Մեր հերոսները երիտասարդներ են, որոնք փորձում են, նախաձեռնում, իրագործում: Այդպես նրանք ինքնիրացվում են, շրջապատը՝ շահում:  Աշխարհը փոխելը նրանց ուժերից վեր է, բայց աշխարհում մի բան փոխել կարող են հաստատ:
 Շարքի ամեն հաղորդում ներկայացնում է երիտասարդական մի նախաձեռնության պատմությունն ու օգտակար գործողության գործակիցը:

«Դինգո» թիմ


Օվսաննան հավատացած է, որ իր առաքելությունը կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվելն է: Նա ստեղծել է Դինգո» կենդանասերների թիմը, որը կազմակերպում է փողոցի շների որդեգրություն, հիվանդ շների բուժում և այլն: Օվսաննային այս կամավորական աշխատանքը երջանկություն է բերում, դրական փոփոխությունները նրա բռնած գործի ամենամեծ հաջողությունն են:

Կարեն Դերձյան


Հաղորդման հերոսը էկոբիզնեսմեն Կարեն Դերձյանն է: Էկո-փաբը» Երևանում բացված առաջին վայրն է, որտեղ արգելվում է ծխել և մատուցվում է էկոլոգիապես մաքուր սնունդ ու խմիչք: Մինչ էկոփաբ ստեղծելը, Կարենը Հայաստան էր ներմուծում նաև էկոլոգիապես մաքուր լուսային համակարգեր: Էկոբիզնեսմեն լինելուց բացի Կարենը նաև աուդիոգրքերի մեծ սիրահար է: Տեսնելով, որ Հայաստանում չկան որակյալ աուդիոգրքեր`ընկերների հետ միասին հիմնում է Աուդիոգիրք» ընկերությունը: Այս ընկերության շնորհիվ այսօր հնարավոր է ձեռք բերել Շիրվանզադեի Հրդեհ նավթագործարանում», Հակոբ Պարոնյանի Մեր օտարամոլությունը» և այլ ստեղծագործություններ:

Թերեզան և Արթուրը


ՕԳԳ-ի» հերոսները 2 երիտասարդներ են՝ Թերեզան և Արթուրը: Թերեզան էրգոթերապեւտ է, օգնում է հաշմանադամներին: Նրա մասնագիտությունն այնքան էլ հայտնի չէ Հայաստանում: Եթե չլիներ համացանցը, ես երևի մի պաստառ կվերցնեի, մեծ տառերով կգրեի էրգոթերապիան գոյություն ունի» ու կշրջեի քաղաքում»,-ասում է Թերեզան:
Արթուրը Նոր Գեղիի բնակիչ է: Երիտասարդի ջանքերով գյուղն ունի փողոցային լուսավորություն, նոր մանկապարտեզ և խաղահրապարակ:

Alt

Մուշեղը


Երիտասարդությունն ինքը պետք է հարթի իր ճանապարհը». վստահ է մեր հաղորդման հերոսը՝ Մուշեղ Հովսեփյանը:
Մուշեղի ցանկությունն է օգնել հաշմանդամություն ունեցող մարդկանց: Երևանը նաև իմ քաղաքն է» ծրագրի շրջանակում նա պատրաստել է ֆոտոշարք, որի միջոցով բարձրաձայնում է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար տրանսպորտի անհասանելիության խնդիրը: Չեմ կարծում, որ պետք է միայն մեր իրավունքների համար պայքարենք: Նրանք մեր ընկերներն են, մեր դասընկերներն են, մեր գործընկերներն են, նրանց խնդիրները նաև մերն են»: