Հեղինակ և վարող՝ Աննա Սարգսյան
Արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում անհատը ինքնադրսևորման խնդիր ունի, հասարակությունները՝ ինքնության նոր նշանների: Մարդկությանը հուզող հավերժական հարցերը, համամարդկային արժեքներն ամեն  հանրույթում փորձության են ենթարկվում յուրովի և պահանջում են լուծումներ յուրաքանչյուր անհատից առանձին:
«Հետխորհրդային հայ իրականություն», «Հավաքական հիշողություն», «Գիտելիք և տեղեկատվություն», «Անկախության դասեր», «Լեզու և ինքնագիտակցություն»... Թեմաներ, որ քննարկում են վաստակաշտ և երիտասարդ գիտնականներն, արվեստագետներն ու հոգևորականները «Երրորդ հազարամյակի» տաղավարում:  
Հաղորդաշարը ստեղծվել է 2005թ.: 2011թ-ին բանավեճի մշակույթ զարգացնելու համար արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին:
 
Պարբերականությունը՝ ամեն հինգշաբթի, ժամը 21:55-ին
Կրկնությունը՝ ուրբաթ, ժամը 13:00-ին, կիրակի, ժամը 15:15-ին

Ինչպես ձեռք բերել նոր դաշնակիցներ պատերազմում


Ինչու՞ ձախողեց Թուրքիան Արցախում ահաբեկիչներ ներմուծելով: Ինչպե՞ս աշխատել տարածաշրջանում ուժային կենտրոնների հետ: Ինչպե՞ս ձևակերպել հաղթանակը և ամրագրել քաղաքական հողի վրա։ Աննա Սարգսյանի հետ զրուցել է քաղաքագետ Հայկ Սահակյանը:

Արցախը՝ գլոբալ քաղաքականության թատերաբեմ


«Թուրքիան և Մեծ Բրիտանիան ցանկանում են, որ ՆԱՏՕ-ն ռազմական լիարժեք վերահսկողություն ունենա Եվրոպայի և Չինաստանի միջև կատարվող առևտրի նկատմամբ: Նրանց ռազմավարական խնդիրը Կասպից ծովից մինչև Նախիջևան ցամաքային ճանապարհի անցկացումն է և Իրանի հյուսիսում շրջանը փակելը: Ներկա իրավիճակը ուղիղ կապված է Արցախում այսօր ընթացող պատերազմական գործողությունների հետ»: Աննա Սարգսյանի հետ զրուցել է «Ռեալիստ» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանը:

Արցախյան հարցի կարգավորումը՝ սպիտակ էջից


Այսօր Հայաստանյան քաղաքական օրակարգում Արցախի ճանաչման հարցն է, հակամարտությունը կարգավորող գերտերությունների օրակարգում՝ Մադրիդյան սկզբունքները կամ Կազանյան փաստաթուղը: Կա՞ ճանապարհ հաշտեցնելու այս հակասությունը ոչ պատերազմի լեզվով: Աննա Սարգսյանի հետ զրուցել է քաղաքագետ Սարո Սարոյանը:

«Մեծ խաղացողները» և Արցախյան պատերազմը


Արցախն այսօր ոչ միայն ռազմական գործողությունների կիզակետ է: Տարածաշրջանի «մեծ խաղացողները» փորձում են վերաձևել քաղաքական ազդեցության քարտեզը: Ի՞նչ սպասել: Աննա Սարգսյանի հետ զրուցել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:

Ինչպես չընկնել էյֆորիայի և ընկճախտի մեջ պատերազմական պայմաններում


Պատերազմը նաև նյարդերի պայքար է. հայտնի ճշմարտությունը վերաբերում է և՛ առաջնագծին, և՛ թիկունքին: Ինչպե՞ս արտահայտել հույզերը, ի՞նչ անել և ի՞նչ չանել հոգեկան ուժերը մեծացնելու և չհյուծվելու համար: Աննա Սարգսյանի հետ զրուցել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը:

Ինչ է ռազմական դրությունը


Սեպտեմբերի 27-ից Արցախի հանրապետությունում և ՀՀ-ում հայտարարված է ռազմական դրություն և զորահավաք: Ի՞նչ է ենթադրում ռազմական դրությունը, որո՞նք են ռազմական դրություն հայտարարելու իրավական հիմքերը, ի՞նչ սահմանափակումներ են գործում այդ ռեժիմում: Զրուցել ենք իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳՀԽ անդամ Գևորգ Դանիելյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Օնլայն ԶԼՄ-ների բացակա ներկայությունը


«Ու՞մն է այս ԶԼՄ.am»-ը հարցը ամենատարածվածն է մեդիա դաշտի մասին խոսակցություններում: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը հրապարակել է «Հայաստանյան օնլայն ԶԼՄ-ների նույնականացման վկայականները» հետազոտությունը: Առանձնացված 60 լրատվամիջոցից միայն 9-ն են հրապարակում թողարկային ամբողջական տվյալներ՝ երբվանի՞ց են գործում, խմբագրի և թիմի անունները, ԶԼՄ-ի հիմնադիր մարմնի կամ անձի անունը, խմբագրության ֆիզիկական եւ էլ. հասցեները, հեռախոսը: Հետազոտության արդյունքների մասին զրուցել ենք «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

COVID-19. հանրային կարծիքի ուսումնասիրություն


Նոր կորոնավիրուսի համավարակը ընկալվում է որպես երկրի առջև ծառացած ամենաառաջնային խնդիր, դրան հաջորդում է գործազրկությունը: «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամը հրապարակել է Նոր կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրություն: Տաղավարում հյուրընկալել ենք հիմնադրամի հետզոտությունների տնօրեն Հեղինե Մանասյանին:

Հայոց պատմության առարկայական չափորոշչի նախագիծը


ԿԳՄՍ նախարարությունը քննարկման է դրել հանրակրթական առարկայական չափորոշիչների նախագծերը։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու Ռոմիկ Քոչարյանի եւ պատմության ուսուցիչ Վաղարշակ Մատիկյանի հետ քննարկել ենք Հայոց պատմության առարկայական չափորոշչի նախագիծը։

Ինչու՞ «վարակը մեզ չի կպնի»


Ինչպե՞ս ենք վերաբերվում սեփական առողջությանը, ինչպե՞ս ենք վերաբերվում դիմացինի առողջությանը: Արդյո՞ք գնահատում ենք հոգեկան լավակեցությունը: Այս խնդիրները կապված են մտածողությա՞ն հետ, թե՞ նաև ինստիտուցիոնալ աշխատանք են ենթադրում: Այս հարցերի շուրջ զրուցել ենք հանրային առողջապահության մասնագետ Շահանե Մնացականյանի հետ:

Մայիսյան հերոսամարտերն ու Առաջին հանրապետության հռչակումը՝ ճգնաժամի կառավարման օրինակ


Ինչպե՞ս հնարավոր եղավ ցեղասպանության, պատերազմի, սովի, դասալքության, տարածաշրջանային մեկուսացման պայմաններում ստեղծել պետություն: Դա անձնական ձի՞րք էր, թե՞ հավաքական կամքի դրսևորում: Տեսակապով զրուցում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանի հետ:

Չդառնալ տեղեկատվական թիրախ


Ճգնաժամային իրավիճակում, երբ անորոշությունը մեծ է, մարդկանց հեշտ է հավատացնելը, ապա՝ կառավարելը: Ինֆորմացիայի տարածման մանիպուլյատիվ միջոնցերի և հուզական գրոհից պաշտպանվելու բանաձևերի մասին զրուցել ենք հոգեբան Անուշ Ալեքսանյանի հետ: