Երաժշտական և թատերական խմբերի առօրյան ու տոնը տեսախցիկը նկարահանում է բեմից դուրս` փորձասենյակում:  Իրենց ընկերների, խմբի ու շրջապատող աշխարհի մասին անկեղծ ու անկաշկանդ պատմում են «Փորձասենյակի» արտիստները: 

«Կաթիլ» բենդ


Հայկական տարբեր գավառների հայտնի ու անհայտ երգերը «Կաթիլ» բենդի տղաները ներկայացնում են նոր գործիքվորմամբ ու արտահատչամիջոցներով:

«Վարք հայոց» ավանդական երգի-պարի խումբ


«Վարք հայոց» ավանդական երգի-պարի խումբը փորձում է կենցաղ վերադարձնել ավանդական երգն ու պարը, կյանքի կոչել մոռացված ծեսերն ու ավանդույթները:

«Նաիրյան» վոկալ անսամբլ


«Նաիրյան» վոկալ անսամբլը հիմնվել է 2015 թվականին Մուղդուսյան արվեստի կենտրոնի մշակութային ծրագրերի շրջանակում: Երիտասարդ կատարողները միավորվել են կոմիտասյան երաժշտությունը, ազգային դասական երգարվեստը հանրահռչակելու նպատակով: Բազմաձայն անսամբլը երգում է  հիմնականում ակապելլա ստեղծագործություններ, կան կատարումներ, որոնք նվագակցում են կլարնետով, դափով և երաժշտական այլ գործիքներով: Անսամբլի մեծագույն ձեռքբերումներից մեկն էլ երգերը ժեստերի լեզվով ներկայացնելն է: Արդեն կոմիտասյան և ազգային տասնյակ գործեր նրանք վերծանել են ժեստերով: 

«Չամիչ» խումբ


Կլառնետահար Կոնստանտին Աբգարյանցը երաժշտությամբ զբաղվում է վաղ տարիքից, հանդես է եկել տարբեր նվագախմբերում, բայց սեփական մտահղացումներն իրականացնելու համար սեփական խումբն ստեղծեց՝ «Չամիչ»ճը:

«Թմբաթա» խումբ


Ավանդական երաժշտությունը նոր արտահատչամիջոցներով ու գործիքվորմամբ է մատուցում Արիկ Գրիգորյանի ղեկավարությամբ գործող «Թմբաթա»-ն: 

«Լապտերներ» նախագիծ


Սա մի հարթակ է, որ հնարավորություն է ընձեռում երեխաներին ու պատանիներին ազատ ստեղծագործել, բացահայտել իրենց երազանքներն ու գնալ դրանց հետևից: «Լապտերներ»  նախագծում երաժիշտներն ու նկարիչները, լուսանկարիչներն ու պարողները հանդես են գալիս կողք կողքի, սովորում ու ներշնչվում են միմյանցից:  

«Գանձեր» երգչախումբ


2015 թվականին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում սկսած հոգևոր երգերի դասերը «համեղ պտուղ» են տվել՝ «Գանձեր» պրոֆեսիոնալ երգչախումբը: 

«Կայթ» նվագախումբ


Հնարավո՞ր է 21-րդ դարում կատարել մոռացության մատնված ժողովրդական երգ: Հնարավո՞ր է դափ խփել ու ծնծղա նվագել: Հնարավո՛ր է, եթե դուք հայտնվել եք «Կայթ» նվագախմբում:

«Արեգ» ազգային պարի խումբ


Այստեղ պարում են տարբեր մասնագիտության և տարիքի մարդիկ, որոնց հետաքրքիր է ազգային մշակույթը: Այստեղ սովորում են ոչ միայն պարային շարժումները, այլև պարի բովանդակությունը: «Արեգ» ազգային պարի խումբը «Կարին» ավանդական երգի-պարի համույթի շառավիղներից է: Հիմնադիր Արտավազդ Այվազյանը 15 տարի զբաղվում է ազգային պարի ուսումնասիրմամբ և տարածմամբ:  

Ամանորի և Սուրբ Ծննդյան երաժշտական բարեմաղթանքներ


Ամանորի և Սուրբ Ծննդյան երաժշտական բարեմաղթանքներ անվանի երաժիշտներից:  

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն. մաս 2-րդ


Հաղորդումը շարունակում է անդրադառնալ Օպերային թատրոնի պատմությանը, երախտավորներին, ներկա գործունեությանը: Մեր տեսախցիկը հետաքրքիր կադրեր է որսացել կուլիսներում, համերգներից առաջ, փորձասենյակներում: 

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն. մաս 1-ին


Հաղորդումն անդրադառնում է Օպերային թատրոնի պատմությանը, երախտավորներին, ներկա գործունեությանը: Մեր տեսախցիկը հետաքրքիր կադրեր է որսացել կուլիսներում, համերգներից առաջ, փորձասենյակներում: