«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով: 

Եկեղեցական կյանք 18.09.2020


Ս. Էջմիածնի մայր տաճարի նորոգման ընթացքում բացահայտումները շարունակվում են: «Էջմիածնասեր տիկնանց համախմբումը» բաշխել է Բեյրութի նավահանգստի պայթյունից տուժածներին հասցեագրված՝ Մայր Աթոռի և աշխրահասփյուռ թեմերի տրամադրած հումանիտար օժանդակությունը: Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցու բակում տեղադրվել է արևային էներգիայի կայան: Հառիճավանքում կանցկացվեն կոմիտասյան փառատոն-գիտաժողովի միջոցառումներ: Ֆրանսիան Նորքի հայորդյաց տան սաների նկարներում:

Եկեղեցական կյանք 13.09.2020


Խաչվերացի տոնական պատարագի օրը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում քահանայական ձեռնադրություն և օծում ստացավ չորս սարկավագ: Խաչվերաց տոնը Երևանի Սուրբ Խաչ (Արաբկիր) և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցիներում: Ռեհանով զարդարված ու վարդաջրով ցողված տոնական խաչի պտույտը Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում: Մոսկվայի հայկական եկեղեցու համայնքը ևս նշում է տարվա վերջին տաղավար տոնը՝ Խաչվերացը: Խաչվերացի տոնը Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում: Խաչվերացի տոնը նաև Դիլիջանի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրն է:

 

Եկեղեցական կյանք 11.09.2020


2020-2021 ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկի առիթով Մայրավանքի Ս. Տրդատ բաց խորանին, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց կրթության մշակների ավանդական օրհնության կարգը: Այս կիրակի մեր եկեղեցու հոգևոր դասը կհամարվի ևս 8 քահանայով: Սեպտեմբերի 13-ին Խաչվերաց տոնն է: Լույս է տեսել Դեյվիդ Հորըլի «Պողոսագիտության ներածություն» մենագրության հայերեն թարգմանությունը: «Կորոնավիրուսն իմ պատուհանից» խորագրով նկարչական ցուցահանդեսը Նորքի հայորդյաց տան առաջին միջոցառումն էր համավարակի սահմանափակումներից հետո:

Եկեղեցական կյանք 08.09.2020


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպում են ունեցել Ազգային ժողովում, քննարկել եկեղեցի-պետություն հարաբերություններին առնչվող հարցեր: «Հռադամիզդ» օպերայի ստեղծագործական խումբը Ս. Էջմիածնում հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Աստվածամոր ծննդյան տոնի կապակցությամբ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Արարատ քահանա Օրդոյանը երիտասարդաց միության անդամների հետ այցելեց Մասիսի բժշկական կենտրոն: Սբ. Կույս Մարիամի ծնննդյան տոնական պատարագին մեր նկարահանող խումբը Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում էր:

Եկեղեցական կյանք 07.09.2020


Մայր Աթոռի հովանու ներքո գործող Հայորդյաց տների տեսուչ է նշանակվել Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը: Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել Պոլսի հայոց պատրիարքի հանդիսապետությամբ: Արագածոտնի մարզի Աստվածընկալ վանական համալիրի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են: Վարդանյան ընտանիքի բարերարությամբ Մասիս քաղաքի Ս. Թադեոս եկեղեցու բակը բարեկարգվում է: Շուրջ 400 հայ ունեցող Միլանի համայնքի համար Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոց բացվեց: Ավտովթարի ենթարկված Կիրակոս քահանա Սիմոնյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:

Եկեղեցական կյանք 31.08.2020


Օգոստոսի 30-ին Ապարանի տարածաշրջանի Վարդենիս գյուղի Ս. Հակոբ եկեղեցու ուխտի օրն էր: Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող 5 բարեգործական ճաշարանների շահառունեը ամիսը մեկ անգամ շարունակում են պարեն և հիգիենայի պարագաներ ստանալ: Երուսաղեմի հայոց պատրիարքությունում օգոստոսի 28-ին տեղի է ունեցել գիշերային պատարագ և ուխտագնացություն՝ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի երկշաբաթյա շրջանի առիթով: Տիրամոր հիշատակության օրերի շարքում նրան պատկանած իրերի հայտնությանը նվիրված մի շարք տոներ կան, դրանցից է Աստվածածնի գոտու գյուտի տոնը, որ նշվում է օգոստոսի 31-ին: Համավարակի պայմաններից ելնելով՝ Գևորգյան հոգևոր ճեմարանը այս տարի ընդունելության քննությունները 3 փուլով է անցկացրել: Մայր Աթոռի հրատարակչության լույս ընծայած «Հեթում արքայի Ճաշոցը» ԱՊՀ երկրների Գրքարվեստի փառատոնին մրցանակի է արժանացել:

Եկեղեցական կյանք 28.08.2020


Օգոստոսի 27-ին օծվեց և տեղադրվեց Ս. Էջմիածնի մայր տաճարի զանգակատան խաչը: Օգոստոսի 29-ից կվերաբացվեն Մայր Աթոռի թանգարանները: Հայաստանի պատմության թանգարանի «Մի ցուցանմուշի պատմություն» դասախոսությունների շարքը ներկայացրեց Մշո Ս. Առաքելոց վանքի դռան գաղտնիքները: «Հայ առաքելական սուրբ եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագիծ է ներկայացրել «Ազգային արժեքների պահպանություն» նախաձեռնությունը: Օգոստոսի 24-ից սեպտեմբերի 1-ը կինոդիտումներ կլինեն Երևանի Ս. Աննա և Ս. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում՝ ամեն օր, ժամը 19:00-23:00:

Եկեղեցական կյանք 24.08.2020


Ս. Էջմիածնի մայր տաճարի հարևանությամբ՝ կենտրոնական մուտքին և Տրդատակամարին հարող տարածքում, կառուցվում է մոմավառության սրահ:Օգոստոսի 22-ին Տավուշի սահմանամերձ Բերդ քաղաքում ազդարարվեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի բացումը:Սկսվել են Ս. Էջմիածնի մայր տաճարի ծածկասալերի քանդման աշխատանքները. դրանք նորոգման և ամրակայման կարիք ունեն:Ս. Հովհաննավանքը բարեկարգվում է:

Եկեղեցական կյանք 21.08.2020


Օգոստոսի 21-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է: Մայր Աթոռի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ. ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԿԵՆՍԱՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» գիրքը: Ավարտվել է Ս. Էջմիածնի մայր տաճարի զանգակատան վեղարի և գմբեթի վերականգնումը: Լույս է տեսել Կոմիտասի՝ Ս. Պատարագի համերգային տարբերակի ձայնասկավառակը: Հունաստանի դպրոցներում դասավանդվում է Կրոն առարկան:

 

Եկեղեցական կյանք 17.08.2020


Արագածոտնի մարզի Սասունիկ համայքնում կատարվեց նոր կառուցվելիք եկեղեցու հիմնարկեքը:
Օգոստոսի 16-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Ս. Աստվածամոր վերափոխման տոնը: Տաղավար տոնին հաջորդող օրը մեռելոց պատարագ է մատուցվում: Սուրբ Էջմիածնում պատարագը մատուցվեց Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում:
Վերափոխման տոնը՝ ամփոփ լրահոսով:

 

Եկեղեցական կյանք 16.08.2020


Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Աստվածածնի վերափոխումը (Խաղողօրհնեք): Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տոնական պատարագն ու խաղողի օրհնության կարգը կատարվեց Սուրբ Տրդատ բաց խորանին՝ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ: Ս. Աստվածածնի վերափոխման տոնը Երևանի Ս. Գրիգոր Լուսավորչ մայր եկեղեցում: Վերափոխման տոնը Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրում:Վերափոխման տոնը Տեղերի՝ Տիրամոր անունը կրող եկեղեցում: Վերափոխման տոնը Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Եկեղեցական կյանք 14.08.2020


Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի ու թեմական քահանաների հանդիպումները Մայր Աթոռ Ս. Էջմիածնում շարունակվում են. օգոստոսի 12-ին Վեհափառն ընդունեց Արմավիրի, օգոստոսի 14-ին՝ Արագածոտնի թեմում սպասավորող քահանաներին: Տեսակապով զրուցել ենք ՀԲԸՄ լիբանանյան գրասենյակի կրթական հանձնախմբի ատենադպիր Մայք Գիրիտլյանի հետ: Գերմանիայում Կրոնի դասը հանրակրթական դպրոցի պարտադիր առարկաներից է: «Հիշատակ հանգուցելոց» նոր աղոթագիրքը հանգուցյալների հիշատակին ուղղված աղոթքների ընտրանի է: Աստվածաշունչ մատյաններ են տրամադրվում Հայաստանի համայնքներին ու հաստատություններին: Օգոստոսի 15-ին մեր եկեղեցում կնշվի Ս. Էջմիածնի Մայր Տաճարի նավակատիքի տոնը, օգոստոսի 16-ին՝ Ս. Աստվածածնի Վերափոխման (Խաղողօրհնեք) տոնը: