«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով: 

Ս․ Գեղարդի զորությամբ օրհնվեց աշխարհի չորս կողմը (05.04.2020 առցանց)


Աշխարհը պատուհասած համավարակի պայմաններում, ի մխիթարություն և ի բժշկություն ժողովրդի, դուրս է բերվել համաքրիստոնեական մեծագույն սրբություններից մեկը՝ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Գեղարդը։ Ապրիլի 5-ին, Ծաղկազարդի պատարագից հետո Մայրավանքի Ս. Տրդատ բաց խորանի առջև, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Անդաստանի արարողություն, օրհնվեցին աշխարհի չորս կողմերը: Հայրապետն աղոթեց վարակից ապաքինվողների բժշկության, մեկուսացվածների ոգու ամրության, սգացողների մխիթարության և ննջեցյալների հոգիների խաղաղության համար: Նորին սրբությունը հայցեց Երկնավորին նաև ուժ ու կարողություն շնորհել պետական այրերին և դժվարին հանգամանքներում իրենց նվիրյալ ծառայությունը կատարող մարդկանց։

Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը Ծաղկազարդի տոնի առիթով (05.04.2020)


Ապրիլի 5-ին, Ծաղկազարդի տոնին Ս․ Էջմիածնի պահոցից դուրս բերվեց Սուրբ Գեղարդը։ Ս. Տրդատ բաց խորանի առջև, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Անդաստանի արարողություն, օրհնվեցին աշխարհի չորս կողմերը: Արարողության վերջում համայն հայության հոգևոր կենտրոնից Ամենայն հայոց կաթողիկոսն իր խոսքն ուղղեց աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին:

Ծաղկազարդի տոնի պատարագը Ս․ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում (05.04.2020 առցանց)


Ապրիլի 5-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Երուսաղեմ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը: Համավարակի կապակցությամբ Երևանի Ս․Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում մատուցված դռնփակ պատարագը հեռարձակվում է առցանց։ Հաջորդիվ կարող եք դիտել Մայր Աթոռում Անդաստանի կարգի արարողությունը, որի ընթացքում դուրս է բերվել Ս․ Գեղարդը։

Կիրակնօրյա պատարագի հեռարձակում․ Մայր Աթոռ Ս․ Էջմիածին, 29.03.2020


Մարտի 29-ի կիրակնօրյա պատարագը Մայր Աթոռի Ս․ Գայանե վանքից հեռարձակվում է առցանց՝ պայմանավորված համավարակի առկայությամբ։ Պատարագը հանդիսապետում է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։

Հանրապետական մաղթանք․ Մայր Աթոռ Ս․ Էջմիածին, 28.03.2020


Մարտի 28-ին, Ս․ Գրիգոր Լուսավորչի չարչարանքների և Խոր Վիրապ մուտքի հիշատակության օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանին, կատարվեց Հանրապետական մաղթանք։ Այս առիթով դուրս էր բերվել Մայր Աթոռում պահվող Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, որով Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն օրհնեց Հայոց աշխարհն ու մեր ժողովրդին, հայցեց Տիրոջ օգնությունը՝ աշխարհին և մեր ժողովրդին պատուհասած համավարակի դիմագրավման համար։

Կիրակնօրյա պատարագի հեռարձակում․ Մայր Աթոռ Ս․ Էջմիածին, 22.03.2020


Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը աղոթք է բարձրացնում իր զավակների ու ողջ աշխարհի խաղաղության համար, ինչպես նաև հիվանդների բժշկության ու մեկուսացման մեջ գտնվողների զորության համար։ Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի միաբանների մասնակցությամբ կիրակնօրյա պատարագը ընթանում է առանց հավատացյալների ներկայության՝ կապված Կորոնավիրուսի համավարակի հետ։ Դիտողների համար արարողությունը հընթացս նաև մեկնաբանվում է հոգևորականի կողմից։

Եկեղեցական կյանք 13.03.2020


Խոկման արարողություն Ներքին Դվինի Սուրբ Հարություն եկեղեցում։ «Լուսինե Զաքարյան և Խորեն Պալյան. հայ հոգևոր երգի առաքյալները» միջոցառումը Եզնիկ Կողբացի 42/3- հասցեի բնակարանում: «Տարեցների արվեստի սթուդիո»՝ Կանադահի հայոց թեմում։ Միջազգային լուրեր- Բեթղեհեմում Կորոնավիրուսի պատճառով փակվել է Տիրոջ Ծննդյան տաճարը: «Ռոլս Ռոյս» հայտնի ավտոմոբիլային ֆիրման, գովազդելով նոր Լիմուզինը, գնորդներին խոստանում է նոր ձեռքբերմանը հավելել Հռոմի պապի հետ անձնական հանդիպում և օրհնություն: Վատիկանի ներկայացուցիչը սակայն հայտարարել է, որ քահանայապետի մամուլի ծառայությանը ոչ մի նման պայմանավորվածություն հայտնի չէ: Ֆրանսիայում շարունակվում են Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման նախագծի վերաբերյալ բանավեճերը:

 

Եկեղեցական կյանք 09.03.2020


Սուրբ Գայանե վանքում կիրակնօրյա պատարագը Տ. Թադեոս վարդապետ Զիրեկյանցը մատուցեց․ այս կիրակին Մեծ պահքի Անառակի կիրակին էր: Մարտի 7-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց ԶՈՒ գնդերեցներին: Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի նիստերից մեկը նվիրված էր Ս․Էջմիածնի մայր տաճարի նորոգության հարցերի քննարկմանը: Մատենադարանում ցուցադրության է դրվել հայերեն առաջին թղթյա ձեռագիրը:

Մարտի 8-ի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վեհափառ հայրապետը


Մարտի 8-ի տոնի առիթով տիկնանց եւ օրիորդներին իր հայրապետական օրհնությունն է հղել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։

Եկեղեցական կյանք 06.03.2020


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ամփոփիչ ժողովը: Մարտի 5-ին Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովին մասնակցեց նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի նիստերից մեկը նվիրված էր Ս․ Էջմիածնի մայր տաճարի նորոգության հարցերի քննարկմանը: Մալաթիայի հայորդյաց տան փայտի փորագրության դասարանի տասնամյա սան Տիգրան Յարազյանն անհատական ցուցահանդես է ներկայացել։ Միջազգային լուրեր- Իտալացի անվանի նկարիչ Ռաֆայելի` Սիքստինյան մատուռի համար ստեղծած գոբելենները մի քանի օրով տուն էին վերադարձել: Վատիկանը բացել է Պիուս 12-րդ պապի վիճահարույց արխիվները:

Եկեղեցական կյանք 02.03.2020


Մեծ պահքի Բուն Բարեկենդանի կիրակիին հաջորդեց Արտաքսման կիրակին․ մարտի 1-ին Սուրբ Գայանե վանքում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցված պատարագին ներկա էր նաև Կ․ Պոլսի հայոց նորընտիր Պատրիարք Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի աշխարհաբար առաջին ամբողջական թարգմանության վերահրատարակության առթիվ Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում մարտի 2-ին տեղի ունեցավ «ԱՌԱՋՆԵԿԸ՝ ՆՈՐՈՎԻ» միջոցառումը: Հայաստան է բերվել Աննա սրբուհու մասունքը, որն այսուհետ կպահվի Երևանի Ս․ Աննա եկեղեցում: Վեհափառ հայրապետը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել էր միանձնուհու ուղին ընտրած կանանց: ԱՄՆ-ի «Թաֆթս» համալսարանի պրոֆեսոր Քրիստինա Մարանջին Երևանի մատենադարանում հանդես եկավ «Անիի Մայր Տաճարի որմնանկարները» թեմայով դասախոսությամբ: Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և Մայր Աթոռի թանգարանային բաժնի համագործակցությամբ «Ռուբեն Սևակ» թանգարանում կազմակերպվել էր ճապոնական թեյըմպման արարողություն:

Եկեղեցական կյանք 28.02.2020


Փետրվարի 28-ին Սումգայիթի ջարդերի տարելիցի առիթով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական պաշտոնյաների և հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի բարձունք: Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին փետրվարի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Փետրվարի 24-ից սկսվել է Մեծ պահքը։ Թեմայի շուրջ «Հայացք» մամուլի ակումբում զրուցել են Շահե քահանա Հայրապետյանը և սննդաբան-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը։ Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ Աշտարակի հայորդյաց տանը փետրվարի 28-ին տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես 5-րդ Աշտարակեցու 250-ամյակին: ՀԵՀԵՄ գրասենյակում տեղի ունեցավ «Պահք և գիտակցված սննդառություն» թեմայով երկօրյա սեմինար․ ովքեր կարող են պահեցողության մեջ լինել, ինչ ուտել, ինչ չուտել պահքի ընթացքում՝ հարցերին պատասխանում էին մասնագետները։ Մայր Աթոռ Ս․ Էջմիածինը հայտարարել է համազգային հանգանակություն՝ ի նպաստ Մայր Տաճարի հիմնանորոգության։ Նվիրատվությունները կարելի է փոխանցել և տաճարի հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալ www.cathedral. am կայքի միջոցով: