«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով: 

Ամենայն հայոց հայրապետը դիմում է ուղերձով. 08.12.2020


Ամենայն հայոց հայրապետը դիմում է ուղերձով. 08.12.2020

Եկեղեցական կյանք 04.12.2020


Բացահայտում՝ Ս. Էջմիածնի պատի հարթաքանդակը ոչ թե Շահ Աբասին է պատկերում, այլ Անտոն չելեպի Սարոյանին: Արցախին և արցախցիներին օգնելու Հայկական բարեգործական ընդհանուր միության ծրագրերն այսօր էլ շարունակվում են: Մայր Աթոռի Մատենադարնն օրեր առաջ հերթական նվիրատվությունը ստացավ՝ հայագիտական և մասնագիտական ընտիր հրատարակություններ:

Եկեղեցական կյանք 27.11.2020


«Պահապան» հիմնադրամը Տավուշի մարզում թաքստոց-ապաստարանների կառուցումը չի դադարեցրել անգամ պատերազմի օրերին: Մատենադարանի վեցերորդ երիտասարդական գիտաժողովն անցկացվեց առցանց: Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը:

Եկեղեցական կյանք 23.11.2020


Նոյեմբերի 22-ին արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների համար հայկական բոլոր եկեղեցիներում կատարվել են հիշատակի արարողություններ: Արցախի հանձնված տարածքներում վտանգված են շուրջ երկու հազար հուշարձաններ: Հայկական բարեգործական ընդհանուր միության «Վահե Կարապետյան» կենտրոնում Արցախից Հայաստան տեղափոխված մարդկանց համար փորձում են անել հնարավորը: Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան թատրոնի անձնակազմը Հայաստանում է, փորձում է վերագտնել իրեն և շարունակել աշխատանքը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Հայաստանի ազգային արխիվը հրատարակել են Կոմիտաս վարդապետին նվիրված փաստաթղթերի և նյութերի ժողովածու:

Հիշատակի արարողություն հանուն հայրենիքի նահատակվածների համար

Եկեղեցական կյանք 20.11.2020


Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Մայր Աթոռի Քահանայից պատրատման լսարանի մասնաշենքում ապաստանած արցախցի ընտանիքներին: Կոտայքի թեմի հովանու ներքո գտնվող Ծաղկաձորի ճամբարում հադրութցի ընտանիքներին ապաստան է տրվել: Նոյեմբերի 19-ին կորոնավիրուսի պատճառով վախճանվել է Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Ս. Էջմիածնում նոյեմբերի 22-ին հիշատակի արարողությունը կկատարվի ժամը 13։30-ին, Ս. Տրդատ բաց խորանին:

Արցախցիներին հյուրընկալած կացարան այցելեց Ամենայն հայոց կաթողիկոսը


Մայր Աթոռի կողմից արցախցիներին հյուրընկալած կացարան այցելեց Ամենայն հայոց կաթողիկոսը: Քահանայից պատրաստման լսարանի մասնաշենքն է, որտեղ արցախցի 17 ընտանիք է ապրում:

 

Հայոց հայրապետը սթափ քաջության կոչ է անում


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը. 10. 11. 2020

Ամենայն հայոց հայրապետը դիմում է առաջնագծին եւ թիկունքին


Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետը դիմում է առաջնագծին եւ թիկունքին։

Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետի ուղերձը


Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետի ուղերձը

Եկեղեցական կյանք 11.10.2020


ՀՀ վարչապետն ուղերձ հղել. «Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ»: Արցախի խորհրդարանը կոչով դիմել է Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի իշխանություններին` ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կոալիցիա: Արցախի նախագահն այցելել է հանրապետության մի շարք հիվանդանոցներ: Հոկտեմբերի 11-ին հայոց եկեղեցիներում պատարագի ընթացքում խաղաղության մասնավոր աղոթք հնչեց հանուն Արցախի: Սուրբ Գայանե վանքում Ամենայն հայոց հայրապետը խոնարհումի խոսք ուղղեց մերօրյա հերոսներին ու նրանց ծնողներին:

Եկեղեցական կյանք 10.10.2020


Զոհրաբ Մնացականյանը խոսել է Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածության և հրադադարի մասին: Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված հարցերին օպերատիվ արձագանքելու նպատակով ՊՆ-ն ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով: Հայրապետական կոչին ընդառաջ՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հանգանակվում են նվիրատվություններ հանուն Արցախի. դրանք կփոխանցվեն «Հայաստան համահայկական հիմնադրամին»: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծել է Արցախից տեղափոխված քաղաքացիների ժամանակավոր կայանման կետ: Սրբոց Թարգմանչաց տոնին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին ևս աղոթում էր առաջնագծի զինվորների համար: