QGu32UfEuPA

Մայիսի 10-ին Հայ առաքելական եկեղեցին տոնեց Տիրոջ հրաշափառ Համբարձումը: Նույն օրը մեր եկեղեցին նշում է նաև Հայրապետական աթոռը Սսից Էջմիածին տեղափոխելու տոնը:
Համբարձման տոնը՝ Արաբկիրի նորակառույց եկեղեցում: 
Գևորգյան հոգևոր ճեմարանի ընթերցարանի գմբեթի որմնանակարը մասնակի վերանորգման կենթարկվի: Որմնանկարը հայկական գյուղաշխարհ է պատկերում, իսկ կենտրոնում Կոմիտաս վարդապետն է՝ ճամփեզրի քարին նստած:
Մայիսի 11-ին Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի է ունեցել գիտաժողով՝ նվիրված Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի մահվան 100-ամյա տարելիցին:  
Միջազգային լուրեր. Մոսկվայի կենտրոնում, ճանապարհների բարեկարգման աշխատանքների ժամանակ, մոտավորապես 15 կամ 16 դար թվագրվող մասնատուփի փեղկ են հայտնաբերել: Սիրիայի հյուսիսում վաղ միջնադարյան ստորգետնյա տաճար է հայտնաբերվել: Նյու Յորքում սիկհերը ազգային հագուստով երթ են կազմակերպել: Անգլիկան եկեղեցին փորձում է խաղաղեցնել մեծ աղմուկ բարձրացրած Լանկաշիրյան պատմությունը: Մալթայի օրդենը նոր մեծ մագիստրոս ունի՝ իտալացի արիստոկրատ, արվեստաբան և հնագետ Ջակոմո Դալլա Տորեն: 
 
2018-05-11T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ