդեսը: 
Երեւանում մեկնարկել է «Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնը»:
Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է նկարչուհի Եվգինե Մարտիրոսյանի «Գունային խանդավառություն» խորագիրը կրող հինգերորդ անհատական ցուցահանդեսը։
Նկարիչների միությունում բացվել է գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանի՝ Հաղթոյի 75-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը:
Հայերեն են թարգմանվել Ուիլյամ Սարոյանի «Անունս Արամ է» պատմվածաշարը և Իտալո Կալվինոյի «Ծառաբնակ բարոնը» վեպը:
 

Մշակութային ազդագիր 22.07.2019


Ե. Չարենցի տուն-թանգարանում տեղի է ունեցել «Դեպի Արևելք» գրքի շնորհանդեսը և «365 օր անց» խորագրով ամենամյա հաշվետու ցուցահանդեսը:
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում բեմելի է պատրաստվում «Լոռեցի Սաքոն» ներկայացումը: 
Երևանում Ավետ Ավետիսյան 19 հասցեում բացվել է Անդրանիկ Քոչարի անվան լուսանկարչության թանգարանը:
Հայաստանի ազգային գրադարանում հայ անվանի գրող, դրամատուրգ, մանկավարժ, պետական և հասարակական գործիչ Լևոն Շանթի 150-ամյակի առթիվ կազմակերպվել էր ցուցադրություն:
Բեյրութի «Մետրոպոլիս Էմփայեր Սոֆիլ» կինոթատրոնում կայացել է «Կիլիկիա. Առյուծների երկիր» երեք պատմական ֆիլմ-ակնարկների փակ դիտումը:
Լույս է տեսել Ավետիք Իսահակյանի ակադեմիական 14 հատորյակի վեցերորդ հատորը: