Ամենայն հայոց կաթողիկոսը հովվապետական այցով Միացյալ Նահանգներում է

Ամենայն հայոց կաթողիկոսը հովվապետական այցով Միացյալ Նահանգներում է, որտեղ նշվում է ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի հիմնադրման 90-ամյկաը: Հոկտեմբերի 26-ին Գարեգին Բ հայրապետն այցելեց «Վաչե Մանուկյան» դպրոց: 
Թեմի առաջնորդարանում նոյեմբերի 1-ից 3-ը տեղի կունենա Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։ Հայրապետական պատվիրակության կազմում են Մայր Աթոռի դիվանապետը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչը, Հայրապետի գավազանակիրը,   Կաթողիկոսական գրասենյակի քարտուղարը և Մայր Աթոռի բարերար Գաբրիել Ջեմբերջյանը:
 
Մեկնաբանություններ